Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին

Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք»“Let’s do It! Armenia  շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը:   Մասնակցեք նախադեպը չունեցող  այս միջոցառմանը:

Հիշեցնենք, որ “Let’s do It! Armenia” շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

“Let’s Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։

«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը:

 

Ու՟ր են գնում հանքարդյունաբերության փողերը

Քննադատում են գյուղատնտեսության նախարարին. մի հարցնող լինի՝ իսկ դուք ի՞նչ եք անում….

Ամեն օր մի նոր հանքի մասին ենք լսում, ամեն օր այդ ընկերությունները և այդ ոլորտը համակարգող չինովնիկները ներկայացնում են թվեր ու թվեր: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, որքան է կազմում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ՀՆԱ-ն. Ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թվականին 2.6 է կազմում, իսկ 2011-ին` 2,9-ը: Մեծածախ և մանրածախ առևտրի ՀՆԱ-ն 2010 թվականին եղել է 12.8, իսկ 2011 թվականին` 13, 4:
Իսկ, օրինակ, գյուղատնտեսությունն՝ առանց վերամբարձ երազանքների շարունակում է մնալ ՀՆԱ-ի տեսակետից ամենբարձր դիրքերում. 2010 թվականի դրությամբ գյուղատնտեսության ՀՆԱ-ն կազմել է 17.0, իսկ 2011 թվականին` 20.2: Սա՞ է պատճառը, որ ամեն օր քննադատություններ են հնչում այս նախարարության ու նախարարի հասցեին: Օգնենք հայրենի գյուղարտադրողին, ոչ թե քարեր շպրտենք գյուղնախարարի վրա, այլ առաջակներով օգնենք, որ ավելի բարձրանա նախարարության արդյունավետությունը:

Սերժ Թանկյանն ի պաշտպանություն Թեղուտի

Մեր մոլորակի էկոլոգիական վիճակի վատթարացումը մարդկությանն ու մեր ողջ էկոհամակարգին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Կորպորացիաների գործունեության արդյունքում շարունակաբար աղտոտվում է ողջ մոլորակը՝ հողը, ջուրն ու օդը: Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ենթարկվում է աղտոտման բացասական ազդեցությանը: Որքան լավատեղյակ լինենք խնդրի պատճառների ու հետևանքների մասին, այնքան ավելի գիտակցված որոշումներ կկայացնենք և կկարողանանք փոխել մեր սովորությունները: Սա էլ իր հերթին կբերի ավելի մեծ փոփոխությունների՝ ազդելով ընկերությունների քաղաքականության ու գորունեության վրա:
Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնություը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ:
Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:
Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:

Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը (more…)

Դրական փոփխությունը հնարավոր է…

Քաղաքացիական մանսակցությունը խիստ կարևոր է և կենսունակ ժողովրդավարության համար: Քաղաքացիական հասարակությունն ու հասարակական կազմակերպությունները կարևոր աշխատանք են իրականացնում տարբեր բնագավառներում՝ ծառայությունների ոլորտում, օրինակ՝ առողջապահական ծառայությունների ու աղքատության կրճատում, գիտության և տեխնոլոգիայի, ուսուցումների և կարողությունների զարգացման ոլորտներում: Այսօր ես համառոտակի անդրադարձ եմ կատարելու  քաղաքացիական հասարակության շահապաշտպան գործունեությանը: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից վերջերս կատարված գնահատման տվյալներով  Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին ԽՄ հանարպետությունների շրջանում: Վերջերս մենք կանատեսն ենք եղել  մի քանի արդյունավետ արշավների, որոնց շրջանակում հայերը հանդես էին գալիս դրական փոփոխությունների խթանման դիրքերից: Հունիսին պետքարտուղար Քլինթոնը և միջազգային հանրությունն իրենց գնահատանքը հայտնեցին բնապահպաններին, ովքեր խաղաղ ակցիաների միջոցով պահպանել էին Թռչկանի ջրվեժն ու հարակից պահպանվող տարածքը: Նույն բնապահպանների խմբի մի մասն էլ  հաջողության է հասել Մաշտոցի այգու՝ այս կանաչ տարածքը պահպանելու հարցում: Քաղաքացիական հասարակությունը նաև ակտիվություն հանդես բերեց Երևանի պատմական փակ շուկաի հարցում:

“Միջազգային ստանդարտներին” համապատասխանող նախագծեր

Օրերս Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման  նախագծի վերաբերյալ հանրային լսումներ տեղի ունեցան Բնապահպանության նախարարությունում: Թերևս առաջին անգամ չէ, որ լսում ենք կազմակպությունների կողմից շահագործման փակ ցիկլի մասի: Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող Սագամար ընկերությունը ոսկին կործում  է, իսկ թափոնները լցնում Ձորագետ: Բայց ամիսներ առաջ Ստեփանավանի թերթին տված հարցազրույցում ընկերությունը  խոստացել էր և ներկայացրել իրենց շահագործման տեխնոլոգիան , որ բացառապես լինելու  փակ համակարգ, ոչ մի կաթիլ թափոն դուրս չի գալու իրենց տարածքից: Բայց արի ու տես, որ  խոստումներն ու նախագիծը մի բան է, իսկ իրականությունն՝ այլ բան… Նման խոստումներով հանրության գլուխը փորձում են արդուկել Վալլեքս ընկերությունը, Գեոթիմ ընկերությունը: Նման խոստումներ ու ճոխ  “միջազգային ստանդարտներին” համապատասխանող ծրագրեր շարունակվում են հաստատվել մեր “սիրելի” Բնապապահպանության նախարարությունում:

Ակցիա` դեպի Խոսրովի արգելոց

Սույն թվականի հունիսի 29-ին՝ կիրակի օրը, «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա Խոսրովի արգելոցում, որի ընթացքում այց կկատարվի «Գիլան»-ի հատվածում «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կառուցված սրճարանային շինությունը։ Ակցիայի ընթացքում մանրամասն կներկայացվի արգելոցում զվարճանքի համար նախատեսված կառուցապատման խնդրի պատմությունը, կհնչեն (more…)

Մի՞թե մեր կառավարությունը չի լսում կամ չի տեսնում այս ահազանգերը

Ես ապշում եմ, թե ինչպես է կարողանում կառավարությունը հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրել այն վայրերում, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց ապրելու համար: Ժողովուրդն անընդհատ ահազանգում է, որ հանքերը մարդկանց «տունը քանդում են», ոչ մաքուր ջուր է մնում, ոչ առողջություն, ոչ մաքուր սնունդ ու  ոչ մաքուր օդ: Մեղրեցիները չեն դադարում ահազանգել, որ շրջակայքում գործող բաց հանքերը ազդում են իրենց առողջության վրա, որ ջուրը փչացրել են, որ ոչինչ նորմալ չի աճում, կապանցիներն  ահազանգում են, որ Ոսկեձորի ոսկու հանքի շահագործման համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, եւ որ հանքի շահագործման արդյունքում կապանցիները կզրկվեն ջրից, հրազդանցիները պայքարում են, որ Հրազդան քաղաքի սրտում չբացվի երկաթահանքը, որը կթունավորի խմելու ջրի աղբյուրները, ջերմուկցիները (more…)

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)