Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Վտանգված է Մարց գետը

Ամառային ամիսներին Մարցա ձորը վերածվում է քաղաքի տապից փրկվելու դրախտային վայրի: Մարցից մինչև Լորուտ ընկած տարածքում գետի ափին կարելի է ամբողջ օրեր անցկացնել, ընդ որում անվճար: Սակայն հնարավոր է , որ դա մնա իբրև գեղեցիկ հուշ, քանի որ շուտով Մարց գետը կդադարեցնի իր գոյությունը: Մարցի Իգատակ հանդամասից  նախատեսվում է գետի ջուրը խողովակներով տեղափոխել մինչև գյուղի տակ գտնվող կամուրջը և այստեղ ՀԷԿ կառուցել: Արդյունքում 5-6 կմ տարածության վրա գետը լավագույուն դեպքում կվերածվի մի բարակ առվի, ուր նույնիսկ ծտերը չեն կարող թրջվել, ուր մնաց, թե մարդը լողանա:

Թեղուտ. Պայքար 2007թ-ից ի վեր (տեսանյութ)

Բնապահպանական մեծ ակցիան  Թեղուտում տեղի ունեցավ հունվարի 15-ին: Երևանից Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի տարբեր անկյուններից Թեղուտի օգնության կանչը միավորեց մի կետում: Շուրջ 250 երիտասարդներ առավոտյան հավաքվեցին Բարեկամության մետրոյի  հարևանությամբ և ուղևորվեցին այնտեղ: Տեսարանը սահմռկեցուցիչ էր… Տպավորություն էր` ընկել եմ 1915 թվական: Ծառերի սպանդ հիշեցնող տեսարանը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյությում:
(more…)

Օրինական, թե՞ անօրինակա՞ն, այ սա է խնդիրը (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը վստահեցնում է, որ Իրենց մոտ անօրինական ծառահատումներ չկան: Այ թե ինչպես է օրինական վաճառված փայտանյութը հայտնվում առանց պետհամարանիշների մեքենայում և դառնում անօրինական, արժի լսել հենց Աշոտ Դավթյանից: (more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Մարց գյուղի խնդիրները և բնակիչները

Գյուղ տանող ճանապարհը ընդհանուր մայրուղուց 6 կմ հեռավոռության վրա է: Երբ մոտենում ես գյուղի ճանապարհին, հեռվում նկատվում են տների տանիքները, հասկանում ես, որ Հայաստանի ևս մի գողտրիկ դրախտավայր է թաքնված ձորերի և անտառների արանքում: Ոլոր-մոլոր ճանապարհը բարձրանում էր դեպի վեր ու էլի վեր: (more…)

Թրեյնինգներ Լոռվա մարզի Մարց գյուղում

Այսօր Էկոլուրի աշխատանքային կազմը մեզ մոտ անցկացրեց թրեյնինգներ, որը տեւեց մոտավորապես երեք ժամ: Պատճառը հիմնականում (more…)