Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Ֆիլմի շնորհանդես Մաշտոցի պուրակում

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի և մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին՝ ժամը 20.30-ին:

Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը, փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը:

Աղոթելն արդեն թույլտվությա՞մբ է…(տեսանյութ)

Արծվանիկի պոչամբարը տեսնելուց հետո ակամայից սարսուռ ես ապրում… Իսկ երբ նայում ես Հայաստանի քարտեզի ճիշտ հակառակ կողմ, հասկանում ես, որ ևս մեկ վերք Լոռիում ենք ունենալու: Ահա այն ինչ սպասվում է Թեղուտին, եթե չկանգնեցվի այս ամենը և չգտնենք այլընտրանքային լուծումներ Լոռվա այս համայնքների համար: (more…)

Թեղուտ. Պայքար 2007թ-ից ի վեր (տեսանյութ)

Բնապահպանական մեծ ակցիան  Թեղուտում տեղի ունեցավ հունվարի 15-ին: Երևանից Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի տարբեր անկյուններից Թեղուտի օգնության կանչը միավորեց մի կետում: Շուրջ 250 երիտասարդներ առավոտյան հավաքվեցին Բարեկամության մետրոյի  հարևանությամբ և ուղևորվեցին այնտեղ: Տեսարանը սահմռկեցուցիչ էր… Տպավորություն էր` ընկել եմ 1915 թվական: Ծառերի սպանդ հիշեցնող տեսարանը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյությում:
(more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Եթե այս ծառերը խոսել իմանային…

Նրանց հայրենիքը Հարավային Կորեան է, Հյուսիսային Ամերիկան, Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը……

Այս շարքը եթե շարունակեմ, աշխարհի քարտեզը կգծեմ…:) Ստեփանավանից ոչ հեռու, Գյուլագարակ գյուղում է գտնվում շատերի համար հայտնի, իսկ շատերի համար էլ ոչ այնքան` (more…)