Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Կենդանիներ, որոնք այլևս չկան…

Սևանի պամության թանգարանում պահպանվել են բրոնզեդարյա ժամանակաշրջանի իրեր, ուրարտական և հունական կնիքներ: Սևանը ժամանակին եղել է աքսորավայր: Այստեղ բնակվել են նաև  մալականներ:Ներկայացված է սևանցու և մալականցու հյուղակները, կենցաղը, ձևավորված ապրելակերպը: Պահպանվել են բազմաթիվ գյուղատնտեսական իրեր` 17-18-19-րդ դարեր Լճաշեն գյուղից բերված:

Թանգարանում է գտնվում հայկական ուրուրը, որը համարվում է Սևանի խորհրդանիշը: Այս սրահում ցուցադրված թռչնատեսակների,  ձկնատեսակների և կենդանիների մեծամասնությունը այլևս գոյություն չունեն (more…)

Գնդեվազի երիտասարդները միանում են “S.O.S. Սևան” ակցիային

Գնդեվազի գյուղական համայնքի երիտասարդները, տեսնելով faceb0ok.com սոցիալական կայքում մեծ ակտիվություն, Սևանի փրկության մասին կոչերը, ինչպես նաև այն բոլոր տեսահոլովակները, որտեղ պարզ երևում ինչպես է Սևանը աղտոտվում, մենք որոշեցինք միանալ Սևանի փրկության ակցիային: Մենք չենք ուզում, որ Սևանալիճը աղտոտվի, այն մեր ազգային հարստությունն է:
(more…)

S.O.S. Սևան հիմա կամ երբեք…(տեսանյութեր)

Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն ասաց .«Մենք չենք հասցնում մեր կառավարության հետևից իրենց փչացրածն ուղղել: Եթե նույնիսկ կառավարության ինչ-որ որոշում է փոխվել, ապա դա այնպես չի փոխվել, որ հաջորդ քայլ չի լինելու…» (more…)

SOS Արգիճի

Սևան Ազգային պարկը պետք է հետևի Արգիճիի ձկնատեսակների պահպանմանը։Արգելի ձկնորսությունը, միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։ Այս տարի հարուստ ձկնային վերարտադրություն է եղել, եթե պահպանվի, ապա կմոտենա նախկին թվաքանակին։
(more…)

Այսօր մենք միացանք ամբողջ աշխարհին

Մենք ունենք ձայն և այն պետք է լսելի դարձնենք։ Էկոլուր ՀԿ այսօր մեզ մոտ իրականացրեց թրեյնինգներ մարտունու համայնքում։ Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են որ մենք ենք այս երկրի տերերը, և եթե մենք անտարբեր լինենք, մեզ կտրորեն կանցնեն։ Եկեք մեր ձայնը իսկապես լսելի դարձնենք։ Դե ուրեմն սպասեք մեր բլոգային նյութերին։