Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Թեղուտ. Պայքար 2007թ-ից ի վեր (տեսանյութ)

Բնապահպանական մեծ ակցիան  Թեղուտում տեղի ունեցավ հունվարի 15-ին: Երևանից Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի տարբեր անկյուններից Թեղուտի օգնության կանչը միավորեց մի կետում: Շուրջ 250 երիտասարդներ առավոտյան հավաքվեցին Բարեկամության մետրոյի  հարևանությամբ և ուղևորվեցին այնտեղ: Տեսարանը սահմռկեցուցիչ էր… Տպավորություն էր` ընկել եմ 1915 թվական: Ծառերի սպանդ հիշեցնող տեսարանը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյությում:
(more…)

Գոշավանքի պատմությունը (տեսանյութ)

Օրը մառախլապատ էր… Գոշավանի անտառները կիսով չափ ընկղմված էին ամպերի մեջ:  Մի փոքրիկ գյուղ է Գոշավանը հայտնի իր եկեղեցով` Գոշավանքով: Ինչպես բոլոր գյուղերում , այստեղ էլ կյանքը միապաղաղ է, միայն սեզոնին  է, որ մի քիչ տուրիստներ են գալիս,  գյուղի կյանքն աշխուժանում է: Այս փոքրիկ տեսանյութը պատմում է Գոշավանքի պատմության գոշավանցիների առօրյայի ու նրանց առաջարկների մասին: (more…)

Օրինական, թե՞ անօրինակա՞ն, այ սա է խնդիրը (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը վստահեցնում է, որ Իրենց մոտ անօրինական ծառահատումներ չկան: Այ թե ինչպես է օրինական վաճառված փայտանյութը հայտնվում առանց պետհամարանիշների մեքենայում և դառնում անօրինական, արժի լսել հենց Աշոտ Դավթյանից: (more…)

Գոշավանի համայնքը ոչ մի բանից չի օգտվում (տեսանյութ)

Գոշավանի համայնքապետը Գոշում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Գոշավանցիները ոչնչից չեն օգտվում: Նա առաջարկեց, որ իրենց հատկացվելիք և հասանելիք տոկոսներից բնակչությունն օգտվի: “Ես կառաջարկեի, որ հատատեղ դնելու ժամանակ համայնքը անմիջական մասնակցություն ունենա և օգտվի հատատեղի իրավունքներից”: (more…)

Գոշի համայնք` հայտնի իր Գոշավանքով…

Գոշ համայնքը պնդում է, որ պետք է անպայման մասնակցի անտառահատման համար հատատեղեր սահմանելու գործընթացին և անպայման այդ հատատեղից գոյացած գումարից մաս հատացվի համայնքի բյուջեին։ Համայնքը համաձայն է փոխադարձ պատասխանատվություն կրելու համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառի համար։ համայնքի չքավոր աղքատ մասը պետք է օգտվի իրենց վարչական տարածքում գտնվող անտառից։ օրինակ` դպրոցներին, աղքատ ընտանիքներին, հաշմանդամներին և այլն…