«Աժդահակ» էկոակումբի սաները մասնակցեցին «Մոլորակի ժամին»

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան

metroԲնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի` WWF-Հայաստանի գործունեությունը միտված է զարգացնելու և հզորացնելու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները /ԲՀՊՏ/, վերականգնել էկոհամակարգերը, իրականացվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, Ներդրվում են տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը: Աջակցում է բնապահպանական իրազեկությանը և կրթությանը: WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում է կովկասյան ընձառյուծը: Մարդկանց իրազեկվածության մակարդակը մեր բնության զարդ հանդիսացող կովկասյան ընձառյուծի վերաբերյալ բարձրացնելու նպատակով WWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ մարտի 3-ից ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մարտի 25-ին  Բնության համաշխարհային հիմնադրամի (more…)

«Աժդահակ» էկոակումբը` Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրների մասին

Azhdahak jurԳեղարքունիքի միջնակարգ դպրոց, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան

Հայաստանում «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպես Գլոբալ ջրային համագործակցության (ԳՋՀ) գործընկեր, որի առաքելությունն է՝ աջակցել տարածաշրջանում և երկրներում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին: Կազմակերպությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքերի կայուն զարգացմանը: «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, որպես ոլորտի առաջատար Ս.թ մարտի 22-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպեց կոնֆերանս՝«Ջրի համաշխարհային օր. Ինչու՞ վատնել կեղտաջուրը» խորագրով: «Ջրի համաշխարհային օր»-ի խորհուրդն է բնակչության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների հետ կապված տարբեր հիմնախնդիրների վրա: Միջոցառման հիմնական նպատակը ջուրը, որպես բնության կարևոր բաղադրիչ դիտարկելու և կեղտաջուրը, որպես արժեքավոր ջրային ռեսուրս համարելու գաղափարի սերմանումն էր: Սույն կոնֆերանսի նպատակներից էր անդրադառնալ կեղտաջրերի հետ կապված հիմնախնդիրներին, Հայաստանում առկա իրավիճակին, կեղտաջրերի մաքրմանը և դրանց պոտենցիալին: Բացման խոսքով հանդես եկավ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը: Կոնֆերանսին ելույթներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերության, «Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ-ի և այլ շահագիրիռ կողմերի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցներից, այդ թվում  Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը: Նախապես էկոակումբի անդամներին սեմինարների միջոցով բացատրվեց ջրի կարևորության, առանձնահատկությունների, ջրում եղած էկոհամակարգերի, քաղցրահամ ջրի սոկավության և դրանից բխող խնդիրների մասին: Աշակերտներին «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված նյութերի, զարգացնող մուլտֆիլմի միջոցով ավելի պատկերավոր և հասկանալի եղավ, ջրի շրջապտույտը բնության մեջ, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցվածքը, ինչպես նաև շահագործմանը (more…)

Այց կենդանաբանական թանգարան

«Աժդահակ» էկոակումբ

1

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի անդամները իրականացրին հերթական բնապահպանական այցը, այս անգամ Երևանի կենդանաբանական թանգարան: Թանգարան, որի կարևորագույն խնդիրը Հայաստանի կենդանական աշխարհի ճանաչման և ուսումնասիրության համար գիտապատմական արժեք ներկայացնող հազվագույտ տեսակների հավաքագրումն ու ցուցադրումն է: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին կենդանական աշխարհից բերված նյութերը, որոնց մի մասը պահված էր լուծույթներում, իսկ մյուսներից պատրաստված էին խրտվիլակներ: Էկոակումբի անդամներին ուղեկցող թանգարանի աշխատակցուհին մանրամասն բացատրեց ցուցասրահներում տեղադրված կենդանիների մասին: Երեխաները առանձնակի ուշադրություն դարձրին անհետացած և վտանգված կենդանատեսակների վրա: Չնայած այս ամենը շատ հետաքրքիր էր, բայց նրանք տխրեցին, որ կենդանիներին տեսան ոչ թե բնության գրկում, այլ անշարժ և  քարացած…

«Աժդահակ» էկոակումբի սաները «Վտանգված տեսակներ» միջոցառմամբ «բողոքեցին» կենսաբազմազանության դեմ ուղղված մարդու սխալ քայլերի դեմ

Գեղարքունիքի միջնակարգ դպրոց, «Աժդահակ» էկոակումբ ղեկավար՝ Ն Դռնոյանazhdahak1

Մարդը Երկիր մոլորակի վրա բնակվող 10 մլն. կենսաբանական տեսակներից մեկն է: Առաջին մարդիկ երկրի վրա հայտնվեցին 500 հազար տարի առաջ, երբ մեր մոլորակը 4.5 մլրդ. տարեկան էր: Մեր նախնիները այդ շրջանում դեռևս ներդաշնակ էին բնության հետ, և նրանց կենսագործունեությունը չէր խախտում բնության հավասարակշռությունը: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց մարդու և բնության միջև հակադրություն առաջացավ: ԵՎ այսօր բնությունը անզորեղ է վերականգնելու իր ուժերը, իսկ այդ ամենի հետևանքով առաջացած հիմնահարցերը կարող են ցանկացած պահին մարդկության վերացման պատճառ դառնալ Երկիր մոլորակի վրա… Ահա այսպիսին էր «Աժդահակ» էկո ակումբի մտահղացմամբ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ապրիլի 14-ին անցկացված «Վտանգված տեսակներ» խորագրով միջոցառման սկիզբը: Միջոցառում, որը «բողոք» էր կենսաբազմազանության կողմից՝ մարդու կենսագործունեության սխալ քայլերի դեմ:

Աշակերտներից յուրաքանչյուրը մարմնավորում էր «Կարմիր գրքում» հայտնված մի կենդանատեսակի: Համապատասխան հանդերձանքները պատրաստվել էին նրանց ձեռքերով՝ հիմնականում թափոնների միջոցով: Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ էին ներկայացնում այդ կենդանիների մասին մանրամասներ, հանելուկներ, հետաքրքիր փաստեր և այդ բոլորը իրենց աշխատասիրության, ստեղծագործական  մտքի շնորհիվ՝ օգտվելով GIZ-ի և «Խազեր» էկոլոգամշակութային հկ-ի կողմից տրամադրված ձեռնարկներից և գրքույկներից, ինչպես նաև համացանցից: Հանդիսատեսին ներկայացվեց Բնության և բնական ռեսուսների պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/-ի Կարմիր գրքի հասկացություններն ու տրվեցին համապատասխան բացատրություններ: Մտահոգիչ էր Բեզոարյան այծերի, Կովկասյան ընձառյուծի և Գառնանգղի /մորուքավոր անգղ/ մասին տվյալները: Հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը՝ ընձառյուծի հիմնական կերատեսակը, Հայաստանի լեռնային գոտիներում ժամանակին լայն տարածում ունեին, սակայն այժմ նույնիսկ արգելոցներում խիստ սահմանափակ քանակությամբ են և գտնվում են անհետացման եզրին, իսկ դրանց վերացումը (more…)

Փակենք ծորակները, եթե ջուր պետք չէ

1Ինչպես ողջ մարդկությունը, այնպես էլ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը մարտի 22-ին նշեց Ջրի համաշխարհային օրը: Օր, որի նպատակն է մարդկանց մեկ անգամ ևս իրազեկել այդ կենարար հեղուկի կարևորության և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մասին: Աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.5 միլ. մարդ՝ դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմանները : Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևոր բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը: Ջրի ցանկացած հատկություն եզակի է և հազվադեպ: Նշվեց, որ քաղցրահամ ջրի  պաշարները ամբողջ աշխարհում սահմանափակ են, մաքուր ջրի սակավությունից տուժում են շատ երկրներ: Կարևորվեց նաև անտառների դերը Երկիր մոլորակի քաղցրահամ ջրի պաշարների ձևավորման և պահպանման հարցում, իսկ անտառների վիճակը Հայաստանում՝ ըստ մասնագետների աղետալի է , հետևաբար կարևոր խնդիր է նաև դրանց ճիշտ կառավարումը: Երեխաները հպարտորեն նշեցին, որ Հայաստանի բնակիչները խմում են մաքուր և համեղ ջուր, քանի, որ դրա 90%-ից ավելին ստորգետնյա աղբյուրների ջրերն են:   Սակայն նրանք մտահոգ էին ջրային ավազաններ ներթափանցող տարբեր բնույթի աղտոտիչների անթույլատրելի քանակի և կեղտաջրերի համար, որոնց պատճառով որոշ ջրայի և ցամաքային էկոհամակարգեր ոչնչացվել են, իսկ որոշներն էլ վտանգված են: Մտահոգ էին Գավառագետի, Սևանա լճի համար, որպես մեր ազգի միակ հարստություն: Լիճը տարիներ շարունակ իր պաշարների հաշվին ամբողջ ազգի գոյությունն է ապահովել թե′ ձկան տեսակներով, և թե′ ռազմավարական կարևոր օբյեկտների համար էլեկտրաէներգիա ապահովելու հաշվին: Աշխարհում տասնյակ հազարավոր լճեր կան, որոնցից և ոչ մեկը չունի այն առանձնահատկությունը, որ ունի Սևանը: Երեխաները նշեցին, որ  պետք է ազգովի փրկենք կապուտաչյա մեր գեղեցկուհուն՝ մեր հարստությանը…2

Միջոցառման տեսական մասին հաջորդեց էկոակումբի անդամների կողմից արված թեմային վերաբերող նկարների ցուցադրումը, կատարվեց նաև քննարկում և լավագույն նկարների հեղինակներին հանձնվեց բնապահպանական թեմայով օրացույցեր: Վերջում կազմակերպվեց «Կայուն ջուր» թեմայով  խաղ՝ «ինչն է լավ, ինչն՝ վատ» և վիկտորինա, որոնց միջոցով երեխաները էլ ավելի գիտակցեցին ջրի պահպանման անհրաժեշտությունը և իրենց դերը այդ գործում: Չնայած ցուրտ պայմաններին նրանք այդ պահին որոշեցին և պատրաստեցին «Փակե′նք ծորակները , եթե ջուր պետք չէ» խորագրով թռուցիկներ և բաժանեցին համայնքի բնակիչներին, դրանով ունենալով իրենց ներդրումն այդ օրվան…

Գեղարքունիքի միջնակարգ դպրոց

«Աժդահակ» էկոակումբ ղեկավար՝ Ն. Դռնոյան

Ընդառաջ Ջրի Համաշխարհային օրվան…

Hraviratoms

 

 

 

 

 

 

Ծրագիր

  1. 16:00՝ Բացման խոսքով ելույթ կունենա Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը,
  2. 16:10՝ «Ջուրը և աշխատանքը» զեկույցով հանդես կգա «Ազգային ջրայինհամագործակցություն» ՀԿի նախագահ  Արևիկ Հովսեփյանը,
  3. 16:30՝ «Հայկական Լեռնաշխարհի վիշապաքարերը և նրանց ջրային կոդը» զեկույցով հանդես կգա պ.գ.թ. Արսեն Բոբոխյանը,
  4. 17:00՝ «ՀՀ ջրային ռեսուրսները: Ջրերի տեսակները» զեկույցով հանդես կգա ԳԱԱ ԵԳԻ հիդրոերկրաբանության լաբորատորիայի վարիչ Հրաչ Շահինյանը,
  5. 17:30՝ «Հայաստանի ջրաերկրաբանական հուշարձանները» զեկույցով հանդես կգա Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի աշխատակից Սեդա Ավագյանը:

«Աժդահակ» էկոակումբը միանում է «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական արշավին

Գեղարունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը միանում է «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական արշավին:

«Մոլորակի ժամ 2016»-ը տեղի կունենա սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 20:30-21:30-ին:

Տեսանյութը՝ «Աժդահակ» էկոակումբի:

Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի

Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 100

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 100

Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ, որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր մակարդակի (մոտ 15 մետր) շնորհիվ (չհաշված վերջին 80 տարիները) կարողացել է դարեր շարունակ գոյատևել, նպաստելով և ապահովելով բավականին հավասարակշռված, գրեթե անփոփոխ, կայուն և առանց ցնցումների էկոհամակարգ, իր կենսաբանական լիարժեք և նորմալ վիճակով: Մինչև 1950-ականների սկիզբը լիճն իր գրկում ուներ գեղատեսիլ, հրապուրիչ և չքնաղ մի կղզի, որի`ցամաքին բավականին մոտ հանգամանքն էլ ավելի էր ընդգծում լճի անգերազանցելի գեղեցկությունը, հմայքն ու առեղծվածային լինելը:

Նախկինում կղզու և ցամաքի միջև ընկած հսկայական մեծ ծավալի ջրային տարածքն իր գոյությամբ, միանշանակ ապահովել է լճի այդ հատվածում ջրի բնականոն, մշտական, երկկողմանի տեղաշարժը, որը լճի մակարդակի իջեցումից հետո իսպառ դադարեց գոյություն ունենալուց` կապված թերակղզու անցանկալի «հայտնությամբ», որն իր հետ բերեց այդ տարածքի (ներառյալ կղզու) էկոհամակարգի մեծ խաթարման:   (more…)

PFP-ը հրավիրում է խոստումնալից երիտասարդ մասնագետներին ԱՄՆ-ի կառավարական մարմիններում գործնական փորձ ձեռք բերելու

2arm

 

 

 

 

 

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ մինչեւ 2015թ. նոյեմբերի 12-ը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է (more…)

«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

tarva kensabazmazanutyun copyՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին
Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել` (more…)