Աշխատանքի հրավեր

Պաշտոն.  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության բնապահպանական ծրագրի ղեկավար

Սկիզբը.   01 մայիսի, 2015թ.

Վայրը.    ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի ղեկավարը պատասխանատու է բնապահպանական ծրագրի անխափան գործունեության ապահովման համար:

Աշխատանքային պարտականությունները`

  • Ղեկավարում և հետևում է նշված ծրագրի վարչական և ամենօրյա աշխատանքները, ծրագրային գործողությունների ամենօրյա կատարումը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ռազմավարությամբ սահմանված կարգի;
  • Հետևում է ծրագրում ներգրավված փորձագիտական կազմի ղեկավարմանը, որը ներառում է աշխատանքների տեղաբաշխում, աշխատանքի գնահատում և խնդիրների լուծում;
  • Որոշում է հետազոտությունների և վերլուծությունների փորձագետների թիմի օրակարգը;
  • Մշակում և ձևավորում է ծրագրեր և/կամ աջակցում է այդ գործընթացին;
  • Ներկայացնում է միջանկյալ իրավիճակային հաշվետվություններ.  հետևում, համակարգում և/կամ օգնում է լրացուցիչ ֆոնդեր ձեռք բերելու առաջարկների գրելուն;
  • Մշակում և իրականացնում է համակարգեր և ընթացակարգեր ծրագրի փաստաթղթային համակարգի վարման համար, համակարգում է ծրագրի գործունեության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, մշակում, գրում և ներկայացնում է ծրագրի բազմակողմանի վիճակագրական և պատմողական հաշվետվություններ;
  • Աջակցում է տարբեր ուսումնական եւ հանրայնացման (տպագրություն,  տեսագրություններ և այլն) նյութերի ստեղծմանը, մշակմանը եւ գովազդմանը:
  • Համագործակցում է կազմակերպության մյուս ծրագրերի հետ, տեղական, պետական և/կամ համայնքային կազմակերպությունների հետ:

Պահանջվող որակավորումները`

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն:
  • Ցանկալի է մասնագիտական աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման կամ համապատասխան այլ  ոլորտում;
  • Տիրապետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ), ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական վիճակի գնահատման (ԷՍՎԳ) գործիքներին, մեխանիզմներին և մեթոդաբանությանը;
  • Հայերեն և Անգլերեն /գրավոր և բանավոր/ խոսքի գերազանց տիրապետում;
  • Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel);
  • Կարգապահություն, կազմակերպվածություն և ճշտապահություն;
  • Թիմում աշխատելու կարողություն:

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը «[email protected]» էլ.Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեին` վերնագրի մեջ նշելով «Environmental Project Manager»: Խնդրում ենք կցել լուսանկար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` 15 ապրիլի, 2015թ.:

Leave a Comment