«Էյ Թի Փի»-ի Տնամերձ տնկարանների ծրագիրը կենսական կարեւորության եկամտի աղբյուր է ստեղծում գյուղական բնակավայրերում

Kamo Mirzoyan with new trees

Նյութը՝ Քրիստինե Հովսեփյանի

Աղավնավանք, Հայաստան — Հայաստանի սահմանամերձ ու հեռավոր բնակավայրերում ապրող հողագործի կյանքը հեշտ չի տրվում եւ լեցուն է բազմաթիվ առօրեկան խնդիրներով։ Հայրենի եզերքն այս կողմից շենացնող ու ընտանիքի բարեկեցությունը հոգացող գյուղացին ապավինում է պետության սահմանն օրուգիշեր հսկող զինվորին ու, միեւնույն ժամանակ, ամուր թիկունք ապահովում վերջինի համար:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան գոտու երկայնքով ընթացող ողբերգական բախումների նախօրեին «Էյ Թի Փի»-ն Երեւանից մոտ 130 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանք գյուղում էր՝ Տավուշի մարզում։ Այս սքանչելի գյուղը գտնվում է Գետիկ գետի հովտում, որտեղ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան Ծառատունկ ծրագիր») փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ին մեկնարկել է Տնամերձ տնկարանների ծրագիրը։

Վերջին տարիներին «Էյ Թի Փի»-ի այս ծրագիրն իր ջանքերը կենտրոնացրել է մի քանի համայնքներում, այդ թվում՝ Աղավնավանքում, որտեղ մի շարք ընտանիքներ, իսկապես, հմտացել են ծառի խնամքի գործում: Ծրագրի միջոցով տեղացիները սովորում են իրենց տնամերձ հողակտորներում բուսակներ եւ տնկիներ բազմացնելու ճշգրիտ եղանակները, որից հետո «Էյ Թի Փի»-ն շահավետ պայմաններով (more…)

Lարվածության աճ` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում

ՀՀ պաշտպանության նախարարություն

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

Ընդառաջ Ջրի Համաշխարհային օրվան…

Hraviratoms

 

 

 

 

 

 

Ծրագիր

  1. 16:00՝ Բացման խոսքով ելույթ կունենա Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը,
  2. 16:10՝ «Ջուրը և աշխատանքը» զեկույցով հանդես կգա «Ազգային ջրայինհամագործակցություն» ՀԿի նախագահ  Արևիկ Հովսեփյանը,
  3. 16:30՝ «Հայկական Լեռնաշխարհի վիշապաքարերը և նրանց ջրային կոդը» զեկույցով հանդես կգա պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը,
  4. 17:00՝ «ՀՀ ջրային ռեսուրսները: Ջրերի տեսակները» զեկույցով հանդես կգա ԳԱԱ ԵԳԻ հիդրոերկրաբանության լաբորատորիայի վարիչ Հրաչ Շահինյանը,
  5. 17:30՝ «Հայաստանի ջրաերկրաբանական հուշարձանները» զեկույցով հանդես կգա Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի աշխատակից Սեդա Ավագյանը:

Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից

Անի Մելքոնյան

krtaranԵՐԵւԱՆ–Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով եւ սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով: 2015 թ.-ը բեկումնային տարի էր կենտրոններ այցելած աշակերտների քանակի իմաստով. Երեւանից, Կոտայքից ու Արմավիրից Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասերին մասնակցել են (more…)

PFP-ը հրավիրում է խոստումնալից երիտասարդ մասնագետներին ԱՄՆ-ի կառավարական մարմիններում գործնական փորձ ձեռք բերելու

2arm

 

 

 

 

 

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. նոյեմբերի 12-ը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է (more…)

«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

tarva kensabazmazanutyun copyՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին
Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել` (more…)

Նկարում ենք տարվա խորհրդանիշ՝ Ներկարարին

Հայաստանի թռչունների պահպանման միություն

mrcuytԵթե սիրում եք նկարել, ապա այս նորությունը հենց ձեզ համար է: Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ: Ձեզանից պահանջվում է նկարել 2015թ «Տարվա թռչնին»՝ Ներկարարին, որն ընտրվել է ձեր քվեարկության արդյունքում: Ներկարարը համարվում է Հայաստանի ամենագունագեղ թռչուններից մեկը, որին կարելի է հանդիպել մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում: Վստահ ենք, որ ձեզանից շատ շատերը տեսել են այս թռչնին: Դե ինչ, առաջարկում ենք չկորցնել ոչ մի ավելորդ րոպե և շտապել վրձինների, ներկերի և մատիտների հետևից: Համոզված ենք, որ ձեզ մոտ շատ գեղեցիկ նկարներ կստացվեն: Չմոռանաք ուղարկել ձեր աշխատանքները մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

<>

                                                                     ԾՐԱԳԻՐ

 

  1. <<Բացման խոսք>>, զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրենի խորհրդական

ակադեմիկոս Ռ. Ջրբաշյան

  1. <<Արևմտյան Հայաստանից տեղահանության ենթարկված երկրաբաններ:

պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի կյանքն ու գործունեությունը>>, զեկուցողներ՝   թանգարանի աշխատակիցներ  Ա.ԳրիգորյանՍ.Ավագյան

  1. <<Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ՝ Դիլդիլյաններ և Մարսուբյաններ >>, զեկուցող՝   թանգարաի վարիչ Գ.Գրիգորյան
  2. <<ArtVocal անսամբլի ելույթ>>, խմբավար՝  Ա. Բարխուդարյան
  3. <<Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ>>, զեկուցող՝       բժիշկ  Հ.Մինասյան
  4. <<Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողություն

 

«Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով քառօրյա սեմինար Ծաղկաձորում

1

Այսօր բոլորիս սպառնացող էկոլոգիական և մարդածին այլ աղետների առկայությունն իրողություն է և դրա գոյության փաստը նույնիսկ չի էլ վիճարկվում: Խնդիրն այլ է՝ ինչպես փոխել մարդու վերաբերմունքը շրջակա միջավայրի և բնության հանդեպ, որպեսզի վերջինս իր կենսագործունեությամբ նպաստի բնության խախտված հավասա­րակ­շռութ­յան վերականգնմանը՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերջինիս ինքնավերականգնողական և ինքնամաքրման հատկությունները: Ժամանակի ընթացքում խնդրին լուծում տալու մոտեցումները ևս փոփոխվում են և այսօր վերոնշյալ խնդիրների լուծման փնտրտուքի գործում գնալով էլ ավելի է գերակա դառնում հասարակության լայն խավերի միջամտություն-պահանջատիրությունը, որի համար յուրօրինակ  պատասխանատուներ են դառնում լրագրողները: Նույն այս նպատակով էր  նոյեմբերի 19-21-ն ընկած  ժամանակաշրջանում  Ծաղկաձորում կազմակերպվել  էր  «Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով եռօրյա սեմինարների շարքը, որին  մասնակցում էին 20 լրագրողներ  երևանյան եւ մարզային  լրատվամիջոցներից: (more…)