Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի ընթերցող,

Christmas-wallpapers-desktop-backgroundշնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թող 2013 թվականն իր հետ միայն հաջողություններ բերի: Թող սերն ու հոգատարությունը մեկս մյուսի եւ բնության նկատմամբ գերիշխեն ամենուրեք: Օդը լինի մաքուր, ջրերը զուլալ, անտառները խիտ, իսկ որ ամենակարեւորն է մարդիկ առողջ, երջանիկ, անհոգ ու բարի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:

 

 

 

Happy-New-Year-Sunny-kraucik83-18066877-1920-1080 Christmas-at-Disney-World-christmas-2948074-1024-768 christmas-scene new-year12 new-year22 new-year34

Ինչպե՞ս եք ապրում կոռուպցիայի այս գարշահոտի մեջ. անողոք փաստեր

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

2012 թ. հունվարի 28-ին «Հայացքը» տողերիս հեղինակի ստորագրությամբ հրապարակեց «Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» վերտառությամբ հոդվածը: ՀՀ ոստիկանության «Ուղիղ կապ»-ի հյուրը ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:

Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 180, 181, 182-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլև նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության և հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից: ԶԼՄ-ներում հանցագործության մասին ուղղակի և անուղղակի հաղորդումների բազմաթիվ օրինակներից սկզբի համար բերել էինք ընդամենը (more…)

Աստված մի արասցե, եթե մի օր մեր երկիրը կործանվի, կկործանվի կոռուպցիայի պատճառով

 «Հայացք»

Եթե մի օր մեր երկիրը քանդվի ու կործանվի, կոռուպցիայի պատճառով է անցնելու պատմության գիրկը: Ո՛չ պատերազմի, ո՛չ այս կամ այն տարերային աղետի պատճառով, այլ հենց կոռուպցիայի: Եթե կոռուպցիայի որդը երկրի միջուկը ներսից չի խժռել կամ փթեցրել, եթե բերդի ներսն ամուր է, պատերազմը մեզ չի ծնկի, հակառակը` մենք կհաղթենք այդ պատերազմում թեկուզ թշնամու ուժերի բազմապատիկ գերազանցության դեպքում: Իրար թևութիկունք կանգնելով, կդիմագրավենք նաև տարերային աղետի պատուհասին, բայց զանգվածային ու համակարգային բնույթ ունեցող կոռուպցիային, որը երկրում համընդգրկուն ու գնալով խորացող անարդարություն է ծնել, չենք դիմանա: Արդեն իսկ չենք դիմանում. ապա երկրից արտագաղթի ահավոր մասշտաբներին նայեք: Այսպես շարունակվելու դեպքում մի օր, ընդ որում, ոչ հեռավոր ապագայում հաստատ մաշվել-սպառվելու ենք (more…)

Կա Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակման և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգ. Խնդիրը քննարկվել է ԱԻՆ փրկարար ծառայությունում

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Սկսենք բողոքի հզոր ալիք իսրայելա-ամերիկյան հնարավոր ագրեսիայի դեմ: Ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություններ պարունակող Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծման, թափանցող ռումբերով ռմբակոծման դեպքում Հայաստանին ու տարածաշրջանի մյուս պետություններին սպառնացող ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ուժեղ և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգի մասին արդեն մասամբ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին:

Վերոնշյալ վտանգի իրական մասշտաբները մասնագետների օգնությամբ հնարավորինս գնահատել-հասկանալու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության խորհրդից բացի, համապատասխան հարցաշար էինք ուղղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ընդ որում, բացատրել էինք մեր հարցման նպատակը. «Նպատակ ունենալով համապատասխան մասնագետների օգնությամբ հասկանալ և հասարակությանն իրազեկել, թե իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակի դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքի ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ավերիչ կամ ուժեղ երկրաշարժերի առաջացման կամ (more…)

Տխուր ու տագնապալի է Ազգային անվտանգության խորհրդի «հիմնավորումը»

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

«Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» վերնագրով մեր հոդվածաշարի շրջանակում (նախորդ հրապարակումները «Հայացք»-ի 2012 թ. սեպտեմբերի 21-ի, 28-ի, հոկտեմբերի 12-ի, 30-ի և նոյեմբերի 9-ի համարներում) արդեն մասամբ ներկայացրել ենք Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում Հայաստանին և տարածաշրջանին սպառնացող լրջագույն վտանգները:

– Պետք է գիտակցել, որ թափանցող ռումբերով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում, ինչն ամեն վայրկյան կարող է իրողություն դառնալ, Հայաստանի Հանրապետությունը, տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, կհայտնվեն հնարավոր գլոբալ սեյսմիկ-էկոլոգիական աղետի էպիկենտրոնում,- մեզ հետ զրույցում ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը:- Գիտությանը վաղուց արդեն հայտնի է, որ ստորգետնյա հզոր պայթյունները հանգեցնում են տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակի (more…)

Դեպի Երկրաբանական թանգարան

 

Մխիթարյան կրթահամալիրի 21 սաները հյուրընկալվեցին այս հարուստ թանգարանում: Տպավորված ենք, նոր գիտելիքներ ձեռք բերած: Մենք անպայման կայցելենք նորից: Շնորհակալություն տնօրինությանն ու աշխատակիցներին հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպելու համար:

Ջերմուկյան հոգեթով աշուն

Ջերմուկ կուրորտի  արժեքավոր առավելություններից մեկը   նրա բնությունն է:

Ով եղել է Ջերմուկում գեթ մեկ անգամ ,նա չի կարող չհիանալ յուրօրինակ գեղեցկություն ունեցող բնությամբ: Բնությունը Ջերմուկում  ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ:

Ավելի գեղեցիկ է Ջերմուկ քաղաքը տարվա այս եղանակին,երբ շրջակա լեռների անտառապատ տարածությունները զարմանալիորեն կերպարանափոխվում են, յուրաքանչյուր նոր առավոտ զարմացնելով դիտողին իրենց նոր զգեստի նոր գույներով:Բնությունն այստեղ կերպարանափոխվում  է այնպիսի արագությամբ և գույների այնպիսի զարմանալի հաջորդականությամբ, որ (more…)

«Բերքի տոնն» ու «Գինու փառատոնը» Արենիում

Երեկ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ ավանդական դարձած «Բերքի տոնն» ու «Գինու փառատոնը», որին մասնակցում էին մարզի գրեթե բոլոր գյուղերը: Այնտեղ էր նաև Ելփին համայնքը՝ իր բնամթերքներով, բերք ու բարիքներով: Միջոցառումն սկսվեց ավանդական խաղող ճզմելով և ողջ ընթացքը ուղեկցվեց շնորհավորանքներով, երգ-երաժշտությամբ, հանդես եկան նաև մի շարք պարային խմբեր այդ թվում` Արենիի, Արփիի ու Գետափի: Ամբողջ ընթացքում վայոցձորցիներն իրենց ստեղծած բերք ու բարիքը, գինին, ծիրանի և խաղողի օղին սիրով հյուրասիրում էին ինչպես հայաստանաբնակ այնպես էլ արտասահմանից ժամանած հյուրերին: Ավանդական տոնին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, այլ պաշտոնատար անձինք:

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը

 

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը: Այն իրականացվում է Գերմանական համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ համատեղ: (more…)