Ընդառաջ Ջրի Համաշխարհային օրվան…

Hraviratoms

 

 

 

 

 

 

Ծրագիր

  1. 16:00՝ Բացման խոսքով ելույթ կունենա Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը,
  2. 16:10՝ «Ջուրը և աշխատանքը» զեկույցով հանդես կգա «Ազգային ջրայինհամագործակցություն» ՀԿի նախագահ  Արևիկ Հովսեփյանը,
  3. 16:30՝ «Հայկական Լեռնաշխարհի վիշապաքարերը և նրանց ջրային կոդը» զեկույցով հանդես կգա պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը,
  4. 17:00՝ «ՀՀ ջրային ռեսուրսները: Ջրերի տեսակները» զեկույցով հանդես կգա ԳԱԱ ԵԳԻ հիդրոերկրաբանության լաբորատորիայի վարիչ Հրաչ Շահինյանը,
  5. 17:30՝ «Հայաստանի ջրաերկրաբանական հուշարձանները» զեկույցով հանդես կգա Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի աշխատակից Սեդա Ավագյանը:

«Աժդահակ» էկոակումբը միանում է «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական արշավին

Գեղարունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը միանում է «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական արշավին:

«Մոլորակի ժամ 2016»-ը տեղի կունենա սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 20:30-21:30-ին:

Տեսանյութը՝ «Աժդահակ» էկոակումբի:

Էկոտուրիզմի փառատոն Գոմք և Մարտիրոս համայնքներում

10414533_718445581546223_5124836760481722252_n                                      Հայաստանի Վայոց ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում հունիսի 4-ին և 5-ին կանցկացվի էկոտուրիզմի առաջին փառատոնը:Նախաձեռնողներն են   «Ջերմուկի զարգացման կենտրոն»  և  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ   հասարակական կազմակերպությունները :

Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

10320355_718446084879506_3354991491508222438_n (more…)

Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի

Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 100

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 100

Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ, որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր մակարդակի (մոտ 15 մետր) շնորհիվ (չհաշված վերջին 80 տարիները) կարողացել է դարեր շարունակ գոյատևել, նպաստելով և ապահովելով բավականին հավասարակշռված, գրեթե անփոփոխ, կայուն և առանց ցնցումների էկոհամակարգ, իր կենսաբանական լիարժեք և նորմալ վիճակով: Մինչև 1950-ականների սկիզբը լիճն իր գրկում ուներ գեղատեսիլ, հրապուրիչ և չքնաղ մի կղզի, որի`ցամաքին բավականին մոտ հանգամանքն էլ ավելի էր ընդգծում լճի անգերազանցելի գեղեցկությունը, հմայքն ու առեղծվածային լինելը:

Նախկինում կղզու և ցամաքի միջև ընկած հսկայական մեծ ծավալի ջրային տարածքն իր գոյությամբ, միանշանակ ապահովել է լճի այդ հատվածում ջրի բնականոն, մշտական, երկկողմանի տեղաշարժը, որը լճի մակարդակի իջեցումից հետո իսպառ դադարեց գոյություն ունենալուց` կապված թերակղզու անցանկալի «հայտնությամբ», որն իր հետ բերեց այդ տարածքի (ներառյալ կղզու) էկոհամակարգի մեծ խաթարման:   (more…)

«Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց

KT LogoԿենաց տուր (Kenats Tour) զբոսաշրջային ընկերությունը և Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոնն (Esolarm) իրականացնում են «Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Ժամանակակից տնտեսության սրընթաց զարգացումը պահանջում է կայուն կառավարում: Զբոսաշրջությունը, լինելով տնտեսության գերակա ճյուղերից մեկը, նույնպես ենթադրում է ոլորտի կայուն կառավարում: Այս խնդիրն առավել արդիական է հատկապես զարգացող երկրներում՝ ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը: Ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացմանը մեծապես նպաստում են զբոսաշրջության այնպիսի տեսակները, ինչպիսիք են ագրո և էկո զբոսաշրջությունը: Հայաստանում տարեցտարի ավելի է մեծանում այս ուղղությունների պահանջարկը, և զբոսաշրջային կազմակերպությունների կողմից նման փաթեթների ճիշտ կազմակերպումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը:

Թրեյնինգը կօգնի զբոսաշրջության ոլորտի կայացած մասնագետներին, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում, ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ զբոսաշրջության կայուն կառավարման, ինչպես նաև էկո և ագրո զբոսաշրջության կազմակերպման յուրահատկությունների վերաբերյալ:

Մասնակիցները կյուրացնեն զբոսարշրջության կայուն զարգացման  առանձնահատկությունները, կծանոթանան հյուրանոցի կայուն կառավարման յուրահատկություններին, համաշխարհային զբոսաշրջության արդի ուղղություններին, որոնք ապահովում են կայուն զարգացում և հեռանկարային են Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև ագրո է էկո  զբոսաշրջության, ագրոտուրիստական և էկոտուրիստական ձեռնարկությունների ու փաթեթների կազմակերպման յուրահատկություններին: Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես մշակել էկո և ագրո ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում՝ հիմնվելով համաշխարհային փորձի վրա, ինչպես վերլուծել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային շուկան և բացահայտել դրա յուրահատկությունները:

Թրեյնինգի ընթացքում կկազմակերպվի նաև այցելություն ագրոտուրիստական ձեռնարկություն, որտեղ մասնակիցների կողմից կիրականացվի մշտադիտարկում:

Թրեյնինգը կվարեն Գերմանիայում վերապատրաստում անցած Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության բաժնի դասախոսներ Հերմինե Առաքելյանը և Աննա Մինասյանը:

 Թրեյնինգը ներառում է՝
– Տեսական դասընթացներ,
– Գործնական աշխատանքներ,
– SWOT վերլուծություն,
– Իրավիճակների վերլուծություն,
– Նյութերի տրամադրում,
– Էքսկուրսիոն այցելություն՝ մշտադիտարկում կատարելու նպատակով,
– Մշտադիտարկման արդյունքների վերլուծություն և գնահատում:

Վայրը՝ Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոն, Բաղրամյան 67/1:

Հաճախականությունը՝ 5 օր, շաբաթական երկու անգամ ՝ 2 ժամ տևողությամբ, փետրվարի 27-ից մարտի 12-ը՝ շաբաթ և կիրակի օրերին:

Թրեյնինգի ավարտին կտրվեն սերտիֆիկատներ:

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել՝
060 509 709, 091 96 20 20

Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից

Անի Մելքոնյան

krtaranԵՐԵւԱՆ–Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով եւ սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով: 2015 թ.-ը բեկումնային տարի էր կենտրոններ այցելած աշակերտների քանակի իմաստով. Երեւանից, Կոտայքից ու Արմավիրից Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասերին մասնակցել են (more…)

«Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով սեմինար

KT LogoՓետրվարի 7-ին` ժամը 13:00-ին, Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոնում /Բաղրամյան 67/1/ տեղի կունենա սեմինար «Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով: Սեմինարն անցկացվում է Կենաց տուր (Kenats Tour) զբոսաշրջային ընկերության և Էսոլարմ (Esolarm) վերապատրաստման և թեստավորման կենտրոնի կողմից:

Զբոսաշրջությունը, լինելով տնտեսության գերակա ճյուղերից մեկը, ենթադրում է կայուն կառավարում: Այս խնդիրն առավել արդիական է հատկապես զարգացող երկրներում՝ ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը: Ոլորտի կայուն զարգացմանը մեծապես նպաստում են զբոսաշրջության այնպիսի տեսակները, ինչպիսիք են ագրո և էկո զբոսաշրջությունը: Մեր երկրում տարեցտարի ավելի է մեծանում այս ուղղությունների պահանջարկը, և զբոսաշրջային կազմակերպությունների կողմից նման փաթեթների ճիշտ կազմակերպումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը: Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվի կայուն կառավարման նշանակությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև` էկո և ագրո զբոսաշրջության զարգացման հեռանկարները և կազմակերպման առանձնահատկությունները: Սեմինարը կվարեն Գերմանիայում վերապատրաստում անցած Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության բաժնի դասախոսներ Հերմինե Առաքելյանը և Աննա Մինասյանը:

Մուտքն ազատ է: Մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ զանգահարելով 060 509 709, 091 96 20 20

Եթե Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրագործվի, Ազատ գետը ամռան ամիսներին կարող է գրեթե չորանալ ու վերածվել առվի

Արթուր Հովհաննիսյան, Nyut.am
Ի՞նչ Գառնո ձոր առանց Ազատ գետի և «Քարերի սիմֆոնիայի»… «Քարերի սիմֆոնիան» այն տեսքով, որ կար, որ մենք գիտեինք, որ պահպանվում է մեր հիշողություններում և անցյալում կատարված լուսանկարներում, այլևս չկա: Ոմանք «կրծեցին», կրեցին ու տարան այդ անձեռակերտ կոթողի բազալտե քարերի մի մասը, որ օգտագործեն տան, ամառանոցի շինարարության մեջ, մի կողմից իրենց գումարները խնայեն, մյուս կողմից էլ իրենց նման հղփացածներին հյուրընկալելով, պարծենան, թե տեսեք` «Քարերի սիմֆոնիայի» բազալտներով եմ կառուցել:
Այս ձորի գլխին փորձությունը կամ փորձանքը կարծես անպակաս է: Հիմա էլ վտանգ է սպառնում ձորով հոսող Ազատ գետին, որը եթե Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրագործվի, ամռան ամիսներին կարող է գրեթե չորանալ, վերածվել առվի:
Մեր հասարակությունն այսօր է պարտավոր իր բողոքի ձայնը բարձրացնել, թույլ չտալ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» խիստ ռիսկային ծրագրի իրագործումը կամ պահանջել համապատասխան երաշխիքներ, որոնք առայժմ դեռ չեն տրվել: (more…)

…ԹԵ ԻՆՉՊԵՍ Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇԵՑ ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ՀՀ ԳԱԱ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

2003թ. ՄԱԿ Ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշանակվեց Լեռների միջազգային օր:       1 (more…)

За восстановление переднеазиатского леопарда на Кавказе проводится Международный конкурс детского рисунка ”Кавказ-дом пятнистой Кошки”

leopard_1.stdВсемирный фонд природы (WWF) России проводит международный конкурс детского рисунка ”Кавказ-дом пятнистой Кошки” в поддержку проекта по восстановлению переднеазиатского леопарда на Кавказе. Конкурс проводится в рамках Межгосударственной программы ”Экосеть СНГ”.

Предметом конкурса являются детские рисунки на тему ”Кавказ-дом пятнистой Кошки”, посвященные природе региона и ее главному символу – переднеазиатскому леопарду.

Участниками конкурса могут выступать дети в двух возрастных категориях:

  • Школьник – дети от 7 до 12 лет
  • Подросток – дети от 13 до 18 лет

Цель конкурса:

  • Привлечение подрастающего поколения к вопросам сохранения природного наследия Кавказа;
  • Поддержки талантливых детей и эстетического воспитания молодежи;
  • Вовлечение детей в занятие художественным творчеством;
  • Популяризации природоохранной деятельности на Кавказе и повышения уровня экологической культуры;
  • Формирования повышенного интереса у детей, подростков и молодежи к изучению и сохранению природы Кавказа.

Конкурс проводится на территории Южного федерального округа и Северо-Кавказского федерального округа Российской Федерации, а также на территории Республики Армения и Азербайджанской республики.

Фото из сайта www.wwf.ru