Հանրային լսումներ ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման հետ կապված

Հուլիսի  4-ին  Արարատի  մարզի  Մասիսի  տարածաշրջանի  Դարբնիկ  և  Դաշտավան  գյուղերում  տեղի  ունեցան  հասարակական  լսումներ`  կապված այդ  բնակավայրերի  ջրամատակարարման և  ջրահեռացման  համակարգերի  բարելավման  հետ,  որը ֆինանսավորվում  է   Համաշխարհային  Բանկի  /ԱԶԲ/  կողմից:
Ծրագիրը  ընդգրկում  է  Մասիսի  տարածաշրջանի  Մասիս  քաղաքը,  (more…)

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Համատեղ ուժերով մաքրեցին Արարատից Վեդի տանող ճանապարհը

Հունիսի 7-ին Արարատի Օրհուս կենտրոնը եւ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էին շաբաթօրյակ, որին մասնակցում էին մոտ 25 աշակերտներ եւ ուսանողներ: Նրանք աղբից մաքրեցին Արարատից Վեդի տանող ճանապարհը: «Շատ լավ անցավ: Բոլորին վերնաշապիկներ բաժանեցինք, հետո էլ ջրի մոնիտորինգ անցկացրեցինք»,- պատմեց (more…)

Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Բնապահպանները գտել են մեր երկրի փրկության ճանապարհը

Ապրիլի 14-ին Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականությանը վերաբերող հերթական միջազգային սեմինարի շրջանակներում Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամի ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ հանդիպում ունեցան Օրհուս կենտրոնների համակարգողների և Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամների հետ: Հանդիպման նպատակը (more…)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցն արժանացել է Եվրոպական դիպլոմի

Ապրիլի 4-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցավ սեմինար ԵԽ ՙԵվրոպական վայրի բնության և բնական միջավայրի պահպանության՚ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը Եվրոպական դիպլոմին արժանացնելու կապակցությամբ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԲՆ ԿԿԳ բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, Բեռնի Կոնվենցիայի ազգային համակարգող Հ. Ղալաչյանը: Նա ներկայացրեց ծրագրի առաքելությունը, նպատակները և, թե այն ինչ կարևոր նշանակություն ունի արժեքավոր բնական ժառանգություն և դրա պայհմանման կարիքն ունեցող Հայաստանի համար: Միջոցառմանը ներկա էին Եվրոքարտուղարության ներկայացուցիչներ` Մշակույթի և կենսաբազմազանության տնօրինության ծրագրի ղեկավար Իվա Օբրետենովան և պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման փորձագետ Հերվե Լեթիերին, ինչպես նաև ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը, ՙԴիլիջան՚ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Դավթյանը, WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կ. Մանվելյանը, բնապահպանական ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, շահագրգիռ այլ անձիք: ՙԽոսրովի արգելոցի՚ վերաբերյալ իրենց շնորհանդեսները ներկայացրեցին պետական արգելոցի գիտական բաժնի աշխատողները, այնուհետև ելույթներով հանդես եկան մասնագետներ, գիտաշխատողներ, այլ հյուրեր: Նշվեց, որ Կովկասյան տարածաշրջանը հայտնի է եվրոպական և ասիական ինքնատիպ կենդանական և բուսական աշխարհով: Հայաստանի տարածքը կազմում է տարածաշրջանի ընդամենը 6.7%-ը, որտեղ աճում են ավելի քան 3500 տեսակի վայրի բարձրակարգ բույսեր: Նշվեց Հայաստանում բնակվող կենդանատեսակների կարևորությունը տարածաշրջանի համար: Ներկաները կարևորեցին ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցը Եվրոպական դիպլոմին արժանացնելու գործընթացը, համարելով, որ այն իսկապես համապատասխանում է պահանջվող չափանիշներին և ունի յուրատեսակ կենդանական և բուսական աշխարհ:

Արարատ. Հեռուստատեսությամբ մի բան են ասում, իրականում ուրիշ բան են անում

Եթե պետությունը կանգնած լինի գյուղացու թիկունքին, գյուղացին ստիպված չի լինի  իր հողը կոպեկներով վաճառի, չմշակի և անտերության մատնի: Արարտում կարծիքներ են հնչել այս թեմայի կապակցությամբ:

«Հեռուստատեսությամբ կառավարությունն ասում է` գյուղացիներին մենք ամեն ձեւով ընդառաջում ենք, բերքը կստանան, գումարը կտան, իսկ ներքին կարգով հրահանգ են տալիս ՋՕ-երին, ՋՕ-ն ասում է, փողը չտվեց, ջուր չտաս, թող գնա, բողոքի: Որոշումն իրենց ձեռքին է, գումարը չես տվել, ջուրը չեմ տալիս: Գնա քեզ պատեպատ տուր »,- ասում Արարատի ՇՊԱԿ-ի պատասխանատու Տիգրան Մաթեւոսյանը:

«Եթե ինչ-որ տեղ, գյուղացիների պահանջով եմ ասում, պայմանագիր կնքվի գյուղացու հետ եւ ժամանակ տրվի, որ գյուղացին աշնանը հողը մշակելուց եւ եկամուտ ստանալուց հետո վճարի վարձերը, ապա բոլորն էլ կմշակեն իրենց հողերը: Բայց երբ սկզբից պահանջում են բոլոր վարձերը, գյուղացին չի կարողանում վճարել. նրա տուն ոչ մի լումա չի մտնում»,- առաջարկում է Սեդա  Դարբինյանը:

 

Արարատում հակասական կարծիքներ են հնչում

Արարատ կատարած այցելությունը նատակ ուներ հասարակության  լայն շերտերից տեղեկանալու ինչ վիճակ է տիրում Արարատի մարզում: Պարզվեց մի մասը ուղակի տեղյակ չի որ իր հարազատ քաղաքը ունի էկոլոգիական լուրջ խնդիրներ, մյուս մասն էլ բավականին անհագստացած է  տիրող իրավիճակով: Ցիանային պոչամբար, քաղցկեղածին հիվանդություններ, բրոնխային հիվանդություններ: վարելահողերի խնդիր և այլն… Տեսանյութը  ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Լսելի դարձրեք Ձեր ձայնը, Արարատ:

Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. Հնարավորություններ և մարտահրավերներ

Ս/թ մարտի 16-ին Արարատի Օրհուս կենտրոնում Ֆրիդրիխ Նաոմանի   <<Հանուն ազատության>> հիմնադրամն անցկացրեց սեմինար <<Հայաստանում շրջակա միջավայրի և էներգետիկ պաշարների նկատմամբ վարվող քաղաքականություն. հնարավորություններ և մարտահրավերներ>> թեմայով:

Հիմնադրամի հիմնական նպատակը Կովկասի տարածաշրջանի երկրներում ազատ      ժողովրդավարություն, քաղաքական բազմակարծություն ստեղծելն ու ամրապնդելն է: Բացի այդ սկսել է զբաղվել նաև բնապահպանական խնդիրներով, որը նոր ուղղություն է հիմնադրամի համար: Բնապահպանական հարցերը բավականին լուրջ մտահոգել (more…)