Գեղարքունիքի միջնակարգ դպրոց, «Աժդահակ» էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան
Հայաստանում «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է, որպես Գլոբալ ջրային համագործակցության (ԳՋՀ) գործընկեր, որի առաքելությունն է՝ աջակցել տարածաշրջանում և երկրներում ջրային ռեսուրսների կայուն կառավարման գործընթացին: Կազմակերպությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ջրային ռեսուրսների արդյունավետ և համապարփակ կառավարմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքերի կայուն զարգացմանը: «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, որպես ոլորտի առաջատար Ս.թ մարտի 22-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում կազմակերպեց կոնֆերանս՝«Ջրի համաշխարհային օր. Ինչու՞ վատնել կեղտաջուրը» խորագրով: «Ջրի համաշխարհային օր»-ի խորհուրդն է բնակչության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների հետ կապված տարբեր հիմնախնդիրների վրա: Միջոցառման հիմնական նպատակը ջուրը, որպես բնության կարևոր բաղադրիչ դիտարկելու և կեղտաջուրը, որպես արժեքավոր ջրային ռեսուրս համարելու գաղափարի սերմանումն էր: Սույն կոնֆերանսի նպատակներից էր անդրադառնալ կեղտաջրերի հետ կապված հիմնախնդիրներին, Հայաստանում առկա իրավիճակին, կեղտաջրերի մաքրմանը և դրանց պոտենցիալին: Բացման խոսքով հանդես եկավ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը: Կոնֆերանսին ելույթներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՋԻՆՋ» ինժեներախորհրդատվական ընկերության, «Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ-ի և այլ շահագիրիռ կողմերի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցներից, այդ թվում Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը: Նախապես էկոակումբի անդամներին սեմինարների միջոցով բացատրվեց ջրի կարևորության, առանձնահատկությունների, ջրում եղած էկոհամակարգերի, քաղցրահամ ջրի սոկավության և դրանից բխող խնդիրների մասին: Աշակերտներին «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից տրամադրված նյութերի, զարգացնող մուլտֆիլմի միջոցով ավելի պատկերավոր և հասկանալի եղավ, ջրի շրջապտույտը բնության մեջ, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցվածքը, ինչպես նաև շահագործմանը (more…)