Հարց` Դիլիջան համայնքի ակտիվիստներին Երևանից

Ողջույն, դիլիջանցիներ

Հիմա բանկի շինարարության և բանկի աշխատողների բնակարանային շենքի համար ծառ կտրվել ա? կտրվելու ա? Դիլիջանում

Օվսաննան գրում է, որ դա միայն հին շենքը փլելով են կառուցում, ոչ մի շունչ ծառ չի տուժում  խնդրում եմ հաստատե’ք կամ հերքեք…
Մարիամ Սուխուդյան

Օրինական, թե՞ անօրինակա՞ն, այ սա է խնդիրը (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը վստահեցնում է, որ Իրենց մոտ անօրինական ծառահատումներ չկան: Այ թե ինչպես է օրինական վաճառված փայտանյութը հայտնվում առանց պետհամարանիշների մեքենայում և դառնում անօրինական, արժի լսել հենց Աշոտ Դավթյանից: (more…)

Ինչքա՞ն են ստանում անտառապահները…տեսանյութ

Անտառապետի ամենաբարձր աշխատավարձը 70 000 է, իսկ անտառապահինը` 50:Եվ մենք պարտադրում ենք այդ մարդկանց աշխատել 24 ժամ:  Անտառապահները դարձել են հետախույզներ, Դիլիջան ազգային պարկի տարածքի համար 33 000 հա վրա աշխատում են 40  անտառապահներ, մի հոգու պահպանման տարածքը կազմում է 800 հա: Այսքան ահռելի տարածք տալիս ենք անտառապահին` առանց հագուստի, կոշիկի, առանց զենքի ու ասում ենք (more…)

Միջազգային դպրոց անտառի մեջ…(տեսանյութ)

«ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հաստատեց, որ չի մասնակցել հասարակական լսումներին, քանի որ որեւէ հրավեր չի ստացել: «Բայց ավելի շուտ նախագծի ներկայացուցիչների հետ մեզ մոտ բանակցություններ եղել են, եւ ես վստահեցնում եմ, որ ազգային պարկում անտառին ձեռք չեն տա: Մեր տարածքում կառուցելն անհնար է: Դրանք շատ  կտրուկ թեքություններ, այստեղ միայն զբոսաշրջային երթուղիներ կարելի է գցել»,- ասաց նա:

“Հզոր շինարարական  աշխատանքներ կատարելու համար, եթե համաձայնեցում լիներ “Դիլիջան” ազգային պարկի հետ, շատ լավ կլիներ շատ հարցեր կան, որ էկոհամակարգի խախտում է արվում, ցանկալի կլիներ, որ մեզ տեղյակ պահեին և քննարկումներին մենք նույնպես մասնակցություն ունենայինք”

Սոթք, մենք ձեզ հետ ենք…

Դիլիջան քաղաքում, լսելով Սոթքում տեղի ունեցող դեպքերի, գյուղի աղտոտվածության և գետի ծայրահեղ կեղտոտ վիճակի մասին, դիլիջանցիները ի աջակցություն Սոթք համայնքի`հավաքել են մոտ 50 ստորագրություն ընդդեմ Սոթքի ոսկու հանքի ոչ էկոլոգիապես անվտանգ շահագործման գործընթացին: (more…)

Գոշի համայնք` հայտնի իր Գոշավանքով…

Գոշ համայնքը պնդում է, որ պետք է անպայման մասնակցի անտառահատման համար հատատեղեր սահմանելու գործընթացին և անպայման այդ հատատեղից գոյացած գումարից մաս հատացվի համայնքի բյուջեին։ Համայնքը համաձայն է փոխադարձ պատասխանատվություն կրելու համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառի համար։ համայնքի չքավոր աղքատ մասը պետք է օգտվի իրենց վարչական տարածքում գտնվող անտառից։ օրինակ` դպրոցներին, աղքատ ընտանիքներին, հաշմանդամներին և այլն…

 

 

Շրջակա միջավայրի մաքրությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է

Դիլիջանի Զին-ավան 2 թաղամասում տեղադրված է 1 աղբաման, բայց այն չի բավարարում, որպեսզի ամբողջությամբ բնակիչները աղբը թափեն այդ աղբամանում: Թեպետ  <<Դիլի մաք>> ՍՊԸ-ն ‘աբաթը 1 անգամ մեծ ուշադրությամբ և խնամքով կատարում է աղբահանում, բայց այն բնակիչներին չի բավարարում: Թաղամասը կարիք ունի նոր աղբամանի, որովհետև 1-ը շատ քիչ է: Աղբը այնքան է շատացել, որ տեղ է զբաղեցնում բնակիչների շարքում: Թաղամասի կենտրոնական հատվածը աղբի մեջ կորած է: Աղբից տուժում են նաև թաղամասի կենտրոնական հատվածում գտնվող տները, հարակից հողամասերը: Պլասմասե տարաներն ու պոլիէթիլենային պարկերը, որ թափում են ոչ համապատասխան տեղերում, հայտնվում են բնակիչների այգիներում: Զին-ավան 2 թաղամասիերիտասարդների և երեխաների նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում շաբաթօրյակներ:

Կանաչ մտածողությունը և սերը բնության հանդեպ երեխայի մեջ դեռ պետք է դաստիարակել մանկուց, որպեսզի հետագայում որոշակիորեն նվազեն բնապահպանական խնդիրները: 

<<Արդար Հայաստան>> հ/կ-ի Դիլիջանի տարածքային գրասենյակը տեղում ծանոթացավ իրավիճակին : Այժմ քայլեր են կատարվում բնակիչներից ստորագրություններ հավաքելու և պետական մարմիններին դիմելու ուղղությամբ` խնդրին լուծում տալու համար:

                                                                                                                                                                                                                                       Ուստյան Արգամ