Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Մի խումբ քաջարանցիների պատասխանը «Իմ մոտ աշխատեն, ուրիշին ընտրեն» հոդվածին

Մի խումբ քաջարանցիների պատասխանը «Իմ մոտ աշխատեն, ուրիշին ընտրեն» հոդվածին (http://www.a1plus.am/am/interview/2012/05/30/vahe-hakobyan)
Վերոհիշյալ հարցազրույցի տրամաբանությամբ կարող էր միայն մտածել 3 անգամ պատգամավոր դարձած, սակայն ոչ թե ժողովրդի կողմից արդար ընտրված Վահե Հակոբյանը: Նա, ինչպես և շատերը Հայաստանում, պատգամավորի իր մանդատի համար պարտական է ոչ թե իր արժանիքներին, թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդից ստացված ձայներին, այլ՝ ընտրակեղծիքներին, անձնական կապերին և «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատից» ստացված փողերին: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, հանդիսանում է «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենը, իսկ Վահե Հակոբյանը ոչ բանակում է ծառայել, ոչ էլ որևէ տեղ աշխատել է: Երկուսն էլ՝ հայր և որդի, ոչ մի հեղինակություն չունեն մարզում:
Հոդվածի տրամաբանությունից բխում է, որ Վահե Հակոբյանը կամ տեղյակ չէ իր իսկ մարզի Քաջարանց գյուղում տիրող իրավիճակից, կամ էլ ձևացնում է, թե գյուղի տեղահանման հետ կապված գյուղացիների շրջանում խնդիր չկա: Ինչպես միշտ հարցերը փորձում են լուծել «գեղական կարգով»՝ կաշառելով և առնելով մի քանի խեղճ ու կրակ գյուղացու: Սակայն գյուղացիների զգալի մասը կտրականապես դեմ է տեղահանմանը: Նրանք, առաջնորդվելով իրենց սահմանադրական իրավունքներով, սկզբունքորեն տեր է կանգնելու գյուղին և պայքարելու է մինչև վերջ: Խորհուրդ ենք տալիս Վահե Հակոբյանին այսուհետ Քաջարանց գյուղի բնակիչների հասցեին վիրավորական խոսքեր չհնչեցնել և չգերազանցել օրենքով սահմանված իր լիազորությունները: Հիշեցնում ենք, որ պատգամավորը պարտավոր է ծառայել ժողովրդի, ոչ թե՝ մի քանի օլիգարխի բիզնես շահերին:
Հարցազրույցում Վահե Հակոբյանի անհարգալից խոսքը բնապանպանների մասին ևս մեկ անգամ ընդգծում է նրա ապիկարությունն  իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու հարցում: Բնապահպան ակտիվիստները բազմիցս ապացուցել են, որ գործում են բացառապես օրենքի տառով և ծառայում են հանրային շահին: Դրա վառ ապացույցն են Թռչկանի և Մաշտոցի պուրակի հաղթանակները: Նրանք Քաջարանց գյուղի բնակիչների հետ շարունակելու են պայքարել տեղահանման չարաբաստիկ որոշման դեմ: Նախիջևանի սահմանից չորս կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղի հողերի օտարումը և գյուղացիների տարհանումը, գերեզմանոցի և գյուղի տարածքում գտնվող դարավոր հուշարձանների քանդումը, հանքարդյունաբերության ընդլայնման հետևանքով սպառնացող էկոլոգիական վնասները անընդունելի են թե գյուղացիների, թե բնապահպան ակտիվիստների համար:

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ակտիվիստները մրցանակը թողել են դեսպանատանը (տեսանյութ)

Հիլլարի Քլինթոնը այսուհետ կկրի իր վրա Թեղուտի շքանշանը Yeghia Trchkani Nersesian-ը նվիրաբերեց իր զնաչոկը նրան, Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէր Թեղուտի անտառների մասին, իրեն տվեցինք Թեղուտի պետիցիան` խոստացավ, որ կընթերցի ու կասի իր դիրքորոշումը //վիդեոները շուտով//, թե’ իրեն թե’ Վահան Հովհաննիսյանին տվեցինք նաև Tehmine Yenoqyan-ի “Բնության հաշվեհարդար” առողջապահական ֆիլմը , որտեղ բավականին պատկերավոր ներկայացվում է հանքարդյունավերության ավերիչ ազդեցությունը սերունդների վրա: Վահան Հովհաննիսյանը ստորագրեց Թեղուտում հանքարդյունավերությունը

դադարեցնելու պետիցիան, ներկա էր նաև Լևոն Զուրաբյանը, ով ասեց, որ մենք միանում ենք հանքերի դեմ պայքարին: Բնապահպան ակտիվիտները առանձին հանդիպել են Քլինթոնի հետ ու խոսել Թեղուտի անտառների ջարդից ու շահագործումը անհապաղ դադարեցնելուց, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգ հաստատելու մասին: Նրան նույնպես տրվեց Թեղուտի պետիցիան, սպասում ենք նաև Քլինթոնի դիրքորոշմանը: Վալլե’քս բռնվի…

Ակտիվիստական բնապահպանական շարժմանը տրվեց խրախուսական մրցանակ, որը սակայն մենք մոռացանք ու թողեցինք դեսպանատնում :))))))))))))))))))))))))
Մարիամ Սուխուդյան

Ակտիվիստներին մրցանակ շնորհվեց

Համընդհանուր իրավունքների մրցանակը այս տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:
Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:
2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:
Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,
(more…)

Բնության հաշվեհարդար

Բնության հաշվեհարդար ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների և գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին: Խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում և քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:Մի շարք փորձագետներ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը և ուրիշներ պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները և փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է, երևի թե, ոչ իր կամքով:
Ֆիլմը ստեղծվել է “Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան” համընդհանուր ջանքերի շնորհիվ: Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես բոլոր փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել
Էկոլուր ՀԿ-ն, Սարդարապատ շարժումը և Ճաղարյան ընտանիքը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհդատվությունն են ցուցաբերել և աջակցել ֆիլմի կայացմանը:Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր համարձակություն են գտել իրենց մեջ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել ”ՀԱՆՐԱՅԻՆ” ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻՆ: Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ և ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ:


Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ և բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից:

Հեղինակ և ռեժիսոր` Թեհմինե Ենոքյան
Հարգանքներով` ֆիլմի ստեղծագործական խումբ

 

Ֆիլմի շնորհանդես Մաշտոցի պուրակում

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի և մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին:

Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը: