Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ներդրումային ծրագրի կազմակերպությունը նոր տնօրեն ունի

ishxanՀայաստանում իրականացվող ամենախոշոր ծրագիրը` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը վերասկսվելու է:  Հիշեցնենք, որ ճանապարհաշինարարությունը ժամանակավորապես դադարեցվել էր , քանի որ (more…)

Տեղի է ունեցել բախում Նախախորհրդարանի հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև

 SAM_1306Հուլիսի 12 – ին Ազատության հրապարակում անցկացվող Նախախորհրդարանի հանրահավաքի ավարտին Գարեգին Չուգասզյանը կոչ արեց հավաքվածներին իրենց հետ միասին շարժվել դեպի Փակ շուկա: Սակայն ոստիկանները անմիջապես սկսեցին փակել Մաշտոցի պողոտա տանող ճանապարհները: Տեղի ունեցավ բախում ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև: Նախախորհրդարանի նախաձեռնող Գարեգին Չուգասզյանին ոստիկանները նստեցրել են մեքենան և տարել առանց որևէ բան ասելու: Հանրահավաքի ընթացքում բնապահպան, ակտիվիստ Եղիա Ներսեսյանը իր ելույթում անդրադարձավ բնապահպանության ոլորտում    տեղի    ունեցող աղետին և քաղաքականության մեջ տիրող ամենաթողությանը: Եղիա Ներսեսյանը նշեց, որ սա իրենց վերջին պայքարը չէ. <Մենք չենք պայքարում սերժիկների դեմ, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի>, – ասաց նա:
Նախախորհրդարանի անդամ, բանասեր Սյուզան Սիմոնյանը կոչ արեց կանանց շարժում սկսել և նպատակադրվել                             համակարգափոխության, իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ Արցախի բնակչությանը կոչ     արեց միանալ իրենց շարժմանը: <Եթե իշխանություններն այս անգամ էլ բիրտ ուժ կիրառեն, ապա բիրտ ուժին կստանան բիրտ ուժ, ուրիշ ձև չկա>, –  հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Թալինը նախկինում կանաչ է եղել

talinՇատ տարիներ առաջ ծաղկաշատ և կանաչապատ բուրաստան էր Թալինը: Ամեն ձորակում հոսում էր առու կամ գետակ, որոնց ափերը պատված էին պտղատու ծառերով, հատկապես ծիրանենիներով և ընկուզենիներով: Իսկ այժմյան          (more…)

Ինչպես նվազեցնել գազի ծախսը

գազՀունիսի 19-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում «էկոլոգիա + էներգախնայողություն» 
խորագրի ներքո տեղի ունեցավ սեմինար – շնորհանդես «էներգիայի վերականգնվող աղբյուրներ: Էկոլոգիա: Մաքուր էներգիա» 
թեմայով: Միջոցառման նպատակն էր (more…)