Արթուր Հովհաննիսյան, Հայացք
2012 թ. հունվարի 28-ին «Հայացքը» տողերիս հեղինակի ստորագրությամբ հրապարակեց «Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» վերտառությամբ հոդվածը: ՀՀ ոստիկանության «Ուղիղ կապ»-ի հյուրը ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:
Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 180, 181, 182-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլև նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության և հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից: ԶԼՄ-ներում հանցագործության մասին ուղղակի և անուղղակի հաղորդումների բազմաթիվ օրինակներից սկզբի համար բերել էինք ընդամենը (more…)