«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին համախմբված և միավորված դուրս գալ պայքարի

DSC03348 «Դուք այս երկրի տերն եք, ՀՀ արժանապատիվ և խրոխտ քաղաքացիներ, դուք իրավունք ունեք դուրս գալ փողոց և բարձրացնել ձեր արդարացի բողոքի ձայնը, պայքարել այս հակապետական և հակասոցիալական որոշումների դեմ»: Այսպիսի կոչով հունիսի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հորդորեց ՀՀ քաաքացիներին հուլիսի 1-ին՝ ժամը10:30-ին, հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) և պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

DSC03258«Կոչ ենք անում չմնալ ձեր տներում և միայն բողոքել, այլ դուրս գալ փողոց և պայքարել: Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը իր հերթին կբերի տարբեր մթերքների և ապրանքների թանկացմանը: Այս իշխանությունը՝ սկսած նախագահից, վերջացրած մինչև ստորին աստիճանի չինովնիկները նպատակ ունեն կեղեքել սեփական ժողովրդին մինչև վերջին կոպեկը: Եթե մենք համախմբված և միավորված դուրս գանք փողոց՝ կարող ենք պայքարել»,- նշեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

DSC03243Հիմնավո՞ր են արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած փաստարկները հանրության համար: «Որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվում և չի էլ կարող ներկայացվել: Ակնհայտ է, որ Հայաստանը, ունենալով էլեկտրաէներգիայի արտադրման համար բազմաթիվ ռեսուրսներ, կարող է ոչ միայն այս գնի վրա պահել էլեկտրաէներգիայի սակագինը, այլ ընդհակառակը, զգալի չափով իջեցնել այն,- ասաց քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը,- տարիներ շարունակ իշխանությունները զբաղված են ՀՀ քաղաքացու նկատմամբ գրպանահատություն իրականացնելով: Ինչպես անցյալ տարի պարզվեց, որ ՀՀ-ն գազի համար 300 միլիոն դոլարի պարտք ունի, նույն կերպ չեն կարող հիմնավորել, թե որտեղից է առաջացել այդ 20 միլիարդ գումարը: Պետք է դատախազությունը և քննչական ծառայությունը զբաղվեին այդ հարցով՝ բացահայտելու համար, թե որտեղից է առաջացել այդ պարտքը: Դրա փոխարեն փորձում են ՀՀ քաղաքացուց կրկին գումար տանել իրենց սխալների համար: Պետք է ձերբազատվել այս կլեպտոմաններից և Հայաստանում ձևավորել ադեկվատ և հաշվետու իշխանություն»: Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ Հայաստանում ադեկվատ և հաշվետու իշխանություն հնարավոր է ձևավորել միայն քաղաքացիների ակտիվ պայքարի արդյունքում:

DSC03245«Ազգային ժողովում պատգամավորների կողմից և տարբեր շրջանակներում հիմնավորվեց այն հանգամանքը, որ տվյալ թանկացումը անհիմն է: Այլևս փաստ է, որ տվյալ պարտքը կուտակվել է վատ կառավարման արդյունքում, և իրենք այդ պարտքը փորձում են բարդել քաղաքացիների վրա,- ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը,- սա այս իշխանությունների ապաշնորհության և հանցավորության արդյունքն է»: Ելքը, ըստ Արեգ Գևորգյանի, ձևավորել այնպիսի իշխանություն, որը չի ունենա առաջնային խնդիր սեփական մերձավոր շրջապատի հարստացումը իրականացնել ազգային ռեսուրսների հաշվին: «Մոտ ապագայում մեր բոլորիս միասնական պայքարի արդյունքում համոզված եմ, որ մենք, վերջիվերջո, ունենալու ենք իրավական Հայաստան, որտեղ մենք կզգանք ազատություն, արդարություն, օրինականություն»,- ասաց Ա. Գևորգյանը՝ նշելով, որ որպես նման իշխանության ղեկավար նա տեսնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

DSC03325Իսկ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այստեղ տեսնում է բացահայտ կոռուպցիա: «Ես համոզված եմ, որ այս հաշվարկի մեջ, որի արդյունքում ծնվում է սակագնի բարձրացումը, կան շռայլություններ: էներգիան՝ ամբողջ տնտեսության հիմքն է: Մենք արտակարգ արտոնյալ վիճակում գտնվող երկիր ենք: Աշխարհում բոլոր լարվածությունները էներգակիրների համար են: Հայաստանը միակ երկիրն է, որը ունի էլեկտրական հոսանքի ավելցուկ, սակայն մենք ներսում ռացիոնալ չենք օգտագործում մեր հոսանքը»,- նշեց Ա. Պողոսյանը:

DSC03330DSC03262DSC03274DSC03309DSC03312DSC03296DSC03287DSC03244DSC03353DSC03363DSC03349DSC03369DSC03373DSC03346DSC03343DSC03387DSC03304DSC03401

Միացե՛ք ստորագրահավաքին` պահանջելով կանգնեցնել Սեւանա լճի գոյությանը սպառնացող կառավարական ծրագրերը

sevan

«ՀՀ վարչապետ

պարոն Հովիկ Աբրահամյանին

 

Պարո՛ն վարչապետ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնաթող եղավ` ստորագրելով եւ ամբողջ ազգին պարտադրելով երկու որոշում, որոնք Սեւանա լիճը դնում են ոչնչացման վտանգի տակ:Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀօրենքում, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով: Երկրորդը՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծությանզարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։

Հասարակությունը դեմ է այս որոշումներին` առաջին հերթին մատնանշելով այն, որ ծրագրերի իրականացման դեպքում մենք կկորցնենք  քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը` 37 միլիարդ խմ, կկորցնենք այլ ջրային աղբյուրները, որոնց գոյությունն ապահովված է Սեւանա լճի բարձր մակարդակի շնորհիվ:

Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սեւանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար:

Ե՛վ հասարակությունը, ե՛ւ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի բնակիչները համոզված են, որ Սեւանա լճից ջրբացթողումների ավելացումը պետական շահ չի հետապնդում, որ Արարատյան դաշտի ջրային պաշարների դեֆիցիտը ուղղակի առիթ է Սեւանա լճից ջրբացթողումներն ավելացնելու համար, ինչն իրականում պայմանավորված է առանձին անհատների սեփական շահով:

Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը մերժում է ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր տրամադրել` պատճառաբանելով, որ Սևանի ջրի մեկ կաթիլն անգամ ոսկու արժեքունի, և,որպեսհայ, բնակիչները պետք է հասկանան, որՍևանա լճի ջրի հետ գործ չունեն:

Սեւանա լճում իշխանի պաշարների  վերականգնման համալիր ծրագիրը  ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական գիտական հիմքեր չունի, հակառակը, այն վտանգում է Սեւանա լճի ջրի որակը եւ  կեսաբազմազանությունը:

Երկու ծրագրերն էլ հակասում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին:

Երեւանի, Գեղարքունիքի մարզից հասարակության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, բնապահպանության նախարարության, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` կապված Սեւանա լճի հիմնախնդիրների հետ:  Նամակներ են ուղղվել ՀՀ Նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նամակներում բերվել են փորձագիտական գնահատականներ, հիմնավոր փաստարկներ այս ծրագրերի ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ այդ ռիսկերի մեղմացման ուղղությամբ: Եվ այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, չնայած հասարակության հետ կոնստրուկտիվ երկխոսության խոստումներին, անտեսեց բոլոր հիմնավորումները, անկախ փորձագիտական գնահատակնները եւ չընդունեց եւ ոչ մի առաջարկություն:

Հաշվի առնելով այն, որ Սեւանա լիճը ունի կենսական նշանակություն, մենք դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նորանշանակ վարչապետի, կանգնեցնելու այս ծրագրերը եւ անցկացնելու արտաքին անկախ  փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների, օրինակ, ԵԱՀԿ-ի ENVSEC ծրագրի շրջանակներում, որի հետ ակտիվորեն համագործակցում է կառավարությունը:

Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սեւանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները եւ հասարակությունը պատրաստ է դիմել ակտիվ գործողությունների»:

Ցանկացողները կարող են միանալ այստեղ՝ http://chn.ge/1gCXzJn