Աշխատանքի հրավեր

Պաշտոն.  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության բնապահպանական ծրագրի կենսաբան-էկոլոգ

Սկիզբը.   “01“ մայիսի, 2015թ.

Վայրը.    ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի կենսաբան-էկոլոգը պատասխանատու է ծրագրով սույն պաշտոնի համար նախատեսված պարտականությունների կատարման համար:

Աշխատանքային պարտականությունները`

  • Ծրագրի շրջանակներում իրականացնել ամբողջական մասնագիտական աջակցություն և խորհրդատվությունների տրամադրում;
  • Իրավիճակի ուսումնասիրության շրջանակների սահմանում և իրագործում;
  • Ծրագրի շրջանակներում բնապահպանական ազդեցությունների գնահատման, կանխման, նվազեցման մեղմացման և փոխհատուցման հարցերում աջակցության ցուցաբերում;
  • Աշխատել բնապահպանական հետազոտությունների և վերլուծությունների փորձագետների թիմի հետ;
  • Ծրագրի շրջանակներում շահառու համայնքների տարածքներում ռեսուրսային պոտենցիալի և շրջակա միջավայրի վիճակի որոշում;
  • Մասնակցություն շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակի նվազեցման միջոցների և միջոցառումների համակարգի ստեղծման աշխատանքներին;
  • Մասնակցություն բնապահպանական հասարակական լսումներին և էկոլոգիական փորձաքննություններին:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն կրթություն (կենսաբան, քիմիկ և այլն);
  • Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձհարակից ոլորտներում;
  • Տիրապետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ), ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական վիճակի գնահատման (ԷՍՎԳ) գործիքներին, մեխանիզմներին և մեթոդաբանությանը;
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel);
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման լավ հմտություններ;
  • Թիմային աշխատանքի և լարված իրավիճակում աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը «[email protected]» էլ.Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին` վերնագրի մեջ նշելով «Bio-Ecologist»: Խնդրում ենք կցել լուսանկար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` “15“ ապրիլի, 2015թ.

Leave a Comment