Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Գեղանուշցի` հարստությունը վերցնում են, հիվանդությունը գցում ժողովրդի վրա

Գեղանուշի պոչամբարը կառուցվել է հին պոչամբարի տեղում «Deno Gold Mining» ընկերության կողմից եւ տեղակայված է Գեղանուշ գյուղի վարչական տարածքում` անտառային կիրճում: 2006թ., երբ կառուցվեց պոչամբարը, գեղանուշցիները շատ մտահոգված էին նրանով, որ իրենց այգիներն ու անտառները կոչնչանան, եւ նրանք կզրկվեն իրենց եկամուտներից: Կապանի Օրհուս կենտրոն ուղարկեցին բողոք-նամակ 134 ստորագրությամբ: Սակայն ժողովրդի կարծիքն արհամարհվեց, եւ օբյեկտը կառուցվեց:  Նշենք, որ հին պոչամբարը մարդկանց առողջության համար մեծ ռիսկեր էր պարունակում:  Ժամանակին այն համարվում էր վտանգավորության ամենաբարձր դաս ունեցող 2 պոչամբարներից մեկը (մյուսը Արարատի ցիանային պոչամբարն էր): Գեղանուշցիները բողոքում են, որ իրենց մոտ աճել են ուռուցքային հիվանդությունները, որ իրենց բանջարեղենն ու միրգը չեն գնում տեղական շուկաներում, քանի որ գիտեն ծագման եւ վատ էկոլոգիայի մասին:  Թե ինչպիսին է վիճակն այսօր Գեղանուշում, պատմում են կանայք:

(more…)