Մեկնարկել է Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի միջոցառումների շարքը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30 կմեկնարկի <<Գիտելիքի օրվան>>  նվիրված <<Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…>> միջոցառումների շարքը,  որին ներկա կլինեն դպրոցականներ՝  Երևանից և  տարբեր մարզերից: Միջոցառումը կներառի.

  • Էքսկուրսիա թանգարանում
  • Բաց դաս՝ Երկիր մոլորակի մասին, քննարկումներ
  • Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում
  • Գործնական աշխատանքներ՝  աշակերտների մասնակցությամբ թեմայի շուրջ

Տեղեկությունների համար զանգահարել

երկրաբանական թանգարան, հեռ. 010 58 29 36

Announcement on behalf of activists

Greetings. I’m speaking on behalf of a number of RA social activists. Currently we have few evident facts; on February 18 the citizens of the Republic of Armenia have clearly rejected the criminal regime in power through their suffrage and the majority of RA citizens participated in elections voted for Raffi Hovhannisyan thus making him responsible for citizen votes.

Observing the election process in a number of polling stations we witnessed how the elections were rigged. Thus there is no doubt that the official election results do not represent people’s true will. Though as a group of social activists we have not been a part of any political (more…)

Հայտարարություն ակտիվիստների անունից

Բարև ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող  քաղաքացիների մեծամասնությունը  իր ձայնը  տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա  դնելով (more…)

Նախընտրական մուլտֆիլմ ընտրողների համար

Ներկայացնում ենք Medialab.am-ի երկրորդ նախընտրական անիմացիոն հոլովակը:

Այն կոչվում է “Դու կարող ես փոխել ամեն ինչ”:
Մտահղացումը` Մարիաննա Գրիգորյանի և Վահե Ներսեսյանի
Հեղինակ և նկարիչ` Վահե Ներսեսյան
Անիմացիան` Նաիրա Մուրադյանի
Հնչյունային ռեժիսոր` Վիգեն Օհանյան

 

Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ. Սրվեղի վանքի տխուր ճակատագիրը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Srvegh«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել  «Կեղծ արժեքներ» տեսաշարի երկրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը:

Նայելով վանքի վիճակին՝ առավել արդիական է դառնում Գարեգին Երկրորդի լեգենդար արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Ի դեպ, հենց այս միտքն է ընտրված որպես «Կեղծ արժեքներ» շարքի կարգախոս:

http://www.youtube.com/watch?v=Rn7kFuapY40 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին

Khachaghbyur«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին: Նամակում ասված է.     ««Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» և հնարավոր է նաև «Արջատխլենու» արգելավայրերի անտառապատ տարածքում՝ ինչը զարմանալիորեն ՀՀ պետական լիազոր մարմին ճանաչված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մինչ օրս չի պարզվել: Ինչպես վկայում են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները՝ այդ աշխատանքները սկսվել են դեռևս 2012թ. մայիս ամսին, երբ դեռևս տրված չի եղել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Բնակիչներն ահազանգել էին այդ մասին մեր նախաձեռնությանը, ինչից հետո մենք 27.06.2012թ. գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը` պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան մեր գրությանը ՀՀ բնապահպանության նախարարությունից 11.07.2012թ. հայտնել են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փաստաթղթերն առ այսօր ներկայացված չեն (more…)

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի ընթերցող,

Christmas-wallpapers-desktop-backgroundշնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թող 2013 թվականն իր հետ միայն հաջողություններ բերի: Թող սերն ու հոգատարությունը մեկս մյուսի եւ բնության նկատմամբ գերիշխեն ամենուրեք: Օդը լինի մաքուր, ջրերը զուլալ, անտառները խիտ, իսկ որ ամենակարեւորն է մարդիկ առողջ, երջանիկ, անհոգ ու բարի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:

 

 

 

Happy-New-Year-Sunny-kraucik83-18066877-1920-1080 Christmas-at-Disney-World-christmas-2948074-1024-768 christmas-scene new-year12 new-year22 new-year34

Ինչպե՞ս եք ապրում կոռուպցիայի այս գարշահոտի մեջ. անողոք փաստեր

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

2012 թ. հունվարի 28-ին «Հայացքը» տողերիս հեղինակի ստորագրությամբ հրապարակեց «Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» վերտառությամբ հոդվածը: ՀՀ ոստիկանության «Ուղիղ կապ»-ի հյուրը ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:

Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 180, 181, 182-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլև նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության և հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից: ԶԼՄ-ներում հանցագործության մասին ուղղակի և անուղղակի հաղորդումների բազմաթիվ օրինակներից սկզբի համար բերել էինք ընդամենը (more…)