Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը, ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

flex

 

 

                                                                                      USA

 

 

 

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում են բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով:
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԾՐԱԳՐԻՆ
2015 թ. ՖԼԵՔՍ ծրագրին դիմելու համար 2016-2017 ուս. տարվա մրցույթի դիմորդները պետք է`

  • ծնված լինեն 1998թ. փետրվարի 15-ից 2001թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 9-12*-րդ դասարաններում
  • հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12-րդդասարաններում

  • ունենան լավ կամ գերազանց առաջադիմություն
  • ունենան անգլերենի իմացություն
  • համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին
  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

*-12-րդ դասարանում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, ծրագրին դիմել չեն կարող:

Փուլ 1 – Թեստ
Փուլ 2 – Շարադրություն
Փուլ 3 – Հայցադիմում , հարցազրույց, անգլերեն լեզվի քննություն, շարադրություն

ԲՈԼՈՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ

  • ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)
  • 1 հատ 3×4 չափսի լուսանկար
  • գրիչ

 Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
Մրցույթի ժամանակացույց՝ 

Հոկտեմբերի 13, 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փող., 11 շենք

Հոկտեմբերի 13, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս

Հոկտեմբերի 14, 10:30, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13

Հոկտեմբերի 14, 15:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1

Հոկտեմբերի 15, 11:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացի փ. 17

Հոկտեմբերի 15, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61

Հոկտեմբերի 16, 11:00, Իջևան, թիվ 4 դպրոց, Նալբանդյան փ. 1

Հոկտեմբերի 19, 09:15, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1 

Հոկտեմբերի 19, 13:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93

Հոկտեմբերի 19, 16:00, Ջերմուկ, Ջերմուկի երիտ. Կենտրոն, Ձախափնյակ 7/41

Հոկտեմբերի 20, 11:00, Սիսիան, Սիսիանի ավագ դպրոց, Մյասնիկյան փ. 8

Հոկտեմբերի 20, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32

Հոկտեմբերի 21, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների 1

Հոկտեմբերի 22, 10:00, Մեղրի, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ 0206

Հոկտեմբերի 23, 16:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7, V հարկ

Հոկտեմբերի 24, 09:00, Երևան և հարակից մարզեր, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան՝ Թումանյան 42:
Մրցույթը բաղկացած է երեք փուլից:
Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
Ամիրյան փողոց 4/7
Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45
American Councils Armenia
Էլ. փոստ[email protected]

Leave a Comment