Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբերի պետերը

Yuri_XachaturovՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ասաց, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ գլխավոր շտաբերի պետերը: Այն փաստորեն խիստ գաղտնի է պահվել, քանի որ այդ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չի եղել: Երկու երկրների շտաբերի պետերի հանդիպման ժամանակ, ինչպես ասաց պարոն Օհանյանը՝ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ Ադրբեջանի գործողությունները թե՛ ծավալով, թե՛ օգտագործված տեխնիկայի տեսակներով թե՛ վարձկանների, թե զորքերի թվով աննախադեպ էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ                                                                                                              Աղբյուր` www.aravot.am

Սեյրան Օհանյան. «Պատրաստ ենք հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած գործողության տալ համարժեք պատասխան»

Seyran_Ohanyan_HranushՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եղած իրավիճակը ասաց, որ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն այս անգամ աննախադեպ էին ոչ միայն 1994 թվականի զինադադարից հետո, այլ ընդհանրապես ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Պարոն Օհանյանի խոսքերով. «Աննախադեպ էին առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կիրառվող կրակի խտությունը, կիրառվող զինատեսակների ու ռազմական տեխնիկայի տեսակները, ներգրավված ուժերի քանակը եւ նրանց շարունակական ծավալումն ու մոտեցումը առաջնային գծին:Ադրբեջանի Հանրապետության կորուստների քանակը՝ համեմատած պաշտպանության բանակի կորուստների հետ, բազմակի էին, կարելի է ասել, 10 անգամից ավելի»: Ըստ նախարարի, ադրբեջանական բանակում վարձկաններ ու ահաբեկիչներ կան, որոնք ագրեսիվ գործողություններ են իրականացրել: Նախարարի խոսքերով՝ իրավական տեսանկյունից առկա էր Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների ագրեսիայի ակնհայտ բնույթ: Այդ բնույթի գործողությունները թույլ են տալիս ասելու, որ նրանք նախօրոք նախապատրաստված էին: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ Ադրբեջանի զինծառայողների դիակների եւ ոչնչացված զինտեխնիկայի մասին մեր հանրությունն արդեն իրազեկված է: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, հումանիտար տեսանկյունից ռազմական հանցագործություններ է իրականացրել՝ խոշտանգելով, գլխատելով մարդկանց, լայնամասշտաբ գործողություններ սանձազերծելով. «Ակնհայտ է՝ հայկական համախմբում եղավ, կարելի է ասել, վերածնունդ, հասարակության մեջ բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ է»: Նախարարը նաեւ ասաց, որ այդ հերոսությունների արդյունքում, ադրբեջանական կողմը կարելի է ասել՝ ոչնչի չի հասել ռազմավարական առումով: Նրանց կողմից տարածված այն տեղեկությունը, թե մի քանի հայկական բնակավայրեր իրենց մոտ են գտնվում, Սեյրան Օհանյանի խոսքով, այդ բնակավայրերը՝ Թալիշը, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում. «Մարտավարական առումով մի քանի վայրերում՝ հարավում, կենտրոնում եւ հյուսիսում ավելի թեժ կետերում վերահսկողությունը, նախաձեռնությունը եւ կրակային խոցման հնարավորությունները գտնվում են պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո»: Այսօր, նրա խոսքերով, ՊԲ մարտունակության աստիճանը, պաշտպանության ղասավորվածությունը եւ ծավալումը թույլ են տալիս ասելու, որ «պատրաստ ենք հակառակորդի կողմից սանձազերծված ցանկացած գործողության տալ համարժեք պատասխան, դեռ ավելին»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ                                                                           Աղբյուր` www.aravot.am

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Այս օրերի ըմթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղիունեցած մարատական գործողությունների ընթացքումհակառակորդն աչքի  ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:

 

 

Այս գիշեր պահպանվել է հրադադարը

PN_Shenq_2Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքի միջոցով (06/04/16 [08:55] հաղորդագրություն):

 

Lարվածության աճ` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում

ՀՀ պաշտպանության նախարարություն

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Մեկնարկել է «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» նկարչական մրցույթը

mrcuytՀայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ «Տոնե՛նք գարունը թռչունների հետ» խորագրով: Մասնակիցներն իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն ընդառաջի» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին գարնան համայնապատկերում (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր): Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականներն, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից: Գլխավոր մրցանակն է պլանշետ:

Աշխատանքներն ուղարկել մինչև հունիսի 1- ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

Հայաստանի թռչունների պահպանման միություն

Փակենք ծորակները, եթե ջուր պետք չէ

1Ինչպես ողջ մարդկությունը, այնպես էլ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը մարտի 22-ին նշեց Ջրի համաշխարհային օրը: Օր, որի նպատակն է մարդկանց մեկ անգամ ևս իրազեկել այդ կենարար հեղուկի կարևորության և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մասին: Աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.5 միլ. մարդ՝ դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմանները : Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևոր բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը: Ջրի ցանկացած հատկություն եզակի է և հազվադեպ: Նշվեց, որ քաղցրահամ ջրի  պաշարները ամբողջ աշխարհում սահմանափակ են, մաքուր ջրի սակավությունից տուժում են շատ երկրներ: Կարևորվեց նաև անտառների դերը Երկիր մոլորակի քաղցրահամ ջրի պաշարների ձևավորման և պահպանման հարցում, իսկ անտառների վիճակը Հայաստանում՝ ըստ մասնագետների աղետալի է , հետևաբար կարևոր խնդիր է նաև դրանց ճիշտ կառավարումը: Երեխաները հպարտորեն նշեցին, որ Հայաստանի բնակիչները խմում են մաքուր և համեղ ջուր, քանի, որ դրա 90%-ից ավելին ստորգետնյա աղբյուրների ջրերն են:   Սակայն նրանք մտահոգ էին ջրային ավազաններ ներթափանցող տարբեր բնույթի աղտոտիչների անթույլատրելի քանակի և կեղտաջրերի համար, որոնց պատճառով որոշ ջրայի և ցամաքային էկոհամակարգեր ոչնչացվել են, իսկ որոշներն էլ վտանգված են: Մտահոգ էին Գավառագետի, Սևանա լճի համար, որպես մեր ազգի միակ հարստություն: Լիճը տարիներ շարունակ իր պաշարների հաշվին ամբողջ ազգի գոյությունն է ապահովել թե′ ձկան տեսակներով, և թե′ ռազմավարական կարևոր օբյեկտների համար էլեկտրաէներգիա ապահովելու հաշվին: Աշխարհում տասնյակ հազարավոր լճեր կան, որոնցից և ոչ մեկը չունի այն առանձնահատկությունը, որ ունի Սևանը: Երեխաները նշեցին, որ  պետք է ազգովի փրկենք կապուտաչյա մեր գեղեցկուհուն՝ մեր հարստությանը…2

Միջոցառման տեսական մասին հաջորդեց էկոակումբի անդամների կողմից արված թեմային վերաբերող նկարների ցուցադրումը, կատարվեց նաև քննարկում և լավագույն նկարների հեղինակներին հանձնվեց բնապահպանական թեմայով օրացույցեր: Վերջում կազմակերպվեց «Կայուն ջուր» թեմայով  խաղ՝ «ինչն է լավ, ինչն՝ վատ» և վիկտորինա, որոնց միջոցով երեխաները էլ ավելի գիտակցեցին ջրի պահպանման անհրաժեշտությունը և իրենց դերը այդ գործում: Չնայած ցուրտ պայմաններին նրանք այդ պահին որոշեցին և պատրաստեցին «Փակե′նք ծորակները , եթե ջուր պետք չէ» խորագրով թռուցիկներ և բաժանեցին համայնքի բնակիչներին, դրանով ունենալով իրենց ներդրումն այդ օրվան…

Գեղարքունիքի միջնակարգ դպրոց

«Աժդահակ» էկոակումբ ղեկավար՝ Ն. Դռնոյան

Ինչպես Երեւանը մասնակցեց «Մոլորակի ժամ» համշխարհային բնապահպանական արշավին

Մարտի 19-ի Երեւան քաղաքը մասնակցեց «Մոլորակի ժամ» համշխարհային բնապահպանական արշավին: Ժամը 20:30-ից մինչեւ 21:30-ը մայրաքաղաքում անջատվեցին շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին և փողոցային լուսավորությունը:  Տեղի ունեցավ հեծանվային ֆլեշ-մոբ երթ, որը միտված էր հասարակությանը ներգրավելու «Մոլորակի ժամ» ակցիային՝ խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը: Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ համերգային ծրագիր «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի և «Խազեր» երգչախմբի մասնակցությամբ: Լուսանակարները վերցված են WWF-Հայաստանի ֆեսբուքյան 2էջից:

10293676_1046174185440110_2099069194270967454_o3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7 8 12 11 6 5 416 9 10 15 14 13

«ԷՅ ԹԻ ՓԻ»-Ն ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԵՏ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐ

1«Հայաստանի առջեւ բազմաթիվ բնապահպանական խնդիրներ են ծառացել, որոնք զգալիորեն ներգործում են աշակերտների եւ, առհասարակ, հասարակության բարեկեցության վրա: Հենց այստեղ է, որ բնապահպանական կրթությունը հարթում է դեպի սոցիալ-տնտեսական կայունություն տանող ուղին»- նշում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:

2005 թ.-ից սկսած՝ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, Հայաաստանը կանաչապատելուց զատ, իր հիմնական ծրագրերում ներառեց բնապահպանական կրթությունը: Հասարակական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ բնապահպանական կրթություն  ծրագրեր զարգացնելու գաղափարը շատ շուտով կյանքի կոչվեց՝ նպատակ հետապնդելով ստեղծել կրթական նոր մոտեցումներ, որոնք համապատասխանեցված կլինեին աշակերտների պահանջներին:

2016 թ.-ի փետրվարին «Էյ Թի Փի»-ն կազմակերպեց բնապահպանական կրթությանն առնչվող երեք կարեւոր հանրային միջոցառում, որոնց վերջնական նպատակն է ոլորտում կուտակած փորձի տարածումը հանրապետության բոլոր դպրոցներում:

«Բազմաթիվ կազմակերպություններ են գործում այս ոլորտում, սակայն դեռեւս համագործակցության պակաս ունենք», – ընդգծում է «Էյ Թի Փի»-ի Բնապահպանական կրթական ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը: Հենց այս գաղափարի իրագործման նպատակով 2014 թ.-ին հիմնվեց (more…)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է անգլերեն լեզվի դասընթացների

lsaranՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացները կսկսվեն ս.թ. հոկտեմբերի 12-ից: Գրանցվելու և թեստավորման համար դիմել մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը: Թեստավորման նպատակն է որոշել դիմորդի անգլերեն լեզվի գիտելիքների մակարդակը՝ համապատասխան խմբեր ձևավորելու համար: Խմբերում նախատեսվում է ընդգրկել 4-6 ուսանող:
Դասընթացները  կանցկացվեն համակարգչով, բարձրախոսներով, տեսապրոյեկտորով (OHP) և ինտերնետ կապով հագեցված լսարանում:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական  միջազգային կենտրոնում  ստեղծված են անգլերեն լեզուն ուսուցանելու և անգլիական մշակույթը (more…)