Օլիգարխիայի թաղում

ՀՀ ինքնորոշված քաղաքացին այսօր թաղեց օլիգարխին: Առավոտյան հանգուցյալի դին դրված էր Մաշտոցի այգում, անուհետև հուղարկավորության թափորը ուղևորվեց Օպերա, Հյուսիսային պողոտա, ՀՀ հրապարակ, կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը ուղևորվեց դեպի հարկայինի շենք: Այժմ օլիգարխի դին գտնվում է Մաշտոցի պուրակում: Ցանկացողները կարող են գնալ և հրաժեշտ տալ: Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

Ռոբերտ Գրիգորյանը, Լեռնաձորի դպրոցը և իրենց թանգարանը

Լեռնաձորի դպրոցում մի հիանալի անկյուն կա…  Այստեղից դպրոցի փոքրիկ աշակերտները երբեմն փոքր  գտածոներ են վերցնում և բերում իրենց դպրոցի տնօրենին…

“Ամեն անգամ որ գալիս են իմ սենյակ, ասում են, թե տես ընկեր Գրիգորյան անտառից գտանք բերեցինք: Գիտեն, որ իմ դարակում միշտ համեղ կոնֆետներ եմ պահում, ասել եմ` ով նոր հնաոճ իրեր գտնի բերի , իրեն կոնֆետներ եմ տալու…” (more…)

Կապանի Ողջի գետի վիճակը անհանգստացնում է բնակչությանը (տեսանյութ)

Կանանց Ռեսուրս կենտրոնի ՀԿ նախագահը անհանգստացած է` ինչպես փրկեն Ողջի գետն աղբից: Ինչպես նշում է նա, քաղաքապետարանը լուծել է քաղաքի աղբի տեղահանության հարցը, բայց արի ու տես, որ բնակիչները չգիտես ինչու աղբը տնից հեռացնելու լավագույն տարբերակը մոտակա գետն են տեսնում: Այս մասին խոստովանում են հենց կապանցիները, բայց արդյունքում չեն կարողանում հեշտ տարբերակից հրաժարվել:
Ինչպե՞ս վարվել այս դեպքում, ինչպես դաստիարակել բնակիչներին, որպեսզի արատավոր սովորությունից հրաժարվեն և իրավիճակը փոխվի: Էկոլուրի հետ հանդիպման ժամանակ իր առաջարկներով հանդես եկավ ՀԿ նախագահը: (more…)

Եթե Քուշկյանը գրիպով հիվանդանա…:)(տեսանյութ)

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում խիստ անհանգստացած են ճառագայթային հիվանդություններից մնացած հետևանքներով: Ինչպես իմանալ` հիվանդ ես, թե ոչ: Ինչպիսի ուսումնասիություններ են պետք դա պարզելու համար, ինչպես բուժվել այդ հիվանդություններից… Այս և նմանատիպ մի շարք հարցերի պատասխանն են պահանջում լեռնաձորցիներ: (more…)

Նրանք ընդամենը ջուր են ուզում…

Ամեն ինչ կախված է մի կաթիլ ջրից…

Երբևէ եղել է, որ հայտնվեք մի վայրում, որտեղ ընդհանրապես ջուր  չկա, երկնքում կիզիչ արև է, իսկ ձեր բերանը չորացել է… Այդ ժամանկ որքան ես երազում  մի բաժակ սառը ջրի մասին… Աչքերիդ առջև միմիայն ջուր ես պատկերացնում, իսկ ծարավդ գնալով սաստկանում է… (more…)

Հայկական Մուֆլոնը և Բեզոարյան այծը մեր տարածքում ոչնչացման եզրին են

Հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը, որոնք այսօր հայտնվել են Կարմիր գրքում, հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս վաղընջական ժամանակներից (4-10 հազար տարի առաջ). դրա ապացույցն են այդ կենդանիների հազարավոր պատկերները, որոնք պահպանվել են Գեղամա լեռնաշղթայի և Ուխտասարի ժայառապատկերներում: Բեզոարյան  այծը և Հայկական մուֆլոնը  Հայաստանում բնակվում են գեղամա լեռնաշղթայի հարավ – արևմտյան մասում, ուրծի ,Վայքի, Վարդենիսի  լեռներում և Զանգեզուրի  լեռնաշղթայի հարավ-արևելյան  հատվածում` մինչև Մեղրի, մինչև Արաքս գետի  պարսկական սահմանները : Մուֆլոն Հայաստանում մնացել է  (more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

800 000 դրամ և հարցը փակված է…

Սյունիքի մարզի Շղարշիկ համայնքում տեղի է ունեցել թափոնաջրերի արտահոսք:
Ով է պատասխան տալու այն դեպքում, եթե դատական հայցը մերժվել է, ուղղակի անհիմն պատճառաբանություններուվ, թե իբրթափոնակոջրերի մեջ թունավոր մետաղներ չեն պարունակվում, իսկ ինչի՞ մեջ են թունավոր մետաղներ պարունակվում:

Լսելի դարձրու քո ձայնը, Կապա’ն

Այսօր Օրհուս կենտրոնում մասնակցեցինք  “Լսելի դարձրու քո ձայնը” սեմինարին, որը անց էր կացնում Էկոլուր ՀԿ-ն: Սեմինարին մասնակցում էին նաև Կապանի լրագրողներ, “Շիկահող”  պետարգելոց ՊՈԱԿ, (more…)