7 համայնքների բնակիչները ընդդեմ ՓՀԷԿ-ի (լուսանկարներ)

IMG_6989[1]Այսօր՝ մարտի 19-ին, Հայաստանի 7 համայնքների բնակիչները կրկին դուրս էին եկել պաշտպանելու և պահանջելու հարգել իրենց իրավունքները: Օհանավանի, Կարբիի, Ուշիի և ևս 4 համայնքների բնակիչներ, ովքեր դեմ են փոքր ՀԷԿ-ի կառուցմանը իրենց ոռոգման համակարգի վրա, այսօր կրկին փակեցին Երևան-Ապարան ավտոճանապարհը: Տղամարդկանց միացան կանայք և երեխաները: Բնակիչները ճանապարհը բացեցին միայն այն ժամանակ, երբ իրենց պահանջով դեպքի վայր եկավ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Փոխվարչապետը խոստացավ նրանց ուրբաթ օրը վերջնական պատասխան տալ՝ կառուցվելու է ՓՀԷԿ, թե ոչ: Բնակիչներն էլ խոստացան, որ եթե պատասխանը չլինի բացասական, իրենք իրենց պայքարը շարունակելու են նոր թափով: Այս մարդիկ այսօր ևս մեկ անգամ ստիպեցին կառավարությանը հաշվի նստել իրենց կարծիքի և պահանջների հետ՝ ապացուցելով որ Հայաստանի արժանապատիվ քաղաքացին ոչ մի դեպքում թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները: IMG_7008[1]IMG_7021[1]IMG_6999[1]IMG_7010[1]IMG_7004[1]IMG_7018[1]IMG_7002[1]IMG_7024[1]IMG_6993[1]IMG_6994[1]IMG_6991[1]IMG_7015[1]IMG_6985[1]IMG_7012[1]IMG_6981[1]IMG_6987[1]IMG_6976[2]IMG_6988[1]

Բնության հետքերով

DSC02180Բնությունը ամենալավ օգնականն է երեխայի մեջ բարի զգացմունքներ դաստիարակելու համար: Ի ծնե երեխան իր մեջ ունի բնության հանդեպ մեծ պոտենցիալ:

DSC02135Երեխաներին բնության հանդեպ ավելի ուշադիր և զգոն դարձնելու նպատակով ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կից գործող «Հրաբուխներ» էկոակումբի սաների համար կազմակերպել էր այց ՀՀ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տնկարան: «Մեր նպատակն է այս տեխնիկայի դարում թույլ չտալ, որպեսզի երեխաները հեռվանան բնությունից, նրա արժեքներից»,- նշեց թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

DSC02182Հայաստան ծառատունկ ծրագրի (պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) աջակցությամբ երեխաների համար  անցկացվեց բաց դաս, որի ընթացքում նրանք ծանոթացան տնկարանի, այնտեղ աճեցված բույսերի և ծառատեսակների, ինչպես նաև թափոնների այլընտրանքային կիրառման տարբերակների հետ: ՀԾԾ-ն 1994թ-ից հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում`գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր: <<Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է արտասահմանում բարեգործների կողմից, հիմնական գրասենյակը գտնվում է Բոստոնում: Մեր առաքելությունն է  անտառապատման միջոցով վերականգնել էռոզացված անտառային հողերը, տնկել նոր անտառներ, ինչպես նաև բնապահպանական կրթության միջոցով նպաստել երեխաների հետաքրքրվածությանը բնության և շրջակա միջավայրի հանդեպ»,- ասաց ՀԾԾ-ի գյուղկրթական բաժնի ասիստենտ Ալեք Կոստանյանը:

DSC02128Հիշեցնենք, որ 2010թ. օգոստոսից ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանին կից գործում է էկոակումբ, որի գերնպատակը արթնացնել սեր երեխաների մեջ բնության հանդեպ, ծանոթացնել Հայաստանի երկրաբանական առաջացումներին և էկոլոգիական հիմնախնդիրներին:

DSC02159DSC02208DSC02141DSC02146

Արագած լեռան վրա մոլորված քաղաքացիները գտնվել են

aragacՆոյեմբերի 5-ին, ժամը 00:19-ին  Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ էր ստացել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են  Արագած լեռան վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և ՀՖՋ օպերատիվ խումբը: Տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով ժամը 06:00-ին  որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ 07:00-ին վերսկսվել:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի  տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը, ժամը 08:45-ի դրությամ մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ, իսկ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Լուսանկարը` www.atb.am

Հյուսիս-հարավը նոր թափ է առել (լուսանկարներ)

Фото0643 Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարությունը Արագածոտնի մարզում, հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում, ակտիվ աշխատանքներ է կատարում:  Ըստ աշխատողների, վերջին շրջանի  ակտիվությունը պայմանավորված է ժամանակի հետ, և Աշտարակ քաղաքից ներքև ընկած ճանապարհային հատվածը  պետք է պատրաստ լինի մինչև դեկտեմբեր ամիս:

Фото0639 Արագ իրականացնել ճանապարհաշինարարական աշխատանքները  հնարավորություն է տալիս ժամանակակից Ճանապարհային տեխնիկան:

Фото0645Նշված հատվածում միաժամանակ ջրցան աշխատանքներ էին իրականացնում մի քանի ջրցան մեքենաներ:

Фото0644Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկելու է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք` Թբիլիսի:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմելու է 556 կմ, կառուցման ժամկետը 2009թ.-ից մինչև 2017թ-ն է: Ծրագրի արժեքը 1,453միլիոն դոլլար է: Վարկը տրամադրել է Ասիական զարգացման բանկը: