Ու՟ր են գնում հանքարդյունաբերության փողերը

Քննադատում են գյուղատնտեսության նախարարին. մի հարցնող լինի՝ իսկ դուք ի՞նչ եք անում….

Ամեն օր մի նոր հանքի մասին ենք լսում, ամեն օր այդ ընկերությունները և այդ ոլորտը համակարգող չինովնիկները ներկայացնում են թվեր ու թվեր: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, որքան է կազմում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ՀՆԱ-ն. Ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թվականին 2.6 է կազմում, իսկ 2011-ին` 2,9-ը: Մեծածախ և մանրածախ առևտրի ՀՆԱ-ն 2010 թվականին եղել է 12.8, իսկ 2011 թվականին` 13, 4:
Իսկ, օրինակ, գյուղատնտեսությունն՝ առանց վերամբարձ երազանքների շարունակում է մնալ ՀՆԱ-ի տեսակետից ամենբարձր դիրքերում. 2010 թվականի դրությամբ գյուղատնտեսության ՀՆԱ-ն կազմել է 17.0, իսկ 2011 թվականին` 20.2: Սա՞ է պատճառը, որ ամեն օր քննադատություններ են հնչում այս նախարարության ու նախարարի հասցեին: Օգնենք հայրենի գյուղարտադրողին, ոչ թե քարեր շպրտենք գյուղնախարարի վրա, այլ առաջակներով օգնենք, որ ավելի բարձրանա նախարարության արդյունավետությունը:

«Եղեգնաձորը շուտով կունենա քաղաքային շատրվաններ»

Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան/20 հասցեում գտնվող Ռելեի շենքի դիմաց գտնվում են Սովետից մեզ մնացած չգործող շատրվաններ, ես երբեք չեմ տեսել որ այնտեղից ջուր հոսի, բայց ինձ թվում է շուտով կլինի այն, ինչը որ Եղեգնաձորի բնակիչները չեն հավատում: Վերջապես կլինի մի տեղ, որտեղ երիտասարդությունը կարող է երեկոյան գնալ զբոսնելու:Երբ քանդում էին չգործող շատրվանները, մտածեցի, որ այդպես էլ կմնա, բայց նրա վերանորոգումը զարմացրեց ինձ և հուսով եմ զուտ քարերի կույտ չիլինի և ջուրը օդում կխաղա:Շնորհակալ եմ(ենք) քաղաքապետարանին:
Ասեմ որ Շահումյան փողոցը, ինչպես որ տեղաբնակներին հայտնի է փակ փողոցը, գնալով (more…)

Վայոց ձորում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Լուսանկարներ)

Այս տարի օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզն անմասն չմնաց` մարզի գործող եկեղեցիներում նշվեց Աստվածածնի Վերափոխման տոնը: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Տոնին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ (more…)

Իմ սարերի մարգարիտները

Կակաչ

Կակաչազգիների  ընտանիքին պատկանող 25-70 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է: Ցողունն ուղիղ կանգնող է, ճյուղավորվող,անկյունանիստ,ծածկված կոպիտ մազիկներով: Տերևներն ունեն հերթադիր դասավորություն,տերևաթիթեղները մոխրականաչավուն են, խորը փետրաձև  կտրտված: Ծաղկում է (more…)

Գնարբուկ ,Արևածաղիկ

Գնարբուկազգիների  ընտանիքին պատկանող  ձվաձև թաղիքատիպ մերձարմատային վարդյակով բազմամյա խոտաբույս է:Ցողունը մերկ է:Ծաղկում է մայիսին:Ծաղկացողունի ծայրին  ցած  թեքված ոսկեդեղին ծաղիկներով հովնոցն է:Պտուղը գորշ,բազմասերմ տուփիկ է,որը ծածկված է (more…)

Բոխնի ,ДЯГИЛЬ,ANGELICA L.

   Հովանոցավորների  ընտանիքին պատկանող  բազմամյա խոտաբույս է:Ցողունը սնամեջ է ,խողովակատիպ,մինչև 1 մ   (երբեմն  մինչև 2 բարձրությամբ):

Տերևաթիթեղները  կրկնակի  կամ եռակի  փետրաձև կտրտված  են,ներքևի  կողմում  մոխրագույն  կանաչավուն գույնի:Տերևակոթունի կտրվածքը եռանիստ է,ակոսիկով:Ցողունի մոտ տերևապատյանները  խիստ ուռած են:

Ծաղիկները մանր են ,սպիտակ  կանաչավուն,վարդագույն երանգով:Հավաքված են խոշոր,բազմաճառագայթ հովանոցներով:

Տարածված   է լեռնային   բարձրադիր  գոտիներում Իջևանում,Վանաձորում,Ապարանում:Աճում է խառը  անտառներում ,խոնավ  մարգագետիններում,անտառային գետակների ու առվակների ափերին:Լավ մեղրատու բույս է:

Կանաչ   զանգվածում  պարունակվում են մինչև   75 մգ % վիտամինն C, (more…)

ՍՕՍ, SOS! Ահազանգում են ՀՀ քաղաքացիները

ՍՕՍ, SOS! Ահազանգում են ՀՀ քաղաքացիները :Այժմ այս պահին բուլդոզերներով քանդում են Խոսրովի արգելոցի դեպի ՀավուսԹառ տանող ճամփան:

Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)