Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Բնության հաշվեհարդար

Բնության հաշվեհարդար ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների և գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին: Խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում և քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:Մի շարք փորձագետներ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը և ուրիշներ պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները և փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է, երևի թե, ոչ իր կամքով:
Ֆիլմը ստեղծվել է “Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան” համընդհանուր ջանքերի շնորհիվ: Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես բոլոր փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել
Էկոլուր ՀԿ-ն, Սարդարապատ շարժումը և Ճաղարյան ընտանիքը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհդատվությունն են ցուցաբերել և աջակցել ֆիլմի կայացմանը:Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր համարձակություն են գտել իրենց մեջ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել ”ՀԱՆՐԱՅԻՆ” ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻՆ: Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ և ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ:


Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ և բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից:

Հեղինակ և ռեժիսոր` Թեհմինե Ենոքյան
Հարգանքներով` ֆիլմի ստեղծագործական խումբ

 

Ուրանի ուրվականը Մեղրիում է

ԷկոԼուր
Ուրանի եւ առողջական խնդիրների մասին խոսում են մեղրեցիները:

Անուշ Մարտիրոսյան.
-Շատ եմ անհանգստացած, որովհետեւ Մեղրիում հիվանդությունները շատ շատացել է: Երեւի 100-ից 70-ը հիվանդ կլինեն, եթե ոչ ավելին: Ում խոսացնում ես, ճնշման պրոբլեմներ ունի, սրտի պրոբլեմներ ունի: Բացի դրանից, բնությունն է փչանում: Ափսոս են շատ, ծառերը չորանում են: Նման բան պատմության մեջ չի եղել: Առաջ շատ մաքուր էին ջրերը: Մենք նույնիսկ առվի ջրերն էինք խմում: Հիմա նույնիսկ ծորակի ջուրն է վտանգավոր խմելը:

Մենք վերագրում ենք դա հանքերի բացմանը, որովհետեւ այդ հարցը նույնիսկ կոմունիստների ժամանակ` 80 թվին էր, ինչ էր, Մոսկվայից հատուկ հանձնաժողով էր եկել, նայել էին, ասել էին` եթե այդ հանքերը հանկարծ շահագործեն, մինչեւ 30 տարի մարդկությունն էլ է վերանալու, բուսականությունն էլ: Դե ուրանը, պարզ է, մահ է բերում: Բնական բան է: Քիմիական ամենավտանգավոր տարրերից մեկն է: …Մրազամի կոչվող գյուղ կա: Այդտեղ լռիվ բուսականություն էլ չի աճում: Շահագործում են նոր հանք` Թեյի Լիճքվազի հանք է կոչվում, (more…)