ԳԼՕՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆի տպավորությունները

ԳԼՕՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆի տպավորությունները

Ինձ համար ԳԼՕ-2014 աղջիկներ առաջնորդության եւ զարգացման ծրագրում բացի այն ,որ ստացա շատ նոր գիտելիքներ թիմային աշխատանքի,առաջնորդության ,բնապահպանություն ,գենդերի եւ այլնի մասին ,մի կարևոր ձեռքբերում նույնպես ունեցա :
Ես հանդիպեցի ԱՄՆ դեսպանին մեր ճամբարում:Հնարավորություն ունեցա խոսել Հայաստանում այսօր առկա բնապահպանական խնդիրների մասին , լսել իր կարծիքն ու տեսակետը այս ամենի շուրջ:Դեսպանի այն հարցին,թե ես որտեղից եմ եւ ապագա ինչ մասնագետ եմ ,իմ պատասխանը շատ զարմացրեց նրան ,իմանալով ,որ ես Ամուլսարի ոսկու հանքավայրի Գնդեվազ գյուղի ազդակիր համայնքի բնակիչ եմ ,ապագա ագրոէկոլոգ եմ ու այսքան ինֆորմացված եմ մեր ոսկու հանքավայրի ու ընդհանրապես Հայաստանի հանքավայրերի մասին ու թե ինչ վտանգների առջև են կանգնած այսօր Հայաստանի այն համայնքներն ու գյուղերը,որոնց կողքին շահագործվում են հանքավայրեր լինի ՝ արծաթի,ոսկու ,թե ուրիշ այլ մետաղների: (more…)

Գյուղերի զարգացումը ՝ տեղի ներուժի շնորհիվ.Մեկնարկեց Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնություն ծրագիրը

Վայոց  Ձորի  մարզի  Գնդեվազ  գյուղում  մեկնարկեց << Գյուղի Զարգացման Արդի  Նախաձեռնություն   ծրագիրը:

ԱՐԴԻ-ն   հնգամյա   ծրագիր է, որը մեկնարկել է 2013 թ.-ի սեպտեմբերին և ֆինանսավորվում է   ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում խթանել գյուղական զբաղվածությունը` տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով:

Գնդեվազ գյուղի   գյուղապետարանում տեղի ունեցավ   հանդիպում քննարկում,որին մասնակցում էին   համայնքի գյուղապետը,գյուղապետարանի աշխատակիցները   ,ինչպես նաև գյուղի   երիտասարդները եւ  համայնքի բնակիչները: (more…)

Գյուղաբնակ կանանց խնդիրները

Հայ ժողովրդի պատմության մեջ հայուհին միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դիրքը: Պատերազմներն որքան էլ փոքրացրել են մեր ազգին, հայուհին պահպանել է սերունդն ու տոհմի շարունակությունը: Հայ կնոջ ուսերին միշտ էլ ծանր բեռ է եղել` սկսած երեխայի դաստիարակությունից, հայկական խոհանոցի բարդությունից, վերջացրած բազում կենցաղային խնդիրներից:
Սակայն քսանմեկերորդ դարում փոխվում են արժեքային համակարգերը, կյանքը սկսում է հեշտանալ, ինչը չի կարող չանդրադառնալ հայ կնոջ կերպարի վրա: Մենք օտարից վերցնելու ոչինչ չունենք, այլ տալու շատ բան ունենք: (more…)

Հանդիպում գյուղացիների հետ

Ամուլսար

Այսօր Գնդեվազ գյուղում «Գեոթիմ» ՓԲԸ-ն  կազմակերպել  էր հանդիպում գյուղացիների հետ  : Հանդպմանը ներկա էին «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը ,«Գեոթիմ» ՓԲԸ-ի Բնապահպանական և սոցիալական մենեջեր Արմեն Ստեփանյանը,Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ    Արամ  Գրիգորյանը ,Գնդեվազի գյուղապետ  Հայրապետ Մկրտչյանը  և գյուղացիներ:

«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը խոսեց դատարկ ապարների տեղամասի մասին, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի մոտ գտնվող Գնդեվազ գյուղի արոտավայրերի վարձակալության մասին:

Գյուղացիների հիմնական մտահոգությունը կապված էր գյուղի ջրերի աղտոտման հետ: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք կատարել են բոլոր հիդրոլոգիական և հիդրոերկրաբանական ուսումնասիրությունները, և ծրագիրը ոչ մի ազդեցություն չի ունենա ջրերի վրա: Նա նաև նշեց, որ իրենք աշխատում են միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակեն աշխատել նույն ձևով: Գյուղացիները նաև խոսեցին տարածքի սեյսմիկ ռիսկերի մասին: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենց ուշադրության կենտրոնում են սեյսմիկ անվտանգության հարցերը եւ եթե երկրաշարժ լինի,ապա կույտային տարրալվացման հարթակն ու լցակույտերի տեղամասը կկարողանան դիմակայել երկրաշարժին:
«Գեոթիմ»-ի Բնապահպանական և սոցիալական մենեջեր Արմեն Ստեփանյանը խոսեց թափոնների մասին, թե որտեղ են հավաքվելու:

Արմեն Ստեփանյանը նշեց, որ բոլոր շենքերը կկառուցվեն նախագծի պահանջներին համապատասխան և կույտային տարրալվացման  հարթակի և թափոնների տեղամասի դեպքում հարթակի պաշտպանիչ  շերտեր կտեղադրվեն շինարարության որակի պահպանման պահանջներին համապատասխան:

Գնդեվազ գյուղի գյուղապետ  ` Հայրապետ Մկրտչյան

Գնդեվազ գյուղի գյուղապետ ` Հայրապետ Մկրտչյան

Նշենք, որ Ամուլսարի ծրագրի անմիջական  ազդեցության  գոտում են գտնվում 3 հիմնական գյուղական համայնքներ: Դրանք են ` Սարավանն ու Գնդեվազը,որոնք գտնվում են Վայոց ձորի մարզում` հանքավայրից համապաստասխանաբար 5 կմ հարավ-արևմուտք, իսկ Գորայքը գտնվում է Սյունիքի մարզում, հանքավայրից մոտավորապես 5 կմ դեպի հարավ-արևելք: Նշենք նաև, որ Ամուլսարի ոսկու հանքավայրին ամենամոտ քաղաքային կենտրոնը Ջերմուկ քաղաքն է ,որը գտնվում է Վայոց ձորի մարզում ` հանքավայրից 14 կմ հեռավորության վրա:
Հեղինակ ` Մարիանա Արշակյան

 Լուսանկարները `Վայոց Ձորի  մարզպետ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից   

Մարիաննայի ամենամեծ երազանքը ավելի շատ խնդիրներ լուսաբանելն է

Նյութի հեղինակ `Արամ Արարատյան   http://www.aravot.am/2013/05/01/238146/

Մարիանա Արշակյան

Մարիաննա Արշակյան

Մարիանա Արշակյանը 16 տարեկան է: Սովորում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնագիտության հարցում նա արդեն կողմնորոշվել է: Ցանկանում է լրագրող դառնալ: Ընտրել է լրագրությունը, որովհետև, ինչպես ինքն է ասում` ուզում է բացահայտել այն ամենը, ինչի մասին մարդիկ չգիտեն և այդ ամենը հանրությանը ցույց տալ: Նա թղթակցում է հայաստանյան որոշ լրատվական կայքերին: Սեփական բլոգ ունեցել է, սակայն մի օր տեղադրված նյութերը ջնջվել են, իսկ աղջիկն էլ փակել է այն. «Բլոգս բացեցի 2011 թվականի մայիսին: Էկո բլոգ էր: Այնտեղ գրում էի ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տարբեր տեսակի նյութեր: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նույնպես դնում էի բլոգում: Նյութեր վերցնում էի նաև ուրիշ կայքերից, բայց` հղումով:» Աղջիկը կարծում է, որ բլոգեր լինելու համար պարտադիր չէ լրագրող լինել, քանի որ նշված առաջինը այն մարդն է, ով  գրում է իր կարծիքը, ինչ -որ իրադարձության մասին, իրեն հուզող մտքերը: Մարիանան շատ է մասնակցել լրագրողական և բնապահպանական սեմինարների: Ասում է` լրագրողական գիտելիքներ ստացել է հենց այդ սեմինարներից: Սկսնակ լրագրողը ցանկանում է բնապահպանական ոլորտում եղած խնդիրները լուսաբանել. «Մասնակցելով Էկոլուր ՀԿ-ի կողմից կազմակեպված քննարկմանը առաջին անգամ Գնդեվազ գյուղում սկսեցի ավելի շատ բնապահպանությամբ հետարքրքրվել: Ինձ համար Էկոլուրի բլոգում էջ բացեցին, որտեղ ես պետք է գրեի մեր մարզի բնապահպանական խնդիրների մասին: Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել և տարբեր մարդկանց հետ խոսեցի: Ինձ համար գնալով այս թեման ավելի հետաքրքիր էր դառնում: Թեղուտի անտառի մասին լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ կլինի անտառը վերջնական հատելուց հետո: Միացա «Փրկենք Թեղուտը» խմբին: Հենց այդ ժամանակահատվածում իմացա, որ մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա պատրաստվում են շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և ես սկսեցի ավելի լրջորեն ուսումնասիրել և գրել»: Որպես ապագա լրագրող, Մարիանան երազում է, որ ինչպես բոլոր լրագրողները, ինքը եւս մի օր ունենա տեսախցիկ, ու ավելի շատ խնդիրներ լուսաբանի: «Ամենալուրջ հաջողությունս եղավ 2012 թվականի հոկտեմբերին, երբ մասնակցեցի Փինք Արմենիա Հանրային Տեղեկատվության եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված երկօրյա դասընթացին ` Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ստացա վկայական»,- ասում է Մարիանան:

Նյութը նաև   այստեղ   http://econews.am/hy/?p=13515

Բլոգերության եւ Հանրային Լրագրության դասընթացներ ՝ Ջերմուկում

Օգոստաոսի 3 -4 -ը «Ջերմուկի զարգացման կենտրոն Հկ-ն »կազմակերպել էր երկօրյա դասընթաց, որը տեղի է ունեցավ առողջարանային Ջերմուկ քաղաքում: Միջոցառումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդական դրամաշնորհի միջոցներով: «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է (more…)