«Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց
Կենաց տուր (Kenats Tour) զբոսաշրջային ընկերությունը և Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոնն (Esolarm) իրականացնում են «Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Ժամանակակից տնտեսության սրընթաց զարգացումը պահանջում է կայուն կառավարում: Զբոսաշրջությունը, լինելով տնտեսության գերակա ճյուղերից մեկը, նույնպես ենթադրում է ոլորտի կայուն կառավարում: Այս խնդիրն առավել արդիական է հատկապես զարգացող երկրներում՝ ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը: Ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացմանը մեծապես նպաստում են զբոսաշրջության այնպիսի տեսակները, ինչպիսիք են ագրո և էկո զբոսաշրջությունը: Հայաստանում տարեցտարի ավելի է մեծանում այս ուղղությունների պահանջարկը, և զբոսաշրջային կազմակերպությունների կողմից նման փաթեթների ճիշտ կազմակերպումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը:
Թրեյնինգը կօգնի զբոսաշրջության ոլորտի կայացած մասնագետներին, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ զբոսաշրջության կայուն կառավարման, ինչպես նաև էկո և ագրո զբոսաշրջության կազմակերպման յուրահատկությունների վերաբերյալ:
Մասնակիցները կյուրացնեն զբոսարշրջության կայուն զարգացման առանձնահատկությունները, կծանոթանան հյուրանոցի կայուն կառավարման յուրահատկություններին, համաշխարհային զբոսաշրջության արդի ուղղություններին, որոնք ապահովում են կայուն զարգացում և հեռանկարային են Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև ագրո է էկո զբոսաշրջության, ագրոտուրիստական և էկոտուրիստական ձեռնարկությունների ու փաթեթների կազմակերպման յուրահատկություններին: Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես մշակել էկո և ագրո ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում՝ հիմնվելով համաշխարհային փորձի վրա, ինչպես վերլուծել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկան և բացահայտել դրա յուրահատկությունները:
Թրեյնինգի ընթացքում կկազմակերպվի նաև այցելություն ագրոտուրիստական ձեռնարկություն, որտեղ մասնակիցների կողմից կիրականացվի մշտադիտարկում:
Թրեյնինգը կվարեն Գերմանիայում վերապատրաստում անցած Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության բաժնի դասախոսներ Հերմինե Առաքելյանը և Աննա Մինասյանը:
Թրեյնինգը ներառում է՝
– Տեսական դասընթացներ,
– Գործնական աշխատանքներ,
– SWOT վերլուծություն,
– Իրավիճակների վերլուծություն,
– Նյութերի տրամադրում,
– Էքսկուրսիոն այցելություն՝ մշտադիտարկում կատարելու նպատակով,
– Մշտադիտարկման արդյունքների վերլուծություն և գնահատում:
Վայրը՝ Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոն, Բաղրամյան 67/1:
Հաճախականությունը՝ 5 օր, շաբաթական երկու անգամ ՝ 2 ժամ տևողությամբ, փետրվարի 27-ից մարտի 12-ը՝ շաբաթ և կիրակի օրերին:
Թրեյնինգի ավարտին կտրվեն սերտիֆիկատներ:
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել՝
060 509 709, 091 96 20 20