Օբսիդիանի ճանապարհը…
Սեպտեմբերի 29-ի կեսօրն անց էր, երբ համալսարանական թունդ առօրյայից հետո տուն վերադարձա և միանգամից տրվեցի երանելի դարձած անկողնուն։ Քնելով մի քանի ժամ, այլևս միտք էլ չունեի արթնանալ այդ օրը։ Սակայն կեսգիշերից քիչ առաջ արթնացա հեռախոսիս զանգից։ Համալսարանական ընկերներիցս մեկն էր ՝ Արտուշը, ով ինձ հրավիրեց Արագածոտնի մարզ կայանալիք արշավին, որը տեղի էր ունենալու վաղը։ Չնայած չափից դուրս հագեցած գրաֆիկ ունեի, բայց սիրով համաձայնվեցի։
Հաջորդ օրը առավոտյան ԳԱԱ-ի մոտ հավաքված էինք շուրջ 2 տասնյակ արշավականներով՝ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ։ Ծանոթացանք միմյանց հետ, ներկայացվեց արշավի երթուղին։ Այն հետևյալն էր․ սկզբում պետք է բարձրանայինք Արտենի լեռը, որից հետո գնայինք Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան։ Նախատեսված էր նաև համտեսել Թալինի համեղ կերակուրները, լինել օբսիդիանի հանքավայրում և Քաղենիի ամրոցում։ Երթուղին կրում էր <<Օբսիդիանի ճանապարհը>> անունը։
(more…)