Աշխատանքի հրավեր

Պաշտոն.  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ծրագրերի իրավախորհրդատու

Սկիզբը.   01 մայիսի, 2015թ.

Վայրը.    ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրերի իրավախորհրդատուն պատասխանատու է ծրագրերով սույն պաշտոնի համար նախատեսված պարտականությունների կատարման համար:

Աշխատանքային պարտականությունները`

  • Ծրագրի շրջանակներում իրականացնել իրավաբանական բազմաբնույթ խորհրդատվություններ;
  • Ծրագրի շրջանակներում պատասխանել հարցումներին, հայցերին, բողոքներին, պահանջներին և առաջարկություններին;
  • Մասնակցել ծրագրի իրավական բնույթի փաստաթղթերի մշակման գործընթացին, ուսումնասիրել և տալ իրավական կարծիք տարաբնույթ գործերի վերաբերյալ;
  • Կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ և ՀՀ դատարաններում գործեր հարուցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր;
  • Ծրագրի շրջանակներում մասնակցել դատարանների նիստերին և կազմակերպությանը ներկայացնել առաջարկներ/լուծումներ/հաշվետվություններ դատական որոշումների արդյունավետ կատարման ուղղությամբ;
  • Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, վերլուծությունների և հաշվետվությունների ներկայացում;
  • Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության աշխատողներին` աշխատանքային հարաբերությունների ընթացքում;
  • Վարել ծրագրի իրավաբանական բաժնի տեղեկատվության բազան, պարբերաբար թարմացնել և կատարել համապատասխան փոփոխություններ, ապահովել փաստաթղթավարությունը;
  • Հետևել կատարման ենթակա աշխատանքների, հանդիպումների, դատական նիստերի ժամկետներին, քննարկել ծրագրի իրավաբանական բաժնում առկա խնդիրները, լուծման ենթակա հարցերը և հանդես գալ առաջարկություններով;
  • Մասնակցել օրենքների/ենթաօրենսդրական ակտերի մեկնաբանությունների վերաբերյալ քննարկումներին:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն: Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
  • Ցանկալի է համապատասխան աշխատանքային փորձ իրավական խորհրդատվության և իրավունքների պաշտպանությանոլորտում;
  • Տիրապետում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերվող միջազգային և ազգային ակտերին, կոնվենցիաներին և այլ հիմնարար սկզբունքներին;
  • ՀՀ քաղաքացիական/քաղաքացիական դատավարության և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն;
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel);
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման լավ հմտություններ;
  • Թիմային աշխատանքի և լարված իրավիճակում աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը «[email protected]» էլ.Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին` վերնագրի մեջ նշելով «Law Consultant»: Խնդրում ենք կցել լուսանկար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` 15 ապրիլի, 2015թ.

Leave a Comment