Քաջարան-Թռչկան հանդիպում

Օրերես Քաջարանց գյուղը երկու օրով հյուընկալեց Թռչկանցիներին: Հանդիպման ընթացքում եղան լուրջ քննարկումներ մարզպետի հետ: Ինչպես նաև սպառնալիքներ և վիրավորանքներ ակտիվիստների հասցեին:

Սուրեն Խաչատրյանը հանդիպման ընթացքում արեց աննախադեպ հայտարարություններ`. ” Ինչու՞ պետք է գյուղացու գրպանը փող մտնի… Բա ու՞ր գնա մեր հանքանյութը… Գերմանիա պիտի գնա…”

Սպասված տեսանյութերը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաս առ մաս:

Քաջարանց գյուղը օգնության է կանչում

Շաբաթներ առաջ Սյունիքի մարզում էի… Նպատակը Քաջարանց գյուղի բնակիչներին “Գերակա հանրային շահ ” ֆիլմը ցուցադրելն էր և  կազմակերպել  քննարկում Օրհուս կենտրոնում: Երբ հասանք Քաջարան , արդեն մթնել էր. գյուղացիները հավաքվել էին գյուղապետարանի փոքրիկ սենյակում անհամբեր մեզ էին սպասում: Ֆիլմի ցուցադրությունից հետո սկսվեց բուռն քննարկուներ:

Հաջորդ առավոտյան այցելեցինք Քաջարանց` նոր նկարահանումներ կատարելու: Ինձ մոտ տպավորություն էր… որ գնացել եմ  գյուղի թաղման արարողության: Թող ինձ ներեն բոլոր Քաջարանցիները: Բայց  իրավիճակը շատ նման էր  մարդկանց ողջ- ողջ թաղելու ընթացքին: Գերակա Հանրային Շահ է համարվել 181 հա հողատարածք և տրվել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատին, որպես հանքավայր:

Գյուղացիները պատրաստ են արյան գնով պաշտպանել իրենց Աստծուց բաժին հասածած  հողակտորը: Հանքին տրամադրված սահմանն անցնում է  գերեզմանատան կողքով, ինչը վերջնականպես հունից հանել է  Քաջարանցիներին: Գյուղը սահմանամերձ է Նախիջևանին: Ինչպես գյուղացիներն են ասում, “մենք որ էստեղից գնանք, ով ա պահելու էս գյուղը: Հանձնենք թուրքերին  ինչ ա…

Ինչպես իրենք են իրենց անվանում, ՔԱՋ Քաջարանցիները չեն հանձնվի ինչ գնով ուզում է լինի…. Առանց մեկնաբանության ներկայացնում եմ  “Գերակա Հանրային Շահ 2” տեսանյութը: Հոսով եմ`  երրորդ սերիան նկարելու կարիք չի լինի: Կառավարությունն էլ անվավեր կհամարի այս չարաբաստիկ 627-ն որոշումը:

S.O.S. Քաջարան

Այս ֆիլմը պատմում է Քաջարան գյուղի բնակիչների մտահոգությունների, գյուղի խնդիրների և այն հողատարածքների մասին, որոնք ապօրինի խլվել են քաջարանցիների ձեռքից: Ֆիլմը դիտողներին խնդրում ենք լինել սրտացավ և միանալ քաջարանցիներին ի  պաշտպանություն նրանց շահերի: Ֆեյսբուքում կարող եք փնտրել SOS QAJARAN

Եթե Քուշկյանը գրիպով հիվանդանա…:)(տեսանյութ)

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում խիստ անհանգստացած են ճառագայթային հիվանդություններից մնացած հետևանքներով: Ինչպես իմանալ` հիվանդ ես, թե ոչ: Ինչպիսի ուսումնասիություններ են պետք դա պարզելու համար, ինչպես բուժվել այդ հիվանդություններից… Այս և նմանատիպ մի շարք հարցերի պատասխանն են պահանջում լեռնաձորցիներ: (more…)

գ. Քաջարան. “Մեր գյուղում շատ հուշարձաններ կան…”

“Գ.Քաջարանում շատ հուշարձաններ կան, օրինակ այս հուշարձանը 1941-1945թթ զոհված ազատամարտիկների համար կառուցված հուշարձան է: Այստեղ այն հերոսներն են ննջում, ովքեր պատմություն են կերտել և հզոր պատմություն են կերտել: Մենք ունենք եկեղեցի, որը քանդման եզրին էր, բայց մենք փող ենք հավաքել գյուղի կազմով և մեր ջանքերով (more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Գյուղ Քաջարան. մենք թեժ կետի վրա ենք

“Այստեղ մեր ապու պապերի հայրենիքն է, մեր նախնիների շիրիմներն են: Մենք այստեղից ոչ մի տեղ չենք ուզում գնալ:Քաջարանը սահմանամերձ գյուղ է. մի քանի սար էն կողմ Նախիջևանն է:Եթե մենք էլ թողնենք գնանք էստեղից, բա էլ ո՞վ է պաշտպանելու մեր տները, մեր հողերը: Մեր գյուղապեը դեմ է և ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, և մենք բողոքել ենք կառավարությանը”: (more…)

Գյուղ Քաջարան. մենք թեժի կետի վրա ենք. արձագանքեք…

Մեր գյուղում արտառոց դեպք է պատահել. երկու օր առաջ մեր գյուղի բնակիչներից մեկի ոչխարներից 20-ը  գայլերի բաժին է դարձել: Մեր գյուղի Վալերիկ Պողոսյանը կրել է բավականաչափ մեծ վնաս: Այսօր Վալերիկ  Պողոսյանը մնացել է բացարձակ առանց ոչխարների: Նա զրկվեց կաթից, մսից, բրդից…..