Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ագարակցիները խուսափում էին տեսախցիկից

Ագարակն արդյունաբերական քաղաք է, որտեղ ողջ ենթակառուցվածքը կապված է մեկ ձեռնարկության` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ (սեփականատերը «GeoProMining» ընկերությունն է): Դժվար է տեղի բնակիչներից Ագարակի էկոլոգիական վիճակի մասին գնահատական ստանալ: Ագարակի հրապարակում «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հայտնվելուց 10 րոպե անց մեզ մոտեցավ քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նախօրոք հանդիպման մասին մենք չէին պայմանավորվել: Քաղաքապետը հրաժարվեց հարցազրույց տալ, բայց ասաց, որ քաղաքը զարգանում է, բարեկարգվում է ի շնորհիվ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի: Այն հարցին, թե ինչպես է նա գնահատում սոցիալ-էկոլոգիական վիճակը, նա ասաց, որ համաձայն է այն գնահատականների հետ, որը կտա կոմբինատը: «Եթե ցանկանում եք, կարող եք պայմանավորվել կոմբինատի հետ, եւ նրանք կասեն իրենց ծրագրերի մասին»,- ասաց նա:

(more…)

Ֆիլմի շնորհանդես Մաշտոցի պուրակում

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի և մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին:

Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը: