Ինչպես կեղծվեցին ընտրությունները, մաս առաջին – Գեղարքունիքի մարզ
Լևոն Գալստյան, ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին մեկ անգամ ևս համոզվեց, որ ընտրությունների միջոցով մեր երկրում առայժմ հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Բոլորիս պարզ է, որ 2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրությունների արդյունքները լկտիաբար կեղծվել են: Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անկեղծացումը փետրվարի 25-ին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը հրապարակվել էր մարզպետարանի պաշտոնական կայքում: Այնտեղ մասնավորապես նշված էր հետևյալը՝ մեջբերում. «Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև փետրվարի 18-ին հանրապետությունում կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառնալով արզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»: Այս հրապարակումը փաստորեն կարելի է համարել հաղորդում հանցագործության (more…)











