Ու՟ր են գնում հանքարդյունաբերության փողերը

Քննադատում են գյուղատնտեսության նախարարին. մի հարցնող լինի՝ իսկ դուք ի՞նչ եք անում….

Ամեն օր մի նոր հանքի մասին ենք լսում, ամեն օր այդ ընկերությունները և այդ ոլորտը համակարգող չինովնիկները ներկայացնում են թվեր ու թվեր: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, որքան է կազմում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ՀՆԱ-ն. Ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թվականին 2.6 է կազմում, իսկ 2011-ին` 2,9-ը: Մեծածախ և մանրածախ առևտրի ՀՆԱ-ն 2010 թվականին եղել է 12.8, իսկ 2011 թվականին` 13, 4:
Իսկ, օրինակ, գյուղատնտեսությունն՝ առանց վերամբարձ երազանքների շարունակում է մնալ ՀՆԱ-ի տեսակետից ամենբարձր դիրքերում. 2010 թվականի դրությամբ գյուղատնտեսության ՀՆԱ-ն կազմել է 17.0, իսկ 2011 թվականին` 20.2: Սա՞ է պատճառը, որ ամեն օր քննադատություններ են հնչում այս նախարարության ու նախարարի հասցեին: Օգնենք հայրենի գյուղարտադրողին, ոչ թե քարեր շպրտենք գյուղնախարարի վրա, այլ առաջակներով օգնենք, որ ավելի բարձրանա նախարարության արդյունավետությունը:

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ակտիվիստներին մրցանակ շնորհվեց

Համընդհանուր իրավունքների մրցանակը այս տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:
Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:
2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:
Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,
(more…)

Բնության հաշվեհարդար

Բնության հաշվեհարդար ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների, դրանք բուժելու խնդիրների և գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
Մի շարք գյուղացիներ պատմում են իրենց խնդիրների մասին: Խնդիրներ, որոնք մնում են հեռու գյուղական վայրերում և քողարկվում անտարբերության, անպատասխանատու քաղաքականության քողի ներքո:Մի շարք փորձագետներ Արմեն Սաղաթելյանը, Վլադիմիր Կոգանը, Վիգեն Թոպուզյանը, Սիլվա Ադամյանը, Աիդա Պետիկյանը, Ռազմիկ Միխիթարյանը, Նշան Գրիգորյանը և ուրիշներ պարզաբանում են այս խնդիրների բուն արմատները, լուծման եղանակները և փորձ են անում ձեռք մեկնել հուսահատված գյողացուն` դուրս գալ այն փոսից, որտեղ նա հայտնվել է, երևի թե, ոչ իր կամքով:
Ֆիլմը ստեղծվել է “Թեղուտի պաշտպանության նախաձեռնութան” համընդհանուր ջանքերի շնորհիվ: Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ինչպես բոլոր փորձագետները, այնպես էլ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել
Էկոլուր ՀԿ-ն, Սարդարապատ շարժումը և Ճաղարյան ընտանիքը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց խորհդատվությունն են ցուցաբերել և աջակցել ֆիլմի կայացմանը:Սակայն ամենամեծ ներդրումն ունեցել են ֆիլմի հերոսները, ովքեր համարձակություն են գտել իրենց մեջ բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին իրենց իսկ առողջությունն է: Այն զոհ է դարձել ”ՀԱՆՐԱՅԻՆ” ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻՆ: Այսուհետ գերակա է ՄԱՐԴԸ և ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ:


Մենք պահանջում ենք նոր հետազոտություններ և բուժում բոլոր նրանց համար, ովքեր տուժել են բնապահպանական նորմերը խախտած կազմակերպությունների անպատասխանատու քաղաքականությունից:

Հեղինակ և ռեժիսոր` Թեհմինե Ենոքյան
Հարգանքներով` ֆիլմի ստեղծագործական խումբ

 

Ֆիլմի շնորհանդես Մաշտոցի պուրակում

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի և մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին:

Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը:

Ջերմուկը ազգային պարկ է դառնալու

Ամուլսարի ոսկու  հանքի հնարավոր շահագործման աշխատանքային քննարկումը ընդգրկել էր  ծավալուն թեմա`այն է` կենսաբազմազանության ուսումնասիրություն: Առկա են բազմաթիվ բացեր և իրավական դաշտում և Գեոթիմի կողմից արված հետազոտություններում: Փորձագետների մի մասը պնդում է, որ այդ տարածքում կան մուֆլոններ և բեզոարյան այծեր, մյուս կողմը` չի տեսել կամ տեղյակ չէ այդ կենդանիների միգրացիոն ուղիների և առահասարակ գոյության մասին:  Քննարկմանը ներկա էին կենդանաբաններ, բուսաբաննե, իրավաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ներկա չէր Բնապահպանության նախարարության որևէ ներկայացուցիչ: Գեոթիմ ՓԲԸ-ին ուղղված  “Ջերմուկի զարգացման կենտրոն”  ՀԿ-ի երիտասարդների պաշտոնական պատշաճ հրավերը այս անգամ էլ է մերժվել: Շատ հարցեր մնացին անպատասխան, հարցերի մեծամասնությունը ուղղված էր հանքի շահագործման լիցենզիային, այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողություններին, Ջերմուկ առողջարանային քաղաքի ազդակիր  համայնքների շարքին դասելուն և ջերմուկցու կարծիքի հետ հաշվի առնելուն: Այս և մնացած հարցերի շուրջ մանսագետների բանավեճը կարող եք դիտել տեսանյութում:

Թեհմինե Ենոքյան

Հայկական Մուֆլոնը և Բեզոարյան այծը մեր տարածքում ոչնչացման եզրին են

Հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը, որոնք այսօր հայտնվել են Կարմիր գրքում, հայկական լեռնաշխարհում հայտնի են դեռևս վաղընջական ժամանակներից (4-10 հազար տարի առաջ). դրա ապացույցն են այդ կենդանիների հազարավոր պատկերները, որոնք պահպանվել են Գեղամա լեռնաշղթայի և Ուխտասարի ժայառապատկերներում: Բեզոարյան  այծը և Հայկական մուֆլոնը  Հայաստանում բնակվում են գեղամա լեռնաշղթայի հարավ – արևմտյան մասում, ուրծի ,Վայքի, Վարդենիսի  լեռներում և Զանգեզուրի  լեռնաշղթայի հարավ-արևելյան  հատվածում` մինչև Մեղրի, մինչև Արաքս գետի  պարսկական սահմանները : Մուֆլոն Հայաստանում մնացել է  (more…)