Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ակտիվիստներին մրցանակ շնորհվեց

Համընդհանուր իրավունքների մրցանակը այս տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:
Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:
2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:
Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,
(more…)

Օրինական, թե՞ անօրինակա՞ն, այ սա է խնդիրը (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը վստահեցնում է, որ Իրենց մոտ անօրինական ծառահատումներ չկան: Այ թե ինչպես է օրինական վաճառված փայտանյութը հայտնվում առանց պետհամարանիշների մեքենայում և դառնում անօրինական, արժի լսել հենց Աշոտ Դավթյանից: (more…)

«ԷկոԼուր»-ի շնորհանդեսը ճանաչվեց լավագույնը

12 շնորհանդեսների մեջ, որոնք ներկայացվեցին  օգոստոսի 24-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած Ֆորումի ժամանակ, «ԷկոԼուր»-ի www.ecolur.org/blog-ի շնորհանդեսը հաղթող ճանաչվեց: Շնորհանդեսները պատրաստել էին Եվրասիա համագործակցության հիմնադրամի դրամաշնորհառու կազմակերպությունները: «ԷկոԼուր»-ի բլոգեր Թեհմինե Ենոքյանը նվեր ստացավ (more…)