Աշխատանքի հրավեր

Պաշտոն.  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության տեղեկատվական (մեդիա) տեխնոլոգիաների կառավարման ծրագրի ղեկավար

Սկիզբը.   “01“ մայիսի, 2015թ.

Վայրը.    ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի ղեկավարը պատասխանատու է տեղեկատվական (մեդիա) տեխնոլոգիաների կառավարման ծրագրի անխափան գործունեության ապահովման և համակարգման համար:

Աշխատանքային պարտականությունները`

  • Ղեկավարում և հետևում է նշված ծրագրի վարչական և ամենօրյա աշխատանքները, ծրագրային գործողությունների ամենօրյա կատարումը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ռազմավարությամբ սահմանված կարգի.
  • Հետևում է ծրագրում ներգրավված փորձագիտական կազմի ղեկավարմանը, որը ներառում է աշխատանքների տեղաբաշխում, աշխատանքի գնահատում և խնդիրների լուծում;
  • Կազմակերպում, համակարգում և ապահովում է ժամանակին պահանջվող հրապարակումները, էլեկտրոնային, աուդիո եւ վիդեո նյութերի ստեղծումն ու տարածումը;
  • Մշակում է ներքին և արտաքին PR քաղաքականությունը՝ հաշվի առնելով կազմակերպության և իրականացվող նախագծի կորպորատիվ իմիջի առանձնահատկությունները;
  • Իրականացնում է ԶԼՄ հրապարակումների և այլ միջոցառումների մոնիթորինգ և պլանավորում/առաջարկում PR միջոցառումներ (ինչպես նաև օնլայն), արշավներ և այլ համապատասխան գործողություններ;
  • Մշակում, համակարգում և տարածում է պահանջվող հաշվետվությունները, մամլո հաղորդագրությունները, տեղեկատվական և լրատվական այլ նյութերը;
  • Զարգացնում է հարաբերությունները լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման և պետական կառույցների, միջազգային կառույցների հետ՝ բարձրացնելով կազմակերպության և իրականացվող ծրագրի դրական վարկանիշը;
  • Մշակում և ձևավորում է ծրագրեր և/կամ աջակցում է այդ գործընթացին;
  • Ներկայացնում է միջանկյալ իրավիճակային հաշվետվություններ.  հետևում, համակարգում և/կամ օգնում է լրացուցիչ ֆոնդեր ձեռք բերելու առաջարկների գրելուն;
  • Մշակում և իրականացնում է համակարգեր և ընթացակարգեր ծրագրի փաստաթղթային համակարգի վարման համար, համակարգում է ծրագրի գործունեության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, մշակում, գրում և ներկայացնում է ծրագրի բազմակողմանի վիճակագրական և պատմողական հաշվետվություններ;
  • Աջակցում է տարբեր ուսումնական եւ հանրայնացման (տպագրություն,  տեսագրություննե, և այլն) նյութերի ստեղծմանը, մշակմանը եւ գովազդմանը;
  • Համագործակցում է կազմակերպության մյուս ծրագրերի հետ, տեղական, պետական և/կամ համայնքային կազմակերպությունների հետ:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (ցանկալի է հանրային կառավարման և այլ հարակից ոլորտներում);
  • Ցանկալի է մասնագիտական աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման, հասարակայնության հետ կապերի, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ հարակից ոլորտներում;
  • Տիրապետում հանրային կառավարման կառուցվածքային/գործառույթային համակարգին և գործիքներին;
  • Հանրային միջոցառումների եւ մամուլի ասուլիսների կազմակերպման փորձ;
  • Հայերեն և Անգլերեն /գրավոր և բանավոր/ խոսքի գերազանց տիրապետում;
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel);
  • Հաղորդակցության բարձր հմտություններ և ստեղծագործական նախաձեռնություն:

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը « [email protected]» էլ. հասցեին` վերնագրի մեջ նշելով «Public Relations Project Manager»: Խնդրում ենք կցել լուսանկար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` 15 ապրիլի, 2015թ.

Leave a Comment