Հոպոպ «Տարվա թռչուն 2014» Հայաստանում

 Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն

hopopԱվարտվեց հասարակական քվեարկությունը, որի արդյունքում ընտրվեց 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

Տարվա Թռչուն 2014 թեկնածու թռչուններն էին` Սև անգղը, Հոպոպը, Ամուրիկը, Սովորական կիվիվը, Սովորական հողմավար բազեն, Երկնագույն ալկիոնը, Սև ագռավը, Եվրոպական բվիկը, Սև կեռնեխը և Կարմրակտուց սուզաբադը:

Հարցումը մեկնարկեց (more…)

Մեկնարկել է Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի միջոցառումների շարքը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30 կմեկնարկի <<Գիտելիքի օրվան>>  նվիրված <<Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…>> միջոցառումների շարքը,  որին ներկա կլինեն դպրոցականներ՝  Երևանից և  տարբեր մարզերից: Միջոցառումը կներառի.

  • Էքսկուրսիա թանգարանում
  • Բաց դաս՝ Երկիր մոլորակի մասին, քննարկումներ
  • Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում
  • Գործնական աշխատանքներ՝  աշակերտների մասնակցությամբ թեմայի շուրջ

Տեղեկությունների համար զանգահարել

երկրաբանական թանգարան, հեռ. 010 58 29 36

Announcement on behalf of activists

Greetings. I’m speaking on behalf of a number of RA social activists. Currently we have few evident facts; on February 18 the citizens of the Republic of Armenia have clearly rejected the criminal regime in power through their suffrage and the majority of RA citizens participated in elections voted for Raffi Hovhannisyan thus making him responsible for citizen votes.

Observing the election process in a number of polling stations we witnessed how the elections were rigged. Thus there is no doubt that the official election results do not represent people’s true will. Though as a group of social activists we have not been a part of any political (more…)

Հայտարարություն ակտիվիստների անունից

Բարև ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող  քաղաքացիների մեծամասնությունը  իր ձայնը  տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա  դնելով (more…)

Նախընտրական մուլտֆիլմ ընտրողների համար

Ներկայացնում ենք Medialab.am-ի երկրորդ նախընտրական անիմացիոն հոլովակը:

Այն կոչվում է “Դու կարող ես փոխել ամեն ինչ”:
Մտահղացումը` Մարիաննա Գրիգորյանի և Վահե Ներսեսյանի
Հեղինակ և նկարիչ` Վահե Ներսեսյան
Անիմացիան` Նաիրա Մուրադյանի
Հնչյունային ռեժիսոր` Վիգեն Օհանյան

 

Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ. Սրվեղի վանքի տխուր ճակատագիրը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Srvegh«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել  «Կեղծ արժեքներ» տեսաշարի երկրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը:

Նայելով վանքի վիճակին՝ առավել արդիական է դառնում Գարեգին Երկրորդի լեգենդար արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Ի դեպ, հենց այս միտքն է ընտրված որպես «Կեղծ արժեքներ» շարքի կարգախոս:

http://www.youtube.com/watch?v=Rn7kFuapY40 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

«Թռչկան»-ին չի գոհացնում Պարզ լճի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը

parz lichԻնչպես տեղյակ եք ս. թ. դեկտեմբերի 3-ին հարցումով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին`«Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում կատարված ծառահատումների և անհասկանալի աշխատանքների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու ակնկալիքով (http://hetq.am/arm/news/21157/ahazang-khatarum-en-parz-litch-bnutyan-hushardzani-bnakan-tesqy-ev-ekohamakargy-lusankar.html):

Սակայն, ըստ էության մեր հարցադրումներին ու պահանջներին պատասխանելու փոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը 17.12.2012թ. գրությամբ հայտնել է հետևյալը. «ՀՀ բնապահպանության նախարարի 09.11.12թ. N 295-Ա հրամանով (more…)

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի ընթերցող,

Christmas-wallpapers-desktop-backgroundշնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ: Թող 2013 թվականն իր հետ միայն հաջողություններ բերի: Թող սերն ու հոգատարությունը մեկս մյուսի եւ բնության նկատմամբ գերիշխեն ամենուրեք: Օդը լինի մաքուր, ջրերը զուլալ, անտառները խիտ, իսկ որ ամենակարեւորն է մարդիկ առողջ, երջանիկ, անհոգ ու բարի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ:

 

 

 

Happy-New-Year-Sunny-kraucik83-18066877-1920-1080 Christmas-at-Disney-World-christmas-2948074-1024-768 christmas-scene new-year12 new-year22 new-year34