Նկարում ենք տարվա խորհրդանիշ՝ Ներկարարին

Հայաստանի թռչունների պահպանման միություն

mrcuytԵթե սիրում եք նկարել, ապա այս նորությունը հենց ձեզ համար է: Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում հայտարարում է նկարչական մրցույթ: Ձեզանից պահանջվում է նկարել 2015թ «Տարվա թռչնին»՝ Ներկարարին, որն ընտրվել է ձեր քվեարկության արդյունքում: Ներկարարը համարվում է Հայաստանի ամենագունագեղ թռչուններից մեկը, որին կարելի է հանդիպել մեր հանրապետության գրեթե ողջ տարածքում: Վստահ ենք, որ ձեզանից շատ շատերը տեսել են այս թռչնին: Դե ինչ, առաջարկում ենք չկորցնել ոչ մի ավելորդ րոպե և շտապել վրձինների, ներկերի և մատիտների հետևից: Համոզված ենք, որ ձեզ մոտ շատ գեղեցիկ նկարներ կստացվեն: Չմոռանաք ուղարկել ձեր աշխատանքները մինչև սեպտեմբերի 15-ը հետևյալ հասցեով՝ Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:

<>

                                                                     ԾՐԱԳԻՐ

 

  1. <<Բացման խոսք>>, զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ տնօրենի խորհրդական

ակադեմիկոս Ռ. Ջրբաշյան

  1. <<Արևմտյան Հայաստանից տեղահանության ենթարկված երկրաբաններ:

պրոֆեսոր Տիգրան Ջրբաշյանի կյանքն ու գործունեությունը>>, զեկուցողներ՝   թանգարանի աշխատակիցներ  Ա.ԳրիգորյանՍ.Ավագյան

  1. <<Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ՝ Դիլդիլյաններ և Մարսուբյաններ >>, զեկուցող՝   թանգարաի վարիչ Գ.Գրիգորյան
  2. <<ArtVocal անսամբլի ելույթ>>, խմբավար՝  Ա. Բարխուդարյան
  3. <<Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների ենթարկված հայ բժիշկներ>>, զեկուցող՝       բժիշկ  Հ.Մինասյան
  4. <<Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողություն

 

«Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով քառօրյա սեմինար Ծաղկաձորում

1

Այսօր բոլորիս սպառնացող էկոլոգիական և մարդածին այլ աղետների առկայությունն իրողություն է և դրա գոյության փաստը նույնիսկ չի էլ վիճարկվում: Խնդիրն այլ է՝ ինչպես փոխել մարդու վերաբերմունքը շրջակա միջավայրի և բնության հանդեպ, որպեսզի վերջինս իր կենսագործունեությամբ նպաստի բնության խախտված հավասա­րակ­շռութ­յան վերականգնմանը՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերջինիս ինքնավերականգնողական և ինքնամաքրման հատկությունները: Ժամանակի ընթացքում խնդրին լուծում տալու մոտեցումները ևս փոփոխվում են և այսօր վերոնշյալ խնդիրների լուծման փնտրտուքի գործում գնալով էլ ավելի է գերակա դառնում հասարակության լայն խավերի միջամտություն-պահանջատիրությունը, որի համար յուրօրինակ  պատասխանատուներ են դառնում լրագրողները: Նույն այս նպատակով էր  նոյեմբերի 19-21-ն ընկած  ժամանակաշրջանում  Ծաղկաձորում կազմակերպվել  էր  «Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով եռօրյա սեմինարների շարքը, որին  մասնակցում էին 20 լրագրողներ  երևանյան եւ մարզային  լրատվամիջոցներից: (more…)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 20 մարտ, 2014թ.

2014_02_20_wwd_logowhite_eng

 

ՋՐԻ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ՋՈՒՐ և ԷՆԵՐԳԻԱ

                                                              20 մարտ, 2014թ.

 

«ԼԻՆԵ’ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ՋՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ…»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

 

 «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում SPRING PR-ընկերությունը, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հայտարարում են «Լինե’նք հոգատար Հայաստան. ջրային պատմություններ…» թեմայով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

Նկարների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Արդյունքները կամփոփվեն մարտի 20-ին Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Մրցույթի արդյունքների հայտարարման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին, «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում կայանալիք ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:

 Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լուսանկարներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:

Մրցույթի լավագույն հինգ լուսանկարները կպարգևատրվեն նախագծի կազմակերպիչների և աջակիցների կողմից:

Մրցույթի պահանջները

Լուսանկարները

  •       պետք է լինեն հեղինակային
  •       պետք է պարունակեն տեղեկատվություն լուսանկարի և հեղինակի                     մասին՝ որտեղ և ում կողմից է արված
  •       կարող են արտահայտել ջրի բոլոր վիճակները (հեղուկ, պինդ և գազային):

Մանրամասների համար դիմել

Երկրաբանական թանգարան,

 Բաղրամյան 24ա, հեռ.՝ (+374 010)58 29 36

Էլ. հասցե՝ [email protected]

 

Վանա կատուները մեր ազգային հարստությունն են

Մեր զրուցակիցն է   «Վանա կատու»  ասոցիացիայի նախագահ  Իրինա Թադեւոսյանը:

 

– «Վանա կատու» ասոցիացիան ե՞րբ է ստեղծվել  եւ ինչով է զբաղվու՞մ:

–  «Վանա  կատու ասոցիացիան» եւ  ֆոնդը ստեղծվել են  2011 թվականին: Տարին  սպիտակ նապաստակի տարի էր, ինչպես նաև  կատուների: Ասոցիացիան ունի մեծ ծրագրեր   ու  պրոյկտներ: Վանա կատուները գրանցվում են  տոհմային գրքում:

Մեր ասոցիացիան մասնակցում է տարբեր  ցուցահանդեսների:Կատարում ենք  հավաքներ,քննարկում մեր իրականացրած   եւ իրականացվելիք ծրագրերը:

 

Իրինա  Թադեվոսյան (more…)

Մեկնարկել է Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի միջոցառումների շարքը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30 կմեկնարկի <<Գիտելիքի օրվան>>  նվիրված <<Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…>> միջոցառումների շարքը,  որին ներկա կլինեն դպրոցականներ՝  Երևանից և  տարբեր մարզերից: Միջոցառումը կներառի.

  • Էքսկուրսիա թանգարանում
  • Բաց դաս՝ Երկիր մոլորակի մասին, քննարկումներ
  • Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում
  • Գործնական աշխատանքներ՝  աշակերտների մասնակցությամբ թեմայի շուրջ

Տեղեկությունների համար զանգահարել

երկրաբանական թանգարան, հեռ. 010 58 29 36

Ինչպես կեղծվեցին ընտրությունները, մաս առաջին – Գեղարքունիքի մարզ

Լևոն Գալստյան, ՀՀ քաղաքացի                                      

 Gexarquniq

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին մեկ անգամ ևս համոզվեց, որ ընտրությունների միջոցով մեր երկրում առայժմ հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Բոլորիս պարզ է, որ  2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրությունների արդյունքները լկտիաբար կեղծվել են: Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անկեղծացումը փետրվարի 25-ին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը հրապարակվել էր մարզպետարանի պաշտոնական կայքում: Այնտեղ մասնավորապես նշված էր հետևյալը՝ մեջբերում.     «Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև փետրվարի 18-ին հանրապետությունում կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառնալով արզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»:  Այս հրապարակումը փաստորեն կարելի է համարել հաղորդում հանցագործության (more…)