Ջերմուկյան հոգեթով աշուն

Ջերմուկ կուրորտի  արժեքավոր առավելություններից մեկը   նրա բնությունն է:

Ով եղել է Ջերմուկում գեթ մեկ անգամ ,նա չի կարող չհիանալ յուրօրինակ գեղեցկություն ունեցող բնությամբ: Բնությունը Ջերմուկում  ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ:

Ավելի գեղեցիկ է Ջերմուկ քաղաքը տարվա այս եղանակին,երբ շրջակա լեռների անտառապատ տարածությունները զարմանալիորեն կերպարանափոխվում են, յուրաքանչյուր նոր առավոտ զարմացնելով դիտողին իրենց նոր զգեստի նոր գույներով:Բնությունն այստեղ կերպարանափոխվում  է այնպիսի արագությամբ և գույների այնպիսի զարմանալի հաջորդականությամբ, որ (more…)

Վայոց Ձորի ամենաշքեղ “մատանին”

“Անակն մատանի էր Վայոց Ձորը, ես շինեցի սա և իբրև ակն դրեցի վրա”:
Վայոց Ձոր կատարած այցելությունը իմ մեջ շատ  հիշողություններ արթնացրեց: Այստեղ ժայռերր այնքան բարձր են, որ քարերի ծերպերը չեն երևում: Նայում ես նայում ու զարմանում բնության անբացատրելի գեղեցկության վրա: Ճանապարհը տանում էր Արփայի հունով` ձորերի ու ժայռերի միջով: Սա մի ճանապարհ է, որ գնում է  դեպի եկեղեցի, որի գույության մասին հիշում են (more…)

Ջերմուկի հրաշք գեյզերները

Ջերմուկի հրաշք գեյզերները
Այս վայրը, որտեղից դուրս էր հորդում “անմահական ջուր”, ջերմուկիցիները անվանումն են Դարայուրդ: Անվանումը թուրքերեն է, իսկ հայերեն տարբերակը վերջերս իմացա` Ձորակերտ: Այս անունով, իհարկե, եթե հարցնեք այս տարածքի մասին ջերմուկիցիներին, ոչինչ չեն ասի, այնպես որ ստիպված եք հիշել: Գետնի տակից բխում  է 37 ջերմաստիճանի տաք ջուր: (more…)