Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Առողջ եղեք

Հայկական ատոմակայանն ու հայկական գյուղատնտեսությունը կողք կողքի: Խոսքերն ավելորդ են,  առողջություն մեզ:

(more…)

Մենք տարբեր ենք, սակայն միասին ենք

Հույս ունենք, որ մեր մասնակցությամբ այս բլոգում կստեղծենք ներդաշնակ միջավայր: