Ալավերդի-Թեղուտ

Ալավերդի-Թեղուտ կատարած այցի ժամանակ ճանապարհի կեսը շնչում ես ծխի մի  ամբողջ կույտ ու հետո մտածում` ինչպե՞ս են մարդիկ այստեղ ապրում: Իսկ տեղի բնակչությունն ասում է. “Դե արդեն վաղուց սովորել ենք, նորմալ երևույթ է ինչ կա որ: Հլը սա ինչ ա, բա որ մի քիչ եղանակը ամպամած ա լինում, թող ու փախի… (more…)

Հայաստանը «կերակրող» ծուխը

Մի անգամ Ալավերդիում լսեցի, թե ինչպես մեկը Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխի մասին ասաց. «Ալավերդին կերակրող ծուխն է»: Անուղղակի իմաստով այս արտահայտության իմաստն այն էր, որ մարդիկ աշխատանք ունեն: Իսկ եթե ուղղակի իմաստով վերցնենք, ապա ընդհանուր առմամբ Ալավերդու պղնձաձուլարանի, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանների, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանի եւ շատ ու շատ այլ գործարանների  արտանետած ծուխն իսկապես կերակրում է մեր թոքերը տարաբնույթ վնասակար նյութերով:

Ինչ լավ կլիներ, որ մեր գործարաններն աշխատատեղերով ապահովեին` շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը պատճառող վնասը  հասցնելով մինիմալի եւ խստորեն պահպանեին բնապահպանական բոլոր նորմերը:

Շնորհակալագիր

Ալավերդու երիտասարդական միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում “Բեյզ Մեթլզ” ընկերությանը և Ալավերդու քաղաքապետարանին, դեպի Արցախ կատարած անմոռանալի մի ճանաչողական այց  կազմակերպելու համար:
(more…)