Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ակտիվիստներին մրցանակ շնորհվեց

Համընդհանուր իրավունքների մրցանակը այս տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:
Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:
2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:
Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,
(more…)

Նրա կարծիքով Հրազդանի երկաթահանքի բացումը հրազդանցիներին չի վնասի

Հրազդանցի Գուրգեն Մկրտչյանը բնության լավն է ցանկանում, բայց, ըստ նրա, սոված փորով բնություն չես պահի:  Նրա համոզմամբ, Հրազդանի երկաթահանքի բացումը հրազդանցիներին չի վնասի:

Մանրամասները` տեսանյութում:

 

Ֆիլմի շնորհանդես Մաշտոցի պուրակում

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի և մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին:

Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը:

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Հայաստանը «կերակրող» ծուխը

Մի անգամ Ալավերդիում լսեցի, թե ինչպես մեկը Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխի մասին ասաց. «Ալավերդին կերակրող ծուխն է»: Անուղղակի իմաստով այս արտահայտության իմաստն այն էր, որ մարդիկ աշխատանք ունեն: Իսկ եթե ուղղակի իմաստով վերցնենք, ապա ընդհանուր առմամբ Ալավերդու պղնձաձուլարանի, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանների, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանի եւ շատ ու շատ այլ գործարանների  արտանետած ծուխն իսկապես կերակրում է մեր թոքերը տարաբնույթ վնասակար նյութերով:

Ինչ լավ կլիներ, որ մեր գործարաններն աշխատատեղերով ապահովեին` շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը պատճառող վնասը  հասցնելով մինիմալի եւ խստորեն պահպանեին բնապահպանական բոլոր նորմերը:

Դեռ շատ “ջրեր կհոսեն…”

Մի տխուր պատմություն Հրազդան գետի, Քաղսի գյուղի, տարածաշրջանի կոյուղագծերի ու մաքրման կայանի մասին…


Եղել է, չի եղել, Սևանա լիճ է եղել, այդ լճից սկիզբ է առել Հրազդան գետը, այդ գետը անցել է Քաղսի գյուղի տարածքով, ու ոռոգել է այդ գյուղի այգիները: Այդ տարածքում մաքրման կայան է եղել, որտեղ զտվել են տարածաշրջանի կոյուղաջրերը, ու եկել, միացել են Հրազդան գետին: Հետո եղել է այնպես, որ մաքրման կայանը դադարել է աշխատել, իսկ կոյուղաջրերը (more…)

Հրազդանի ցեմենտի գործարանն աշխատում է նաեւ կիրակի օրերին

Անցած կիրակի քաղաքից դուրս էինք գնացել: Վերադառնալիս ուշադրությունս գրավեց Հրազդանի ցեմենտի գործարանից շրջակայքում տարածվող ծուխը:  Եւ այս աղտոտված մթնոլորտում ապրող հրազդանցիներին դեռ սպասվում է (more…)