ՀՀ ԳԱԱ. «Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը»

2 (1)Սույն թվականին ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ընդունեց հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրա­պետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախա­ադրբե­ջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհվեցին զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն չմնացին նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը ձգտում էր վերազավթել  բոլշևիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի ապօրինի որոշմամբ 70 տարի Ադրբեջանի կազմում օկուպացված և 1991 թ. իր անկախությունը հռչակած Արցախը և ավարտին հասցնել արցախահայության նկատմամբ իր կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ցեղասպանական քաղաքակա­նությունը:

Ադրբեջանի այս սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտա­րարություններ: Այսպիսով մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակա­հայկական գործակ­ցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ:   

Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանա­խագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծող կողմի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ:

Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։

Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը:

Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ միջազգային և համաշխարհային գիտական հանրությունը համարժեք գնահատական կտա ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության և զինվորականության նկատմամբ իրականացված աննախա­դեպ ու ան­մարդ­­կային վայրագություններին։

Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն իր հիացմունքն ու զորակցությունն է հայտնում Հայոց Բանակի Զինվորին, հպարտանում նրա անօրինակ հերոսությամբ, տոկունությամբ, նվիրումով և հավաստում, որ շարունակելու է իր նպաստը բերել Զինված ուժերի գիտատեխնիկական մակարդակի բարձրացմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»։

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ-ն պատվավոր դոկտորի կոչում է շնորհում МГИМО-ի ռեկտոր Անատոլի Տորկունովին

rector_torkunovՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում է շնորհում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովին` Հայաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ներդրման համար: Այս որոշումը ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունեց սույն թվականի սեպտեմբերի 30-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում:

Անատոլի Տորկունովը ծնվել է 1950 թ-ին` Մոսկվայում: 1972 թ-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը: 1979 թ-ին Տորկունովը ստացել է դոցենտի աստիճան, 1991թ-ին ` պրոֆեսորի աստիճան, 1995թ-ին ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: 2003թ-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) թղթակից անդամ, իսկ 2008թ-ին ընտրվել է ՌԳԱ-ի ակադեմիկոս:

Անատոլի Տորկունովը 1983թ. եղել է Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի դեսպանատան երկրորդ քարտուղարը, 1986թ.` առաջին քարտուղարը: 1992թ-ին կոլեկտիվի ընդհանուրժողովում ընտրվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր եւ վերընտրվել է 1997, 2002, 2007,  2012 թվականներին: 2015թ-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց Անատոլի Տորկունովին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պաշտոնում:

1993թ-ի Անատոլի Տորկունովը ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում: 1994թ-ից միջազգային հարաբերությունների ոլորտում Ռուսաստանի Դաշնության ԲՈՒՀ-երի ուսումնամեթոդական միավորման նախագահն է: 1997թ-ից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կոլեգիայի անդամ է:1999թ-ից նախագահում էՄիջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիան: 2006թ.-ից դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գիտության,տեխնոլոգիաների և կրթության խորհրդի նախագահության անդամ: 2007թ-ից բարդ հարցերի գծով ռուս-լեհական խմբի համանախագահն է: 2008թ-ից  Անատոլի Տորկունովը  «Вестник МГИМО-Университета» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գլոբալ խնդիրների ևմիջազգային հարաբերությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալն է 2010թ.-ի հոկտեմբերից:

Անատոլի Տորկունովը ՄԱԿ-ին աջակցող ռուսական ասոցիացիայի նախագահն է, անդամակցում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդին կից գիտական, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական խորհուրդներին:

Նա մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր է: Մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի և ամսագրերի խորհրդի անդամ է, այդ թվում«Համաշխարհային տնտեսություն և միջազգային հարաբերություններ», «Միջազգային կյանք», «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ», «Իրավունք ևկառավարում, XXI դար», «Միջազգային իրավունքի Մոսկովյան ամսագիր»:

Պարգևատրվել է բարեկամության շքանշանով, փառքի շքանշանով, հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար երրորդ և չորրորդ աստիճանների, ՍերգեյՌադոժենսկու երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով, ունի Ֆրանսիայի, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Մոնղոլիայի, Բուլղարիայի, Ղրղզստանի,Ղազախստանի, Բելառուսի պետական պարգևներ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լուսանկարը վերցված է olymp.mgimo.ru կայքից

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովը

ննՍույն թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, կմեկնարկի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները, միջազգայինգիտական հանրությանը ծանոթացնել ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք այլ գիտական կենտրոնների վերջին տարիների գիտական մշակումներին:

Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 150 գիտնականներ` այդ թվում  ավելի քան 70 գիտանականեր Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Գերմանիայից,Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն 21 պլենար դասախոսություն, 42 բանավոր և 52 ստենդային զեկուցումներ: Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա երիտասարդ մասնագետների լավագույն զեկուցումների մրցույթ, որի հաղթողները կարժանան պատվոգրերի և հուշանվերների:

Գիտաժողովի ընթացքում կլինեն ժամանակակից քիմիական ֆիզիկայի առաջնային ուղղություններում (բարդ քիմիական ռեակցիաներ ու շղթայականպրոցեսներ, կատալիզ, նանոնյութերի ստացում և կիրառում, նոր սերնդի նյութերի ստացման և հետազոտման եղանակներ, այրման ռեժիմում նյութերի ստացում,քիմիական ֆիզիկայի բժշկակենսաբանական հիմնահարցեր, նյութի կառուցվածք, բնապահապանություն և քիմիական անվտանգություն և այլն) վերջին մի քանիտարիներին ստացված կարևորագույն արդյունքներն ընդհանրացնող դասախոսություններ ու զեկուցումներ, կքննարկվեն քիմիական ֆիզիկայի զարգացմանհեռանկարները, քիմիական ռեակցիաների նպատակային ղեկավարման և նոր նյութերի ստացման հիմնարար ու կիրառական հիմնահարցերը:

«Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության գիտության պետական կոմիտեիֆինանսական աջակցությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի աջակցությամբ:        

Գիտաժողովի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 9-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սաղաթելյանը

ննՄայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանին:

Արմեն Սաղաթելյանը 188 գիտական աշխատության, այդ թվում` 3 գրքի և 3 ուսումնական ձեռնարկի հեղինակ: «Էկոլոգիական բացատրական բառարանի» գլխավոր խմբագիրն է:

Արմեն Սաղաթելյանը Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Կենտրոնը ղեկավարում է սկսած 1993թ-ից: 1975-1979թթ. ՀՍՍՀ Երկրաբանության վարչության Փամբակի երկրաբանա-հետազոտական արշավախմբում եղել է է ինժեներ-երկրաբան, 1979-1983թթ.` Հյուսիսային Օսեթիայում ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի ավագ ինժեներ, ապա երկրաբան, ջոկատի պետ, 1983-1989թթ.` ԽՍՀՄ Երկրաբանական նախարարության Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրքաիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտի Անդրկովկասյան երկրաբանաերկրաքիմիական պարտիայի պետ, 1989-1993թթ.` ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում առաջատար գիտաշխատող, ապա` լաբորատորիայի վարիչ:

Արմեն Սաղաթելյանը UNESCO-ի «Մարդ և կենսոլորտ» (MAB) ազգային կոմիտեի եւ «Medical Geology» միջազգային ասոցիացիայի Հայկական մասնաճյուղի նախագահն է: 2010թ-ից ղեկավարում է իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» մագիստրական ուսուցման ամբիոնը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արսեն Առաքելյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ննՄայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց Արսեն Առաքելյանին:

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա ՀՀ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, կենսաբանական գիտությունների թեկնածու է:

Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում:

94 գիտական աշխատության հեղինակ է, ունի մեկ արտոնագիր:

Արսեն Առաքելյանը 1998թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում, սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա` գիտաշխատող: 2008-2014թթ. զբաղեցրել է ինստիտուտի Միջազգային կապերի և գիտակազմակերպման գծով փոխտնօրենի պաշտոնը, 2015թ-ից ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 2006-2007թ-ին աշխատել է Չեխիայի Պալացկու համալսարանում որպես գիտաշխատող: Դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կորած անցյալի հավերժ վկաներ…

Picture1Սույն թվականի ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24 ա) կկայանա «Կորած անցյալի հավերժ վկաներ…» խորագրով հուշ-ցերեկույթ: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների և բժիշկների անձնական իրերը: Միջոցառումը կուղեկցվի «ArtVocal անսամբլի» ելույթով:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը:

Միջոցառման զեկուցումների թեմաներն են` «Արևմտյան Հայաստանից տեղահանության ենթարկված երկրաբաններ: պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի կյանքն ու գործունեությունը», «Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ՝ Դիլդիլյաններ և Մարսուբյաններ», «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ»:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2014թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

ննՍույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2014թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը:

Իր ելույթում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը մասնավորապես նշեց. «Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են 2,6 մետրանոց դիտակի հայելապատման և կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները:

2014 թ. հունվարին Դիժոնում (Ֆրանսիա) տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` նվիրված ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինսիտուտի կողմից ղեկավարվող Եվրոպական Միության 7-րդ Շրջանակային ծրագրի N295025-IPERA նախագծի ընթացքի քննարկմանը, առաջին հայ-ֆրանսիական IRMAS միացյալ միջազգային լաբորատորիայի առաջին քառամյա փուլի ամփոփմանը, ՀՀ և ԵՄ գիտական կապերի զարգացմանը: Սեպտեմբերին կազմակերպվել և մեծ հաջողությամբ անցկացվել է QuantArm-2014 հեղինակավոր գիտաժողովը` արտերկրի 40 առաջատար գիտնականների մասնակցությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի CERN-ի INTELUM նախագծին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինսիտուտի մասնակցության վերաբերյալ:

Հունվարից սկսել է գործել նոր գիտական կառույց` Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոն (ICRANet-Yerevan), որն իրականացնում է հետազոտություններ տեսական, աստղամասնիկային և բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բնագավառում:

Բաժանմունքի ինստիտուտներն ստացել են 10 արտոնագիր, գիտաշխատողները տպագրել են 212 հոդված, որոնցից 143-ը` արտասահմանում, 99 թեզիս, 6 մենագրություն:

Բաժանմունքը հրատարակում է «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Ֆիզիկա», «Աստղաֆիզիկա», «Armenian journal of physics» («Ֆիզիկայի հայկական հանդես», էլեկտրոնային) ամսագրերը»:

Բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին գիտական զեկույցներ`

1. «Չերենկովի մթնոլորտային հեռադիտակներով պատկերների ձևավորման միջոցով գերբարձր էներգիայի գամմաճառագայթների աստղաֆիզիկայի տեխնիկական միջոցները և վերջին նվաճումները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռազմիկ Միրզոյան (Գերմանիա)

2. «Աշտարակյան ճանապարհը դեպի միկրոալիքներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Քեյջին Լի (Կորեա)

3. «Նյութի առավել խիտ ձևերը մեր տիեզերքում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սեդրակյան (Գերմանիա)

4. «Բարձրլեռնային պայմաններում հիմնական օդերևութաբանական պարամետրերի օրական վարքում արեգակնայիներկրամագնիսական ակտիվության

գործոնների ներդրման ապացույցները և եղանակի կառավարման հեռանկարները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ս.Վ.Ավակյան (ՌԴ)

5. «Հազվագյուտ հողային հեքսաբորիդների մատրիցան և մանրաթելերը. հատկությունները և կիրառությունը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Պատրիկ Սուքիասյան (Ֆրանսիա)

6. «Փոփոխականությունն ակտիվ գալակտիկաների միջուկներում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վարուժան Գորջյան (ԱՄՆ)

7. «Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի փորձարկում», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Խոջամիրյան (Գերմանիա)

8. «Հեռուստատեսային պատկերների ձևավորման ակուստաօպտի¬կական լազերային պրոյեկցիոն համակարգեր», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Մ.Հ.Ղազարյան (ՌԴ):

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում են Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային Կենտրոն-ցանց-Երևան կենտրոնը և «Գալակտիկա» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 13 ակադեմիկոս, 14 թղթակից և 30 արտասահմանյան անդամներ:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ

ննՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ` արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով: Մարտի 25-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն, ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը, մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկը տարբերվում է ավանդական պատվաստանյութերից.

ա/ չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիների վրա,

բ/ անկախ վիրուսի տեսակային և շտամային պատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն (ներարկումից մոտ 6 ժամ հետո),

գ/ ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ) հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմից հրահրված իմունային պատասխանը և իմունիտետի տևողությունը,

դ/ ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվել տարբեր կենդանիների վրա (խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, թռչուններ):

Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնք թույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործել պատրաստուկը ՀՀ տարածքում:

Աղբյուրը` ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քննարկվեցին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը

byurakanՍույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը քննարկեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2013 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 9 (1701) որոշմամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և աստղադիտարանի զարգացման նոր ծրագրի մշակման նպատակով: Հանձնաժողովը մշակել է հաշվետվություն և առաջարկություններ Բյուրականի աստղադիտարանի ապագա զարգացման վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ նախագահությունը, հիմք ընդունելով հանձնաժողովի աշխատանքի արդյունքները եւ նիստում հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները, որոշեց հանձնարարել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքին մինչև 2015թ. մարտի 31-ը ՀՀ ԳԱԱ նախագահությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն Բյուրականի աստղադիտարանի գիտական, տեխնիկական եւ կազմակերպչական խնդիրների լուծման մասին:

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական Աննա Բոյաջյանը

Anna Boyajyan60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Բոյաջյանի գիտական կյանքի 30 տարիները կապված են եղել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ:

Նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը` աուտաիմունային, աուտաբորբոքային, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների և նրանց խանգարումների բացահայտման և պարզաբանման ոլորտում, հիմք է հանդիսացել Հայաստանում մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի դպրոցի զարգացման և միջազգային ճանաչում ստանալու համար:

Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 13 մենագրությունների հեղինակ էր:

Աննա Բոյաջյանի գիտամանկավարժական գործունեությունը չի սահմանափակվել միայն ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտով, այլ նաև արտահայտվել է տարբեր բուհերում մասնագիտական դասընթացների անցկացմամբ, ինչպես նաև մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ ամբիոնների և բաժինների ստեղծմամբ:

Աննա Բոյաջյանը բազմաթիվ մասնագիտական և հասարակական կազմակերպությունների անդամ էր, Եվրամիության «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի ազգային կոնտակտային անձն էր, Կենսաբանական հոգեբուժության հայկական ասոցիացիայի նախագահը, Մոլեկուլային կենսաբանության և բջջաբանության և իմունալոգիայի հայկական ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև տարբեր գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Նրա գործունեության վաստակն է մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ Հայաստանի բազմաթիվ գիտնականների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 30 թեկնածուական ատենախոսություններ: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսության խորհրդական:

Աննա Բոյաջյանն առանձնանում էր իր բացառիկ աշխատասիրությամբ, իր սաների և կոլեգաների հանդեպ հոգատար վերաբերմունքով, ծնողական ջերմությամբ: Նա ուներ բազմաթիվ ծրագրեր եւ գաղափարներ, որոնցից որոշները կյանքի կոչվեցին:

Կորստի ցավը մեծ է: Գիտության աշխարհը կորցրեց անփոխարինելի անձնավորության: Աննա Բոյաջյանի ընկերները, աշակերտները եւ հետեւորդները նրան միշտ կհիշեն, իսկ նրա գիտական ժառանգությունը կկազմի մեր կյանքի անբաժանելի մասը:

Աննա Բոյաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ):

Աղբյուրը՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն