Օլիգարխիայի թաղում

ՀՀ ինքնորոշված քաղաքացին այսօր թաղեց օլիգարխին: Առավոտյան հանգուցյալի դին դրված էր Մաշտոցի այգում, անուհետև հուղարկավորության թափորը ուղևորվեց Օպերա, Հյուսիսային պողոտա, ՀՀ հրապարակ, կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը ուղևորվեց դեպի հարկայինի շենք: Այժմ օլիգարխի դին գտնվում է Մաշտոցի պուրակում: Ցանկացողները կարող են գնալ և հրաժեշտ տալ: Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

Շնող. փոխհամագործակցության եզրեր

Բազմիցս փորձ է արվել “Թեղուտ ՓԲԸ” կողմից Թեղուտի և Շնող համայնքների բնակչությանը  դեմ տրամադրել բնապահպան-ակտիվիստներին: Թյուր կարծիք է ձևավորվել, թե բնապահպան-ակտիվիստերն այդ համայնքների թշնամին են, չեն ուզում, որ այդ համայնքները զարգանան: Վերջին Թեղուտ համայնքում տեղի ունեցած հանդիպումները բնակչության  հետ, ինչպես նաև Շնողի գյուղապետի հետ ցույց տվեց, որ բնապահպաններն ու գյուղացիները կարող են փոխհամագործակցության եզրեր գտնել:

Շնող գյուղապետ` Հայկազ Քոչինյան. “Մեր ժողովրդին աշխատատեղ պետք է, ինչով կարող ենք դա ապահովե՞լ: Ես գիտակցում եմ, որ իմ ծառը, իմ ջուրն է գնում, կորչում: Ես շահագրգռված եմ, որ իմ մարդկանց աշխատատեղի հարցը լուծվի: Մենք ավելի շատ ենք այս բնության արհավիրքներից տուժելու, իմ թոռն ու իմ զավակն է տուժելու: Եկեք նստենք, նոր ծրագրեր մշակենք և ականջալուր լինենք մեկս մյուսին: Հուլիս-օգոստոս ամսին ես եմ իմ բնակչին ջրի պատասխան տալիս: Մենք տարիներ շարունակ ջրի խնդիր ունեցել ենք, բայց նաև հնար չունենք ապրելու…” (more…)

Թեղուտեցի.” Ոնց անցկացնենք կովին այդ տեղով, ասենք մի թրքի՞…”

“Թեղուտ ՓԲԸ”  անվտանգության պետ Սամվել Դավթյանն  ամիսներ առաջ  ցանկացել է գնել  թեղուտցի ընտանիքի  հողակտորը: Ընտանիքը ընդդիմացել է և հրաժարվել կատարել անվտանգության պետի ցանկությունները: Կնոջ ամուսինը իր սեփական կամքով հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից: Կինը վախեցած պատմում էր դեպքի մանրամասների մասին, միևնույն ժամանակ ահազանգում էր, որ չի բացառվում իր տղային էլ  նուն օրը գցեն , ինչ այն մեկին, ով այսօր հիվանդանոցում է: Տիկինը նաև նշեց, որ վախենում է` իր տղային էլ կհեռացնեն գործից: Նա չի բողոքել, ոչ մեկի չի դիմել նույն պատճառաբանությամբ:

Հեռավոր գյուղերում ինֆորմացիոն տուպիկ է: Բողոքեն` կհեռացնեն գործից, չբողոքեն` ստիպված են տանել նմանատիպ կազմակերպությունների սպառնալիքները, խոշտանգումները: Առիթի դեպքում էլ` վախեցած պատմում են իրենց գլխով անցածը` միևնույն ժամանակ չիմանալով վաղվա իրենց գլխի գալիքի մասին: Ինչպե՞ս վերահսկել նման կազամակերպություների գործունեությունը Հայաստանում: Գյուղացիները իրենց իրավունքները պաշտպանելու ձևը չգիտեն: Այսօր ահազանգեցին իրենց գյուղ ժամանած լրագրողիս, իսկ վաղը, որ  նմանատիպ ևս մեկ դեպք գրանցվի իրենց իսկ գյուղում, իրենց իսկ հարազատի հետ, և մի գուցե նաև հենց իրենց երեխայի հետ, կկարողանան արդյոք գործել ինչպես ինքնորոշված քաղաքացիներ, պաշտպանել իրենց իրավունքները, պահանջել նման կազմակերպությունների ներկայացուցիչներից փոխադարձ հարգանք և ստիպեն հաշվի նստել իրենց կարծիքի հետ: Այնուամենայնիվ, դժգոհությունների ալիքը սկսված է: Փորձը ցույց տվեց, որ Թեղուտցին ի զորու է իր իրավունքներին տեր կանգնել:

Գյուղ կանգնի` գերան կկոտրի…

Թեհմիեն Ենոքյան

Թեղուտ.կարծիքներ գյուղամիջից (տեսանյութ)

“…Որ նկարահանես, ամուսինս աշխատում ա կհեռացնեն աշխատանքից , գյուղացիք մենակ էտ ա իրանց պրոբլեմը, որ չեն կարողանում խոսան, բայց արդեն հասել ա կոկորդներիս…”

…Մեր անատռը կտրեցին, ինչով ապրենք ցավտ տանեմ…  Մենք հիմա մոշ էլ չենք կարա հավաքենք, սունկն էլ ճանապարհն ա փակ, չեն կարա տանենք ծախենք”: Այս բողոքներով սկսվեց մեր նկարահանումները Թեղուտում: Բնակչության զգալի հատվածի մոտ հուսահատություն էր նկատվում , մարդիկ մնացել են անելանելի իրավիճակում: Խոսես` կհեռացնենք աշխատանքից, չխոսես մնում ես 60 հազար դրամի հույսին: Սա է այն  ապագան, որ այսօր կերտում է թեղուտցին:

Մնարամասները տեսանյությում…

 

Vallex-ի անվտանգությունը կառատեիստների էր կանչել

Թեղուտի երեկվա միջադեպի հետ կապված  ներկաները պատմեցին, որ Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն խմած  վիճակում ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլև “օգնության” են կանչել Ալավերդուց կառատեիստների: 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են  վնասվածքներ,և  ևս  մեկը ծանր ոտքի կոտրվածքներով հիվանդանոցում է: Հարուցվել է քրեական գործ:  Երեկ Թեղուտում լարված վիճակ էր, գյուղացիները փակել էին հանք տանող ճանապարհը և թույլ չէին տալիս “Vallex ՓԲԸ”  աշխատակիցներին մուտք գործել հանքի տարածք, մինչև որ մեղավորները կպատժվեն:

Հանքում ներկայումս աշատող թեղուտցին ստանում է 60-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ 300-350 հազար դրամ աշատավարձ կարող են ստանալ միայն կազմակերպության ծանոթ-բարեկամները: Թեղուտցի մի պապիկ ասաց.”Մենք մեր ապագան զոհել ենք, հանուն այսօրվա ներկայի, բայց այսօր էլ ինչպես տեսնում եք բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում”:

Տուժածի մայրը փաստում է. “Ասել են արագ եք քշել թոզ եք արել, թոզը մեզ խեղդում ա, երեկ անձրև չէր եկել, երեկ գայիք, կտեսնեիք: Ես էլ պատուհան չեմ բացում թոզի դարդից, կոկորդս խեխտվում ա, լվացք էլ չենք կարողանում փռել…” Թեղուտցին փաստում , որ այսօր իսկ հանքի  պայթեցումներից Թեղուտում շատ փոշոտ վիճակ է…Մնացած մանրամասները տեսանյությում:

Սա է մեր հարստությունը

Ջերմուկի երիտասարդները նկարահանել են  ֆիլմ` ցույց տալով Ջերմուկ առողջարանային քաղաքի գեղատեսիլ վայրերը և թաքնված բնության հրաշք անկյունները: Ֆիլմը երկու ենթատեքստ ունի` ցույց տալ քաղաքի հրաշք բնությունը և սպասվելիք էկոլոգիական վտանգները: Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Մաշտոցի այգում, հնչեցին բազմաթիվ հարցեր, բարձրացվեցին խնդիրներ, որոնք համընդհանուր են Հայաստանի մնացած էկոլոգիական թեժ կետերում: Թեղուտ, Քաջարան, Հրազդան, Հանքավան, և այսօր նաև ոչ պակաս ակտուալ և մտահոգիչ թեմա է նաև Ջերմուկը: Ջերմուկում բնակչությունը միանշանակ դեմ է արտահայտվում  Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին, որն իրականցնում է Գեոթիմ ընկերությունը: Ինչպիսի վնասներ կհասցվի Ջերմուկ առողջարանային քաղաքի էկոլոգիային և տնտեսությանը, այս և մնացած այլ հարցերի պատասխաները կարող եք գտնել ֆիլմում:

Թեհմինե Ենոքյան

 

Ֆիլմի հեղինակներ` Արտաշես Առաքելյան, Վազգեն Գալստյան, Անուշավան Խաչատրյան

 

Արարատ. Հեռուստատեսությամբ մի բան են ասում, իրականում ուրիշ բան են անում

Եթե պետությունը կանգնած լինի գյուղացու թիկունքին, գյուղացին ստիպված չի լինի  իր հողը կոպեկներով վաճառի, չմշակի և անտերության մատնի: Արարտում կարծիքներ են հնչել այս թեմայի կապակցությամբ:

«Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձեւով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր »,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթեւոսյանը:

«Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ եւ ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց եւ եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա  Դարբինյանը:

 

«Թեղուտի պաշտպանության» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՍԴ նախագահին

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը բաց նամակով դիմել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որտեղ առաջարկում են ՍԴ շրջանակներում քննարկում կազմակերպել բնապահպանական հնչեղ խնդիրների վերաբերյալ:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Դեռեւս փետրվար ամսին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպություննները Ձեզ դիմում էին ներկայացրել` խնդրելով սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ստացած որոշ հիմնախնդիրների վերաբերյալ: Նշենք նաեւ, որ այդ խնդիրներն ուղղակիորեն առնչվում են սահմանադրական դատարանի գործունեության, իշխանության բոլոր երեք ճյուղերի կողմից սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ իրականացման հիմնախնդիրներին: (more…)

Շները կացարանի կարիք ունեն (տեսանյութ)

Եղվարդում  երեխաները շատ մտահոգված են շների կացարան ստեղծելու խնդրով: Մշակել են բիզնես- ծրագիր, մտածել վայրը, պատրաստել մեծ ստենդ, որտեղ կետ առ կետ նշված է իրենց կատարելիք քայլերը: Կառավարությունն անգամ այսքան մանրամասն չի նկարագրում` ինչպես է պատրաստվում լուծել այս կամ այն խնդիրը:

Եղվարդի երեխաները այս հարցում հմուտ վարպետներ են, այ եթե իրնեց դիմեն մեր քաղաքական գործիչները, նախընտրական ծրագրերը կհստակեցնեն: Սա ի միջիայլոց 🙂