ՀՀ ԳԱԱ-ն անընդունելի է համարում Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ

նն2015թ-ի հունվարի 16-ին` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության ընդլայնված նիստում, քննարկվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հայրությունյանի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի վերաբերյալ, որն արտացոլված է «Голос Армении» թերթի 2014թ-ի դեկտեմբերի 22 համարի «Национальная академия наук: вчера, сегодня, завтра» հոդվածում: ՀՀ ԳԱԱ նախագահության նիստին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի աշխատակիցները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների 2014թ. դեկտեմբերի 26-ին եւ 27-ին տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին հրապարակված հոդվածում Սամվել Հարությունյանը վարկաբեկում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, կասկածի տակ է դնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գոյության անհրաժեշտությունը, թերագնահատում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիոսների եւ թղթակից անդամների գիտական մակարդակը:

Հոդվածի վերաբերյալ ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ ակադեմիկոսներ Յուրի Չիլինգարյանը, Վիլեն Հակոբյանը, Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Վանիկ Զաքարյանը, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վիգեն Թոփուզյանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

ՀՀ ԳԱԱ-ն համարում է, որ գիտության քաղաքականության ձեւավորմամբ եւ իրականացմամբ զբաղվող լիազորված մարմնի ղեկավարն իր դիրքորոշումը բազմիցս կարող էր արտահայտել գիտության խնդիրներին նվիրված քննարկումների ժամանակ, մասնավորապես, ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովների ընթացքում, որոնց Սամվել Հարությունյանը հրավիրվել է եւ ում արվել է զեկուցման առաջարկ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց. «Լիազորված մարմնի ղեկավարը հետեւություն է անում, որ ՀՀ ԳԱԱ-ի ընտրություններն ընդհանրապես պետք չեն, երբ ընտրությունները նշանակված են եղել կառավարության որոշումով…Նա հարցականի տակ է դնում գիտություննների ազգային ակադեմիայի գոյության անհրաժեշտությունը … Նա ակադեմիայի պատմությունը սկսում է 1992 թվականից, եւ անհասկանալի է, որ դրանից առաջ 50 տարիների ակադեմիայի փառապանծ պատմությունը մոռացել է, երբ հայոց գիտությունը հայ ժողովրդին բերել է փառք ու պատիվ: Վերլուծության համար Սամվել Հարությունյանը վերցնում է 1990-ականների տարիները, երբ ամբողջ երկիրը գտնվում էր շատ ծանր վիճակում: Ակադեմիայի ինստիտուտներն այդ ժամանակաշրջանում տարին 3-4 ամիս չէին աշխատում ջեռուցման, լույսի եւ ջրի բացակայության պատճառով:…»: Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Սամվել Հարությունյանը բարձրաձայնում է խնդիրներ` չհստակեցնելով դրանք եւ մոռանալով, որ այդ խնդիրների կարգավորումը գիտության պետական կոմիտեի գործունեությունը պետք է լիներ:

Նիստում նշվեց, որ Սամվել Հարությունյանը գիտության ոլորտում ձեռքբերումները վերագրել է 2007թ-ին ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող գիտության պետական կոմիտեին` թերագնահատելով ՀՀ ԳԱԱ-ի ամբողջ համակարգի գործունեությունը: Նիստում ներկայացվեցին միջազգային տարբեր ցուցանիշներ, որոնք վկայում են Հայաստանի գիտության բարձր վարկանիշի մասին: Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թ-ի զեկույցի համաձայն` Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի 10 երկրների ցանկում գիտական աշխատությունների թվով Հայաստանը 2008թ-ին զբաղեցրել է 2-րդ տեղը Իսրայելից հետո: Մեջբերման ինդեքսով ԱՊՀ երկրների ցուցակում 1991-2010 թվականներին զբաղեցրել է 3-րդ տեղը Ռուսաստանից եւ Բելառուսից հետո: Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում գիտական հրապարակումների թիվը կրկնապատկվել է:

ՀՀ ԳԱԱ-ն ակտիվացրել է միջազգային գիտական համակգործակցությունը եւ միայն 2013թ-ին իրականացրել է 72 ծրագիր միջազգային դրամաշնորհների շրջանակներում` ISTC-ի, FP7-ի, ANSEF-ի, NFSAT-ի, ԳԱՏՀ-ի, ԵԳԱԾ ԱՄՆ-ի, ՔՀՄՀ Գլոբալի, DAAD-ի, Եվրամիության եւ այլ միջազգային դոնորների աջակցությամբ: 2013թ-ին ՀՀ ԳԱԱ ինստիտուտները կազմակերպել են 65 գիտաժողովներ եւ սիմպոզիումներ: Այս բոլոր ցուցանիշներից եւ ոչ մեկը Սամվել Հարությունյանի գնահատականի մեջ նշված չեն եղել:

ՀՀ ԳԱԱ ընդլայնված նիստի մասնակիցների մեծամասնությունը նշեց, որ լիազորված մարմնի ղեկավարի դիրքորոշումը ՀՀ ԳԱԱ-ի նկատմամբ անձնական բնույթ է կրում, չի համապատասխանում նրա լիազորությունների շրջանակին եւ փորձ է վարկաբեկելու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ինչն անընդունելի է: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին կոչ արվեց կառուցողական մոտեցում ցուցաբերել Հայաստանի գիտության խնդիրների վերաբերյալ:

Նիստում ելույթ ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով անհրաժեշտ համարեց գիտության խնդիրների շուրջ կառուցողական քննարկումներ կազմակերպել:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անվճար հեռավար դասընթացներ ՀՀ ԳԱԱ-ում

1897012_269893703179739_866221660_n

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է անվճար հեռավար դասընթացների մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին: Դասընթացներն իրականացվելու են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում` Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Դասընթացները կմեկնարկեն սույն թվականի դեկտեմբերի 15-ին, տեւողությունը հինգից վեց շաբաթ է:

Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը`

* այցելեք www.isec.am էլեկտրոնային կայք՝ Հեռաուսուցում բաժին կամ http://vle.sci.am/moodle/index.php

* այնուհետև ընդհանուր դասընթացների բաժնում ընտրեք այն դասընթացը կամ դասընթացները, որոնց ցանկանում եք մասնակցել

* [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճենը, դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսը, ինչպես նաև այն դասընթաց/ներ/ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել

* Ձեր էլէկտրոնային փոստին կստանաք նամակ հետագա քայլերի ցուցումներով:

Նորություններին և թարմացումներին կարող եք հետևել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ Հեռավար կրթություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում (https://www.facebook.com/vle.isec?fref=ts ):

Աղբյուրը` ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայտնի են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների թեկնածուները

ննՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, համաձայն ՀՀ ԳԱԱ անդամների ընտրությունների կանոնակարգի, հրապարակում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին առաջադրված թեկնածուների ցուցակն ըստ մասնագիտությունների:

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Լազերային ֆիզիկա

-Կրյուչկյան Գագիկ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ- ի թղթակից անդամ

-Կոստանյան Ռադիկ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ- ի թղթակից անդամ

-Պապոյան Արամ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ- ի թղթակից անդամ

 Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա

-Կարայան Համլետ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

-Կիրակոսյան Ալբերտ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

-Պետրոսյան Ստեփան` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտություն

-Ղուլյան Ալբերտ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Ֆիզիկական քիմիա

 -Դավթյան Սեւան` քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

-Թավադյան Լեւոն` քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Բժշկագիտություն

 -Գալստյան Հայրապետ` բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

-Աբրահամյան Ռազմիկ` բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Բուսաբանություն

 -Վարդանյան Ժիրայր` կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

-Մայրապետյան Ստեփան` գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Պատմություն

 -Մելքոնյան Աշոտ` պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Արեւելագիտություն

 -Սաֆրաստյան Ռուբեն` գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Իրավագիտություն

 -Ղազինյան Գագիկ` իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

 Սոցիոլոգիա

-Պողոսյան Գեւորգ` սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Գյուղատնտեսական մեքենաշինություն

-Թարվերդյան Արշալույս` տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից

ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

 Մաթեմատիկա

-Խաչատրյան Աղավարդ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Նահապետյան Բորիս` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Գրիգորյան Մարտին` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Հայրապետյան Հրաչիկ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 Ինֆորմատիկա

-Ասլանյան Լեւոն` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Միկրոէլեկտրոնիկա

(տեխնիական գիտություններ)

 -Մելիքյան Վազգեն` տեխնիկական գիտությունների դոկտոր

Լազերային ֆիզիկա

-Մուրադյան Ատոմ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Մալաքյան Յուրի` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Կոկանյան Էդվարդ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Մելիքյան Արմեն` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա

-Պետրոսյան Աշոտ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

-Մկրտչյան Արտակ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 Ռադիոֆիզիկա

-Խաչատրյան Նորայր` տեխնիկական գիտությունների դոկտոր

-Հախումյան Արսեն` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 Տարրական մասնիկների ֆիզիկա

-Ասատրյան Հրաչյա` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 Օրգանական քիմիա

-Թոփուզյան Վիգեն` քիմիական գիտությունների դոկտոր

-Ղոչիկյան Տարիել` քիմիական գիտությունների դոկտոր

Հասրաթյան Գագիկ` քիմիական գիտությունների դոկտոր

 Երկրաբանություն

 -Կարախանյան Արկադի` երկրահանքաբանական գիտութունների դոկտոր

-Հախվերդյան Լիոն` երկրաբանական գիտությունների դոկտոր

 Մոլեկուլային կենսաբանություն

 -Բոյաջյան Աննա` կենսաբանական գիտությունների դոկտոր

-Կուրտիկյան Տիգրան` քիմիական գիտությունների դոկտոր

 Շրջակա միջավայրի ուսումնասիրություն

-Սաղաթելյան Արմեն` երկրահանքաբանական գիտիտությունների դոկտոր

-Մելիքյան Անդրեաս` գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

-Փիրումյան Գեւորգ` տեխնիկական գիտությունների դոկտոր

 Բժշկագիտություն

-Բակունց Հենրի` բժշկական գիտությունների դոկտոր

-Սարգսյան Աշոտ` բժշկական գիտությունների դոկտոր

-Գրիգորյան Ռոլանդ` բժշկական գիտությունների դոկտոր

-Շուքուրյան Արթուր` բժշկական գիտությունների դոկտոր

-Խուդավերդյան Դրաստամատ` բժշկական գիտությունների դոկտոր

-Մանվելյան Հովհաննես` բժշկական գիտությունների դոկտոր

 Հնագիտություն

-Ավետիսյան Պավել` պատմական գիտությունների դոկտոր

Արվեստագիտություն

-Աղասյան Արարատ` արվեստագիտության դոկտոր

 Գրականագիտություն

-Ադալյան Նորայր` բանասիրական գիտությունների դոկտոր

-Իսահակյան Ավետիք` բանասիրական գիտությունների դոկտոր

-Եղիազարյան Վանո` բանասիրական գիտությունների դոկտոր

-Թամրազյան Հրաչյա` բանասիրական գիտությունների դոկտոր

-Զաքարյան Անուշավան` բանասիրական գիտությունների դոկտոր

-Քալանթարյան Ժենյա` բանասիրական գիտությունների դոկտոր

 Լեզվաբանություն

-Խաչատյան Լալիկ` բանասիրական գիտությունների դոկտոր

-Համբարձումյան Վազգեն` բանասիրական գիտությունների դոկտոր

-Գասպարյան Սեդա` բանասիրական գիտությունների դոկտոր

-Խաչատրյան Գուրգեն` բանասիրական գիտությունների դոկտոր

Սույն թվականի նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը ՀՀ ԳԱԱ բաժանմունքների փորձագիտական հանձնաժողովներում քննարկվում են առաջադրված թեկնածությունները: Դեկտեմբերի 26-ին ընտրությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում: Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում կընտրվեն ՀՀ ԳԱԱ անդամները:

 Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն