Ջերմուկցիները դիմում են նախագահին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ջերմուկի բնակիչներ

Մեծարգո պարոն Նախագահ

Շնորհակալությամբ ենք արձանագրում մեր քաղաքի հանդեպ Ձեր ցուցաբերած բացառիկ ուշադրության և վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում Ջերմուկ քաղաքի առջև բացվել են զարգացման նոր հեռանկարներ: Մենք ուրախությամբ ենք տեսում, թե ինչպես են մեր քաղաքում կառուցվում նոր առողջարաններ և հյուրանոցներ, պայմաններ ստեղծվում լեռնադահուկային սպորտի և հանգստի այլ ձևերի զարգացման համար: Ձեր անմիջական հովանու ներքո վերջին տարիներին Ջերմուկում անցկացվող շախմատային տարբեր մակարդակի հեղինակավոր միջազգային մրցաշարերը մեր քաղաքն ուրվագծել են նաև համաշխարհային շախմատի քարտեզներում` Ջերմուկին տալով նոր և հավելյալ բարի համբավ ու հնչեղություն: Մենք քաջ գիտակցում ենք (more…)

Մաշտոցի պուրակի տաղավարներն ապամոնտաժում են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին այցելեց Մաշտոցի պուրակ ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրույցում նշեց, որ Մաշտոցի պուրակում իրոք գեղեցիկ չեն տաղավարները: Նա հույս հայտնեց, որ քաղաքապետը կարող է գտնել այն ձևը և հանել Մաշտոցի պուրակից տաղավարները:
Հենց հաջորդ օրը ` մայիսի 2-ին սկսվեցին տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

(more…)

Ու՞ր են տանում եղևնին

Այսօր բնապահպանների հորդորով հատուկ մեքենայի միջոցով Մաշտոցի այգուց հեռացվեց հենց ճանապարհի վրա գտնվող եղևնին:

(more…)

Պուրակի փոքրիկ հեղափոխականը

Եռամսյա պայքարից հետո մենք չնահանջեցին, ոչ ձմռան ցրտին, ոչ գարնան անձրևին, ոչ փոթորիկների ժամանակ, ոչ ծեծ ու ջարդի ենթարկվելիս: Այս պայքարը գնալով նոր հարթակ ստեղծեց, որտեղ Հայաստանի համար կարևորագույն խնդիրներն այսօր դարձել են ակտուալ քննարկման առարկա: Մաշտոցի պուրակը նոր մշակույթ ձևավորեց, դիտեցինք ֆիլմեր, դաստիարակեցինք ոստիկաններին, կազմակերպեցինք բազմաթիվ ակցիաներ` կանգնեցրեցինք բետոնախառնիչ մեքենային, քանդեցինք կարծրատիպերը, վերագրավեցինք բուտիկները, թաղեցինք օլիգարխին,միավորեցինք մարդկանց, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Շնորհակալություն քեզ Մաշտոցի պուրակ, մեզ բոլորիս համախմբելու համար:  Պուրակի  վաղվա օրը քոնն է,  փոքրիկ հեղափոխական….Մենք ինքնորոշված քաղաքացիներ ենք` դու ինքնորոշված տարածք:

Թեհմինե Ենոքյան

Լուսանկարը`  Հայկ Բարսեղյանի

Չենք հավատում

Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները եւ հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական եւ իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի: (more…)

Մաշտոցի պուրակ. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

–         Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

–         արդեն շուրջ (more…)

Մաշտոցյան խրոնիկա

Ամբողջական տեսաշար` ինչ կատարվեց այսօր Մաշտոցի այգում: Բախումներ, ապամոնտաժող բրիգադի հերթական ապամոնտաժման փորձը, ակտիվիստներն երկու անգամ վրան բացելու փորձ արեցին. դիտեք տեսանյությում:

Օգնիր ինձ…

Այս կադրերից  փշաքղվեց մարմինս… Թվում է`  մի քիչ ուշադիր նայես, կթափանցես այս կենդանիների ներքին աշխարհը: Վայրի կենդանիներն այլևս վայրի չեն, երբ կենդանուն բանտարկում են  վանդակաճաղերից այն կողմ, նա կորցնում է իր են բնուոշ կենդանական բնազբները: Կեր հայթայթելու, պաշտպանվելու և բազմանալու…Լքված տարածք, վանդակաճաղեր, այդեն անտարբերության սովորած կենդանիներ: ԱՆրանք ապրում են Գյումրում, մի լքված տարածքում: Ո՞վ է պահում և ինչպիսի՞ միջոցներվ է պահում հայտնի չէ: Շարունակելի….

Տեսանյութը և լուսանկարները` Հայկ Բարսեղյանի

Երկու տարբեր աշխարհներ

Յուրաքանչյուրը մեզանից, թեկուզ մի քանի րոպեով, գտնվելով` Մաշտոցի պուրակում, կարծես ձեռք է բերում  նոր որակ, նոր մտածողություն, նոր զգացողությունները: Տարեց սերունդը երիտասարդանում է, երիտասարդները` ոգևորվում: Նոր գաղափարների, նոր մտահղացումների,  մեր ներքին զգացողությունների արտացոլանքն է Մաշտոցի այգին:

Երկու ճակատների բաժանված հասարակության  տարբեր մշակույթներ, որակներ և աշխարհայացք այսօր տեղ է գտել Մաշտոցի պուրակում: Աշխարհին նայելու մեր տեսանկյունը, մեր աշխարհընկալումը մի բևեռում է, իսկ ոստիկանության և օլիգարխներին բնորոշ աշխարհընկալումը մյուս բևեռում  Հայկ Բարսեղյանի նկարահանած տեսանյութը դրա վառ օրինակն է: Իչպե՞ս ենք տեսնում և զգում աշխարհը մենք, և ինչպես են տեսնում նրանք:

Լուսանկարը և տեսանյութը ` Հակ Բարսեղյանի

Թեհմիեն Ենոքյան

 

Քաղաքական ուժերը ապրիլի 24-ին քարոզչությամբ չեն զբաղվելու:

                                                                                                                                                                                                         Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը կարծես թե միացել են Հայ հեղափոխական դաշնակցության` ապրիլի 24-ը լռության օր  հայտարարելու եւ քարոզչություն չանելու կոչին:

Այսպես, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթ հայտարարություն է. «Ապրիլի 24-ը այնպիսի օր է, որ հայտարարելու կարիք չկա, դրա մասին չի կարելի հայտարարություն անել: Ապրիլի 24-ը մեզ համար բավականին լուրջ իրողություն է, դա մեր ազգային արժանապատվությունն է, իսկ այն, ինչը որ ազգային արժանապատվություն է, դա հայտարարություններով չի իրականացվում»,- ասաց նա` շեշտելով, որ այդ օրը, բնականաբար, չի կարելի քարոզչություն անել:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն էլ նշեց, որ «իրենք հայ ժողովրդի մի մասնիկն են եւ այդ օրը հարգելու են մեր միլիոնավոր նահատակների հիշատակը»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն էլ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ին երթ են անելու դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես եւ նախորդ 4 տարիներին են արել: Այդ օրը ՀԱԿ-ը շրջաններում ընտրողների հետ հանդիպումներ չի ունենալու:

Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ` ապրիլի 20-ին,  Գավառում հայտարարել է, որ  թեեւ ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է  իր քարոզչությունը եւ կոչ է անում մյուս բոլոր քաղաքական ուժերին եւս այդպես վարվել: