Բնապահպանական ակցիա Հրազդանում

Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս տարին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է անտառների պահպանության տարի,  այդ օրվա շրջանակներում Հրազդան քաղաքից դեպի Աղավնաձոր գյուղը  տանող ճանապարահահատվածին հարող անտառային տարածքում կազմակերպվել էր անտառամաքրման ակցիա:

Ակցիայի կազմակերպիչներն էին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Կյանքի գույներ» ՀԿ-ները, Երևանի և Հրազդանի «Օրհուս» կենտրոնները: Այս գործում իր աջակցությունն էր ցուցաբերել նաև  Հրազդանի քաղաքապետարանը:
Մաքրությանը մասնակցում էին  մոտ 40  երիտասարդներ Երևանից և Հրազդանից, ովքեր հանդիսանում են վերը նշված ՀԿ-ների կամավորներ:

Բոլորը միահամուռ կերպով ու ջանասիրաբար  ընդամենը 2-3 ժամում մաքրեցին նախատեսված վայրը: Առաջարկում եմ դիտել կադրեր, որոնք կարողացա ֆիքսել ակցիայի ընթացքում:

Comments
Leave a Comment