PFP-ը հրավիրում է խոստումնալից երիտասարդ մասնագետներին ԱՄՆ-ի կառավարական մարմիններում գործնական փորձ ձեռք բերելու

2arm

 

 

 

 

 

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. նոյեմբերի 12-ը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է (more…)

«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

tarva kensabazmazanutyun copyՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին
Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել` (more…)

Նկարում ենք տարվա խորհրդանիշ՝ Ներկարարին

Հայաստանի թռչունների պահպանման միություն

mrcuytԵթե սիրում եք նկարել, ապա այս նորությունը հենց ձեզ համար է: Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ: Ձեզանից պահանջվում է նկարել 2015թ «Տարվա թռչնին»՝ Ներկարարին, որն ընտրվել է ձեր քվեարկության արդյունքում: Ներկարարը համարվում է Հայաստանի ամենագունագեղ թռչուններից մեկը, որին կարելի է հանդիպել մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում: Վստահ ենք, որ ձեզանից շատ շատերը տեսել են այս թռչնին: Դե ինչ, առաջարկում ենք չկորցնել ոչ մի ավելորդ րոպե և շտապել վրձինների, ներկերի և մատիտների հետևից: Համոզված ենք, որ ձեզ մոտ շատ գեղեցիկ նկարներ կստացվեն: Չմոռանաք ուղարկել ձեր աշխատանքները մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

Հսկա բուսական քանդակների ցուցադրություն Ատլանտայի բուսաբանական այգում (լուսանկարներ)

Tert.am

Խճանկարային մշակույթը արվեստի դրսևորման հոյակապ ձևերից է, և վարպետներից շատերն այն կյանքի են կոչում բուսականության հետ աշխատելիս:

tttttttt

Ինչպես ներկայացնում է boredpanda.com կայքը՝ նմանօրինակ գեղարվեստական կանաչ քանդակներից շատերը ներկայացված են (more…)