Գնդեվանքը քանդվում է

Գնդեվանք կատարած   այցելության ժամանակ մենք ականատես եղանք  ցավալի տեսարանի:Վայոց Ձորի ամենաշքեղ մատանին քանդվում է:Տանիքը անձրևներից քանդվում է:Գնդեվանքի վանական համալիրը իր գեղեցկությամբ իր մոտ է կանչում բազմաթիվ այցելուների:

Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի  մարզի Գնդեվազ  գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր (more…)

Գարնան շունչը

Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությունը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:

Հարգելի ընթերցողներ`  Ձեզ եմ նվիրում Վահան Տերյանի այս  գեղեցիկ բանաստեղծությունը :Վայելեք  …..

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…


Շնորհավոր Սուրբ Զատիկ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: 
Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` 
երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ 

՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:

 

 


Ջրահարսի վարսեր ”Ջերմուկի ջրվեժ ”

 Ջերմուկի  ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը…
Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:
Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

                  

Մոզրովի քարանձավում փլուզումներ են գրանցվել

Անտերությունից փլուզվել է Վայոց Ձորի  մարզում գտնվող Մոզրովի քարանձավը:Այդ մասին  facebook.com  սոցիալական ցանցում    ահազանգեցին մի շարք  ակտիվիստներ:Բնապահպան ` ակտիվիստ  «Հայկական էքստրիմ ակումբ»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը  մեզ հետ զրույցոմ  բացատրեց Մոզրովի քարանձավի ներկայիս վիճակը:Նրա խոսքով  քարանձավը գտնվում է  վերջնական բարձիթողի վիճակում,ավելի վատ  լինել չէր կարող :Մեջից  ահագին աղբ ենք հանել:  Առաջին սենյակում` նախամուտքում, փլուզումները միանգամից աչքի էին ընկնում:
Մուտքի սենյակում ամեն ինչ ավելի սարսափելի էր` առաստաղը ճաքճքած էր և կարող էր ամեն վայրկյան թափվել ներքև:
Առաջին դահլիճում` ջրվեժների սրահում, փլուզումների հետևանքով ահագին փոշի էր ներթափանցել:
Դուրս գալուց հանդիպեցինք այն մարդկանց, ում մշակույթի նախարարությունը ԶԼՄ-ում ներկայացրել էր որպես ներկայացուցիչ: Նրանք այցելել էին ոչ թե քարանձավին, այլ հենց նրա մուտքին   քանի որ, ֆիզիկապես   ի վիճակի  չէին  ներքև   իջնելու  և ոչ էլ պատրաստվում  էին:Ուղղակի  կանգնել  և ներքև  էին  նայում:Խնդրեցինք   նրանց օգնել  մեզ հետագա  (more…)

Գնդեվազյան ձմեռ

Այս տարի   Գնդեվազ գյուղում ձմեռը շուտ եկավ:Այն շատ հոգս պատճառեց մարդկանց,բայց  մեծ  ուրախություն պարգևեց մանուկների:

            

            

 

Վտանգված են Թեղուտի Հնագիտական գանձերը

Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով արդեն վնասվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Պատմամշակութային այդպիսի հուշարձաններից մեկն է Դուքանաձորի տարաշքում հայտնաբերված միջնադարյան ձուլարանը:

Հանքի այն տարածքը, որը կվերածվի պոչամբարի, կվնասի նաև այստեղ գտնվող բոլոր հուշարձանները, մասնավորապես կվերանա Խառատանոցի տարածքում հայտնաբերված Կուր-արաքսյան մշակութային շերտը, որն իր տեսակով առանձնահատուկ է: Տարածքի պեղված հուշարձանները գրանցված են պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցուցակում:
Թեղուտի տարածքում առկա մեծաթիվ պատմամշակութային հուշարձանները կարելի է օգտագորշել տեղանքը զբոսաշրջության կենտրոն դարձնելով:
Տուրիզմն աշխարհում բարձր տնտեսական ճյուղ է հանդիսանում, ինչը հավասար է մեքենաշինությանը կամ արդյունաբերությանը: Փաստորեն մենք ոչ միայն ոչնչացնում ենք պատմական շերտերը, այլ նաև դրա վրա գումար աշխատելու հնարավորությունը:Այստեղ ներկայացված են Թեղուտի հանքավայրի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերված դամբարաններից և գտածոներից նկարներ: Դամբարանները թվագրվում են մ.թ.ա. 11-8-րդ դդ, գինու հնձանը` 13-14-րդ դդ, Խառատանոցում հայտնաբերված շինությունը` մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

:          

      

            

           

 

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը Հայաստանի քիչ հայտնի բնական հրաշքներից մեկն է: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի առաջ Մոզրով գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ: Այն խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով:Մոզրովի քարանձավի մուտքը Մոզրովի գյուղ տանող ճանապարհից մի քանի քայլ հեռու է: Քարանձավը բավական հեշտ հասանելի է, որն էլ վանդալիզմի վտանգ է առաջացնում: Երբ քարանձավը վերածվի զբոսաշրջային քարանձավի, դրա մուտքը կհսկվի: Քարանձավի մուտքը կփակվի դարպասով, իսկ մարդկանց կթույլատրվի ներս մտնել փոքր խմբերով, էքսկուրսավարի ուղեկցությամբ, միայն ցերեկային ժամերին: Բացի այդ, պարբերաբար կիրականացվեն փոքրածավալ վերականգման աշխատանքներ` քարանձավը պահպանելու նպատակով:

        

Կաքավներ

Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:

(more…)