«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

tarva kensabazmazanutyun copyՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին
Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել` (more…)

Նկարում ենք տարվա խորհրդանիշ՝ Ներկարարին

Հայաստանի թռչունների պահպանման միություն

mrcuytԵթե սիրում եք նկարել, ապա այս նորությունը հենց ձեզ համար է: Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ: Ձեզանից պահանջվում է նկարել 2015թ «Տարվա թռչնին»՝ Ներկարարին, որն ընտրվել է ձեր քվեարկության արդյունքում: Ներկարարը համարվում է Հայաստանի ամենագունագեղ թռչուններից մեկը, որին կարելի է հանդիպել մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում: Վստահ ենք, որ ձեզանից շատ շատերը տեսել են այս թռչնին: Դե ինչ, առաջարկում ենք չկորցնել ոչ մի ավելորդ րոպե և շտապել վրձինների, ներկերի և մատիտների հետևից: Համոզված ենք, որ ձեզ մոտ շատ գեղեցիկ նկարներ կստացվեն: Չմոռանաք ուղարկել ձեր աշխատանքները մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

<>

                                                                     ԾՐԱԳԻՐ

 

  1. <<Բացման խոսք>>, զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրենի խորհրդական

ակադեմիկոս Ռ. Ջրբաշյան

  1. <<Արևմտյան Հայաստանից տեղահանության ենթարկված երկրաբաններ:

պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի կյանքն ու գործունեությունը>>, զեկուցողներ՝   թանգարանի աշխատակիցներ  Ա.ԳրիգորյանՍ.Ավագյան

  1. <<Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ՝ Դիլդիլյաններ և Մարսուբյաններ >>, զեկուցող՝   թանգարաի վարիչ Գ.Գրիգորյան
  2. <<ArtVocal անսամբլի ելույթ>>, խմբավար՝  Ա. Բարխուդարյան
  3. <<Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ>>, զեկուցող՝       բժիշկ  Հ.Մինասյան
  4. <<Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողություն

 

«Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով քառօրյա սեմինար Ծաղկաձորում

1

Այսօր բոլորիս սպառնացող էկոլոգիական և մարդածին այլ աղետների առկայությունն իրողություն է և դրա գոյության փաստը նույնիսկ չի էլ վիճարկվում: Խնդիրն այլ է՝ ինչպես փոխել մարդու վերաբերմունքը շրջակա միջավայրի և բնության հանդեպ, որպեսզի վերջինս իր կենսագործունեությամբ նպաստի բնության խախտված հավասա­րակ­շռութ­յան վերականգնմանը՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերջինիս ինքնավերականգնողական և ինքնամաքրման հատկությունները: Ժամանակի ընթացքում խնդրին լուծում տալու մոտեցումները ևս փոփոխվում են և այսօր վերոնշյալ խնդիրների լուծման փնտրտուքի գործում գնալով էլ ավելի է գերակա դառնում հասարակության լայն խավերի միջամտություն-պահանջատիրությունը, որի համար յուրօրինակ  պատասխանատուներ են դառնում լրագրողները: Նույն այս նպատակով էր  նոյեմբերի 19-21-ն ընկած  ժամանակաշրջանում  Ծաղկաձորում կազմակերպվել  էր  «Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով եռօրյա սեմինարների շարքը, որին  մասնակցում էին 20 լրագրողներ  երևանյան եւ մարզային  լրատվամիջոցներից: (more…)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 20 մարտ, 2014թ.

2014_02_20_wwd_logowhite_eng

 

ՋՐԻ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ՋՈՒՐ և ԷՆԵՐԳԻԱ

                                                              20 մարտ, 2014թ.

 

«ԼԻՆԵ’ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ՋՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ…»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

 

 «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում SPRING PR-ընկերությունը, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հայտարարում են «Լինե’նք հոգատար Հայաստան. ջրային պատմություններ…» թեմայով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

Նկարների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Արդյունքները կամփոփվեն մարտի 20-ին Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Մրցույթի արդյունքների հայտարարման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին, «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում կայանալիք ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:

 Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լուսանկարներն ուղարկել erkrabanakantangaran@mail.ru էլեկտրոնային հասցեին` նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:

Մրցույթի լավագույն հինգ լուսանկարները կպարգևատրվեն նախագծի կազմակերպիչների և աջակիցների կողմից:

Մրցույթի պահանջները

Լուսանկարները

  •       պետք է լինեն հեղինակային
  •       պետք է պարունակեն տեղեկատվություն լուսանկարի և հեղինակի                     մասին՝ որտեղ և ում կողմից է արված
  •       կարող են արտահայտել ջրի բոլոր վիճակները (հեղուկ, պինդ և գազային):

Մանրամասների համար դիմել

Երկրաբանական թանգարան,

 Բաղրամյան 24ա, հեռ.՝ (+374 010)58 29 36

Էլ. հասցե՝ erkrabanakantangaran@mail.ru

 

Մեկնարկել է Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի միջոցառումների շարքը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30 կմեկնարկի <<Գիտելիքի օրվան>>  նվիրված <<Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…>> միջոցառումների շարքը,  որին ներկա կլինեն դպրոցականներ՝  Երևանից և  տարբեր մարզերից: Միջոցառումը կներառի.

  • Էքսկուրսիա թանգարանում
  • Բաց դաս՝ Երկիր մոլորակի մասին, քննարկումներ
  • Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում
  • Գործնական աշխատանքներ՝  աշակերտների մասնակցությամբ թեմայի շուրջ

Տեղեկությունների համար զանգահարել

երկրաբանական թանգարան, հեռ. 010 58 29 36

Announcement on behalf of activists

Greetings. I’m speaking on behalf of a number of RA social activists. Currently we have few evident facts; on February 18 the citizens of the Republic of Armenia have clearly rejected the criminal regime in power through their suffrage and the majority of RA citizens participated in elections voted for Raffi Hovhannisyan thus making him responsible for citizen votes.

Observing the election process in a number of polling stations we witnessed how the elections were rigged. Thus there is no doubt that the official election results do not represent people’s true will. Though as a group of social activists we have not been a part of any political (more…)